ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողբերգական դեպք «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի ծննդատանը. Նորածիններ են մահացել 06/10/2020 19:30 | ԼՐԱՀՈՍ
Այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Զույգ նորածինների մահվան դեպք է գրանցվել։
Ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմեց դեպքի մանրամասները. «Քույրս զույգ աղջիկ երեխաներ պետք է ունենար։ Մեկ ամիս առաջ երեխաներից մեկի պտղաջուրը գնացել էր, զանգել է բժշկին, վերջինս էլ ասել է՝ նորմալ է, առավոտը կգաս։ Հաջորդ օրը գնացել է, պառկել իրենց հսկողության տակ, սիստեմաներով արհեստական պտղաջրերը լցրել են, դոպլեր են արել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն շաբաթ ստացիոնար գնում էր ստուգումներին, երեխաների սրտի բաբախը նորմալ էր, խաղը նորմալ էր։ Երեկ ցավեր է ունեցել և սկեսուրը տարել է հիվանդանոց։ Բժիշկը նայել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե ինչ դեղեր այնտեղ պետք է խմի, տանը կարող է խմել, ոչ մի տարբերություն։ Ինչևէ քույրս տուն է գնացել, կրկին ցավեր ունեցել և այս անգամ բժիշկն ասել է, որ նոշպա խմի։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։ Քույրս 1.5 տարի առաջ կեսարյան հատումով ծննդաբերություն է ունեցել։ Նորից կեսարյան հատում պետք է անեին, որովհետև կեսարյան հատումից հետո երեք տարին, եթե չի լրանում, իր ուժերով չի կարող երեխա ունենալ։ Բայց ասել են՝ պետք է իր ուժերով ունենա։ Ծնարան են տարել ու հետո նաև նարկոզ տվել։ Մեր հարցին, որ եթե իր ուժերով պետք է ունենա ինչի համար է նարկոզը պետք, բժիշկն արդարացել է՝ ասելով, որ առաջին երեխան մահացած ծնվեց, երկրորդ երեխային վերջին ստուգում պետք է աներ և նարկոզը տվեց, որ ցավեր չզգա։ Ասում են, որ երկու երեխաներն էլ մահացած են ծնվել։ Բայց եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։ Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ»,-ասաց ծննդկանի քույրը։
Նրանք կատարվածում բժիշկներին են մեղադրում և ասում, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու, ոչ մի դեպքում աչքաթող չեն անելու դեպքը, քանի որ պնդում են՝ ծննդկանը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվեր, մինչդեռ նրան տուն են ուղարկել։ 28-ամյա կինն ունի երեք երեխա և քրոջ խոսքով նա իր բոլոր հղիությունները հանգիստ և թեթև է տարել, այնքան, որ չեն էլ զգացել՝ հղի է. «Հղիությունը դեռ 7 ամսական չկար։ Բժիշկն ասում ՝ 500 գրամ էին պտուղները, ո՞նց պահեի։ Բայց ինչպե՞ս այդպես եղավ, եթե մինչ այդ նրանց վիճակը լավ էր»,-ասաց ծննդկանի քույրը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից