Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀՀ-ն քաղաքական նոր շրջափուլ է թեւակոխել․ ինչո՞ւ է Փաշինյանն այդքան կառչած պաշտոնից. «Փաստ» 06/10/2020   10:31  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը քաղաքական զարգացումների նոր շրջափուլ է թեւակոխում։ Կորոնավիրուսի համավարակը քաղաքական դաշտում էական փոփոխություններ է մտցրել։ 

Եթե իշխանություններին մի քանի ամիս առաջ թվում էր, թե իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ ամուր նստած են իրենց աթոռներին (չնայած, Փաշինյանը հիմա էլ ուզում է ցույց տալ, թե իբր այդպես է), ապա ներկայումս հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։

Այս իրողության պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր չձեռնարկեցին համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ քաղաքական օրինաչափությունների տեսանկյունից տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունների ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում։ Տարբեր շրջանակների կողմից նաեւ հրաժարականների պահանջներ են հնչում՝ ընդհուպ մինչեւ վարչապետի հրաժարական։ Սրանք քաղաքական դաշտի համար շատ կարեւոր իրողություններ են, որոնք ահազանգում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ շատ լուրջ թերացումներ ունի։

Եվ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրի առողջապահական ոլորտին, հիվանդության վիճակագրությանն ու արձանագրված մահվան դեպքերին, այլեւ սոցիալ-տնտեսական ասպեկտին, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռեւս երկար ժամանակ իրեն զգալ է տալու։

Ահա եւ սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը այդքան արագ «ապաքինվեց» կորոնավիրուսից (մեկուսացման մեկ շաբաթում), ու հայտարարեց, որ վերադառնում է առօրյա աշխատանքային ռեժիմի։ Եվ տպավորություն էր, թե Փաշինյանը աշխատանքի վերադառնալուց հետո պետք է հայտարարի հանրության լայն զանգվածների համախմբման եւ կորոնավիրուսի դեմ ավելի հուժկու պայքարի սկզբնավորման մասին, սակայն վերջինիս ուղերձներն այլ էին։
Ըստ վարչապետի քաղաքական շեշտադրումների, հանրությունը սեւերի ու սպիտակների սեգմենտավորման տրամաբանությամբ բաժանվում է երկու մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի (սա իշխող քաղաքական ուժին նկատի ունի), եւ մարդիկ (ընդդիմադիր ուժեր, որոնք քննադատում են Փաշինյանին), որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ ընթացք ստանա:

Ավելի կեղծ ու արհեստական մոտեցում դժվար է պատկերացնել, բայց Փաշինյանի դեպքում այլեւս դժվար է նման բաների վրա զարմանալը:

Հայաստանում դժվար թե գտնվի որեւիցե քաղաքական ուժ, որը շահագրգռված լինի, որ կորոնավիրուսն էլ ավելի տարածվի ու իրավիճակն ավելի բարդանա, սակայն հարցն այն է, որ իշխանություններն իրենց թերությունները վերլուծելու, հասկանալու եւ ուղղելու փոխարեն փորձում են ատելություն սերմանել իրենց քննադատողների նկատմամբ եւ անգամ սպառնալ։  Ինչպես միշտ...

Պատահական չէ, որ նախօրեի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, թե «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, եւ այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի՝ «նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը»։

Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձելու են կոշտ միջոցներ ձեռնարկել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելու համար, որոնք տեղի են ունենալու նոր քրեական գործերի հարուցման, հետապնդումների, շանտաժի, վարկաբեկման եւ այլ մեթոդների միջոցով։ Ու այս ֆոնին պատահական չեն կարող լինել ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունները։ 

Սակայն իշխանությունները չեն ցանկանում հասկանալ, որ իրողություն է փոխվել, իրենք չունեն այն հանրային վստահությունը, որ ունեին 2018 թվականին, նույնիսկ 2019 թվականին, ընդդիմությանը ճնշելու դեպքում խոշոր հաշվով հարց չեն լուծելու, դրանով իրենց վարկանիշը չի բարձրանալու, ընդհակառակը՝ իրենց նկատմամբ անվստահությունը նոր մասշտաբներ է ընդունելու։ Դա լինելու է իրենց վերջի սկիզբը: 

Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե ինչու է Փաշինյանն այսպես կառչած իր պաշտոնից, որ պատրաստ է ցանկացած քայլի դիմել, միայն թե մի քիչ էլ երկարաձգի իր վարչապետությունը։ Տարբերակները շատ են, այդ թվում՝ պաշտոնանկությունից հետո պատասխան տալու գործոնը: 

Իսկ «ժողովրդի վստահությունը վայելելն» այլեւս վաղուց ակտուալ չէ, նման բան չկա: Սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք՝ թիմը, որն առաջին հերթին փորձելու է թույլ չտալ իշխանափոխություն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10.06.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 10/06/2020  |  ՄամուլՔանի՞ հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ. «Փաստ»
09:54 10/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնակցեք, հաղթեք եւ ստացեք մինչեւ 30 մլն դրամ դրամաշնորհ. Փաշինյան
00:29 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի Փաշինյանի կողմից սանձազերծված «անտիծառուկյան» օպերացիան կտապալվի. Գագիկ Համբարյան
23:56 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցն ու այլընտրանքը Արթուր Վանեցյանն է. Արա Սահակյան
23:32 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԹոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր. վարչապետ
20:11 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել. Ստեփան Դանիելյան
19:22 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ դրությունը կերկարաձգվի. Փաշինյան
18:31 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀամաճարակը հաճախ բռնկվում է հուղարկավորության, հոգեհանգստի արարողություններում. Փաշինյան
17:59 09/06/2020  |  ՄեկնաբանությունԱմեն ինչ լավ կլիներ այս նկարում, եթե չլինեին ողջագուրվող երկու պատանիները. Նիկոլ Փաշինյան
16:45 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Արխիվ

[]