ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ». Միքայել Պողոսյան 06/10/2020 20:40 | Հարցազրույց
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան և երգիչ Միքայել Պողոսյանի նախօրեին արված ֆեյսբուքյան գրառումը հակասական քննարկումների և բուռն քննադատության առիթ է հանդիսացել սոցիալական ցանցերում։ Մարդկանց զայրացրել է դերասանի մոտեցումը՝ սատարելու իշխող քաղաքական ուժի դիրքերը, Միքայել Պողոսյանն էլ մեկնաբանում է՝ խնդիրն անձերի մեջ չէ, այլ այն իրավիճակի, որում հայտնվել է երկիրը։
«ԵԹԵ ԲՈԼՈՐԸ» վերտառությամբ գրությունը, որ նախօրեին հայտնվել է դերասանի սոցիալական ցանցում, ստորագրված է իր և բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի անուններով. «Հարգելի հայրենակիցներ...Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մասշտաբով աննախադեպ հարձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ` իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդամենը 4%: Սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը:
Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն ու բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը:Իրենց պայքարի ողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության» պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն: Նրանց ողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք:
Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է: Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարհում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտն` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ:
Մենք թույլ չենք տա ո'չ մկներին, ո'չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է : Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե' ժամանակից, թե' սեփական ժողովրդից»:
Հ Հ Քաղաքացիներ՝
Էդուարդ Համբարձումյան
Միքայել Պողոսյան
Գրառման հետքերով Փաստինֆո լրատվական գործակալությունը կապ հաստատեց դերասան Միքայել Պողոսյանի հետ, լսեց համացանցում բուռն քննադատության արժանացած գրառման վերաբերյալ նրա պարզաբանումը.
-Պարոն Պողոսյան, ստացվել է այնպիսի իրավիճակ, երբ դուք, ձեր անձնական տարածքում՝ սոցիալական ցանցում, կարծիք եք հայտնել, որով սատարել եք իշխող ուժին և այդ կարծիքը քննադատության և հակադարձման է ենթարկվել ընդդիմադիր թևում։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։
- Շատ պարզ է՝ որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ։ Ես չեմ կարծում, որ իմ անձնական կարծիքը կամ դիրքորոշումը պետք է բավարարի բացառապես բոլոր կողմերին։ Այնպես որ, այս տեսակետից ստեղծված իրավիճակը, որ ծագել է այդ գրառումից հետո, ինչ - որ առումով օրինաչափ եմ համարում։ Մարդիկ տարբեր են, և նրանց հայտնած կարծիքները նույնպես տարբեր պետք է լինեն։
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում այս իշխանությունների աշխատաոճում, ինչո՞վ են նրանք արժանացել ձեր հավանությանը։
- Ես այս իշխանության գալը կանխատեսել եմ դեռևս 2002 թվականին՝ «Երևան ջան» ֆիլմում և շարունակում եմ մտածել, որ չեմ սխալվել։ Անկասկած, ես ինքս բազմաթիվ դժգոհություններ ունեմ այս իշխանության թույլ տված վրիպումներից։ Բայց կա ամբիցիաների մի տեսակ, որը հարկավոր է անհապաղ, երկրի ներսում ստեղծված այսպիսի պայմաններում մի կողմ թողնել և փոխարենն իշխանությանը քարկոծելու, հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է համատեղ ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերել։ Իմ խոսքը չի վերաբերում նրան, թե ոնց է երկիրը ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, այլ նրանց, ովքեր դավաճանություն են իրականացնում և, օգտվելով երկրում համավարակի ստեղծած դժվար հաղթահարելի իրավիճակից, ցանկանում են հեղաշրջում իրականացնել։ Մի՞թե այդ տեքստում ես գրել եմ՝ Նիկոլի ցավը տանե՞մ, կամ ասե՞լ եմ, թե նա ամեն ինչ ճի՞շտ է անում... Բայց կարելի՞ է արդյոք այսօրվա իրավիճակում թույլ տալ իշխանափոխություն կամ ներքաղաքական որևէ այլ ցնցում, չեմ կարծում ...
- Ձեզ գրառումը քննադատում են նաև այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե որտեղ՞ից եք դուք հիշատակել ինչ – որ 4 տոկոս մարդկանց։ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ այս իշխանություններից դժգոհ մարդիկ երկրում ընդամենը 4 տոկո՞ս են կազմում։ Իրականում ձեր գրառումը վիրավորել է շատ ավելի մեծ թվով մարդկանց։
- Իմ գրառման մեջ շատ հստակ երևում է, թե այդ 4 տոկոսի մեջ ովքեր են մտնում...
- Մարդկանց մի զգալի զանգված ողջ համացանցում քննադատության է ենթարկել այդ գրառումը։ Ես ինքս գուցե համամիտ չեմ ձեր գրառման բովանդակության հետ և այդ մասին հիմա ասում եմ ձեզ, բայց ինձ դուր չի գալիս, երբ ողջ համացանցը ծաղրում է մշակույթի ականավոր գործչի խոսքը, միայն նրա համար, որ նա իր սեփական համոզմունքն է հանրայնացրել։
- Նվարդ, մեր գրության բուն իմաստը նրանում է, որ այս իրավիճակում համախմբվել է պետք։ Եթե ես տեսնեի, որ Նիկոլից հետո գալու է մեկը, որն ամեն ինչ ճիշտ է անելու ու, արդյունքում ամեն ինչ իր տեղն է ընկնելու, ես համոզված կասեի՝ Նիկոլ, դու արեցիր այն ամենն, ինչ կարող էիր, հիմա քո հեռանալու պահն է, հեռացի՛ր։ Խնդիրը նրանում է, թե ո՞վ կամ ովքե՞ր են գալու այս ամենից հետո և արդյո՞ք երկրի վիճակը դրանից ավելի սարսափելի չի դառնալու։ Ինչ վերաբերում է ծաղրանքին՝ ինձ ծաղրում են նրանք, ում ես ժամանակին ծաղրել եմ իմ ստեղծագործություններում, և հիմա նրանք առիթը բաց չեն թողնում այդ «ծաղրանքն» ինձ հետ վերադարձնելու։ Ի վերջո, ես կուզենայի, որ իմ գրությունը քննադատող կամ ծաղրող մարդիկ իմանային, թե ինչի՞ միջով եմ անցել ես մինչև այսօր՝ որպես ստեղծագործող, որի մասին, սակայն, հիմա խոսելու որևէ ցանկություն չունեմ, որովհետև հիմա դրա ժամանակը չէ և գուցե երբեք էլ չլինի։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ