ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետին նյարդայնացնում է սոցիալ-տնտեսական վատացող իրավիճակը. գուցե մտահոգություն ունի սոցիալական զանգվածային դժգոհությունների հետ կապված. քաղտեխնոլոգ 06/10/2020 17:53 | ԼՐԱՀՈՍ
Ուժային կառույցներում փոփոխությունները Նիկոլ Փաշինյանի ռեակցիան էր այսօրվա ներքաղաքական զարգացումներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով պարզ է, որ դա նաև պանդեմիայի դեմ չհաջողված պայքարի ռեակցիան է, որտեղ ըստ Վիգեն Հակոբյանի՝ իրենց բացասական դերն ունեին նաև ուժային կառույցները. «Սովորաբար երբ կարանտին են հայտարարում, նորմալ երկրներում որոշակի պարտադրման մեխանիզմներ էլ են աշխատում, մեզ մոտ ակնհայտորեն թերացում կար։ Կարծում եմ՝ վարչապետին նյարդայնացնում էր նաև սոցիալ-տնտեսական վատացող իրավիճակը, որն ավելի լուրջ վատանալու հեռանկարներ ունի և վարչապետը գուցե մտավախություն ունի, որ դա կարող է բերել սոցիալական լրջագույն զանգվածային դժգոհությունների։ Գուցե վարչապետն ուզում է ուժային կառույցներն ամրապնդել իրեն նվիրված կադրերով»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Թե որքանով արդյունավետ կլինի դա, ժամանակը ցույց կտա։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ որոշ հատուկ ծառայություններում միայն մարդ փոխելով ոչ մի բան չի փոխվում, որովհետև դրանք համակարգեր են, որոնք ունեն իրենց ավանդույթները, գործունեության մեխանիզմները, փոխադարձ կապերը.
«Թղթի վրա կարող ես հրաման տալ, բայց դրանից չի բխում, որ վերտիկալ իշխանությունն այնտեղ միանգամից մեկ մարդու ձեռքն է գալիս, որն օրինակ համակարգի մարդ չէ։ Հայաստանի փորձն էլ շատ դեպքերում ցույց է տվել, որ սովորաբար ոչ համակարգային մարդիկ շատ երկար չեն մնում, 1-2 տարի։ Այդ էքսպերիմենտը հայկական պատմության մեջ գրեթե միշտ չի աշխատել։ Հիմա կյանքը ցույց կտա»,-ասաց քաղտեխնոլոգը։
Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ այժմ ամենաարդիականն Առողջապահության նախարարին փոխելն է։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ ակնհայտ է, որ նա այս գործընթացի գլխավոր տապալողն է. «Ինձ զարմացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կամ գնահատականները, թե ինչպես է առողջապահական համակարգն աշխատել այս ամիսների ընթացքում։ Չեմ հասկանում՝ ինչու է ամեն գնով պահում Արսեն Թորոսյանին։ Տեսնում ենք, որ հիվանդանոցները հերթով հայտարարում են, որ իրենք վաղուց էին պատրաստ, բայց ոչ ոք չի դիմել։ Չեմ կարծում, որ վարչապետն այդ աստիճան չի տիրապետում իրավիճակին։ Վարչապետին տեղեկացված մարդ եմ համարում և ուզում եմ հասկանալ՝ ինչ լծակներ ունի Արսեն Թորոսյանը, որը ստիպում է վարչապետին այս պայմաններում իրեն ձեռք չտալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին պաշտոնից ազատվել են ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Վարչապետի առաջարկությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ Արգիշտի Քյարամյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնում՝ Վահե Ղազարյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից