ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկակի ստանդարտներ չենք հանդուրժելու. Գագիկ Ծառուկյանի փաստաբանը պահանջում է քրեական գործ հարուցել դռնփակ ռեժիմով քննվող քրեական գործի մասին նյութերը տարածելու փաստով 06/10/2020 19:58 | ԼՐԱՀՈՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի նյութերը տարածելու փաստի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, ինչին հաջորդել էր իշխանության կտրուկ արձագանքը։ Մասնավորապես՝ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրել էր քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։ Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։
Փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված տեղեկատվությունն ուսումնասիրելու արդյունքում հանգել են այն եզրակացության, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ հրապարակելու հատկանիշները, ինչպես նաև՝ նույն օրենսգրքի 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշները։
Փաստաբանն ընդգծեց, որ որևէ մեկն իրավունք չուներ այդ փաստաթղթերը հրապարակելու, քանի որ օրենքի պահանջի համաձայն՝ դռնփակ դատական նիստում հրապարակված որոշումները հրապարակման ենթակա չեն։ «Բացի դրանից՝ հարց է առաջանում, թե որտեղից այդ փաստաթղթերը հայտնվեցին այդ անձանց մոտ և հարց է առաջանում, թե ինչու հենց այս պահին հայտնվեցին»,- ասաց փաստաբանը։
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք դա ուղիղ կապ ունի Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ, որին հաջորդել է վարչապետի մամուլի խոսնակի և Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները, փաստաբանը պատասխանեց, որ այդ հետևությունները թողնում է ՀՀ քաղաքացիներին և զերծ է մնում քաղաքական մեկնաբանություններից, սակայն նշեց, որ որպես իրավաբան հետազոտել է հրապարակված նյութերը և գտնում է, որ կան հանցագործության տարրեր, ինչի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ քրեական գործի հարուցման և պատշաճ քննության համար, որի արդյունքում կպարզվեն մեղավորները և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն։
Արդյո՞ք կան կասկածներ, թե որտեղից է եղել արտահոսքը՝ հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ այս պահին նպատակահարմար չէ իր կողմից կասկածներ հնչեցնելը, սակայն ընդգծեց, որ հրապարակումներում առկա փաստաթղթերն ուսումնասիրելու դեպքում երևում է, որ վերևի աջ անկյունում համարակալումներ կան, որոնք սովորաբար լինում են քրեական գործի բնօրինակում՝ գրիչով կամ մատիտով։ Նրա խոսքով՝ ողջամիտ ենթադրություն կա, որ այդ նյութերը հանված են արխիվացված քրեական գործից, ուստի՝ հնարավոր է, որ շրջանակը մեծ է և չի ցանկանում այս պահին հայտարարություն անել՝ կապված մեղավորների հետ։
«Ողջամիտ կասկածներս կարծում եմ փարատված են, քանի որ վստահ եմ, որ դրանք հայտնվել են երրորդ անձանց ձեռքերում՝ որևէ պաշտոնատար անձի կամ անձանց հանցավոր անփութության կամ դիտավորյալ դիրքի չարաշահման արդյունքում»,- ասաց Էմին Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ ի տարբերություն Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվության տարածման, տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է իշխանական մամուլում, ինչպես նաև՝ ակնհայտ է իշխանության արձագանքի տարբերությունը, ընդ որում՝ մի դեպքում գործ ունենք դռնփակ քննվող գործի հետ, մյուս դեպքում՝ տեղեկատվության սահմանափակում չկա, Խաչատրյանն արձագանքեց, որ ծանոթ չէ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ քրեական գործին, սակայն ընդգծեց, որ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն։
«Հատկանշականն այն է, որ այնտեղ ուղղակի հրապարակում կար, որ անձն ինչ -որ դատվածություն ուներ, որևէ դատական ակտ հրապարակված չի եղել, բայց այս դեպքում գործ ունենք դռնփակ ռեժիմով անցկացվող դատական նիստում հրապարակված որոշման հետ, որը պաշտպանված է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, բացի այդ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով, ինչպես նաև՝ Սահմանադրության անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված իրավադրույթներով։ Երբ այս պահանջների առկայության պայմաններում հրապարակվում են այս փաստաթղթերը, համոզված եմ, որ պետք է հարուցվի քրեական գործ և պատշաճ քննություն կատարվի, ինչի նկատմամբ լինելու ենք հետևողական։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Ամբողջ տեքստը հրապարակված է, վերաբերում է անձնական կյանքին»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտներ չեն հանդուրժի։
Փաստաբանը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է ամենահզոր ընդդիմադիր ուժի ղեկավարը և քաղաքացիներն ու իրավասու անձինք իրենց հետևությունը կանեն։
Խաչատրյանն ընդգծեց, որ անձնական տվյալների վերաբերյալ տվյալները հրապարակող կայքերից որևէ մեկում 2001թ արդարացման դատավճռի որոշման վերաբերյալ որևէ հանգամանք չի նշվում և փաստաբանը գտնում է, որ այդ հրապարակումներով փորձում են ստվեր գցել անձի վրա կամ փորձեն անձի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խաթարել։
Դիտարկմանը, որ արդարացման դատական ակտի վերաբերյալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք էր հայտնել, թե արդարացնող դատավորներն այդ պրոցեսում անաչառ չեն եղել, փաստաբանն արձագանքեց, որ այդ հայտարարությունն անպատասխանատու է, պետական պաշտոնատար անձին ոչ վայել։
«ՀՀ ամբողջ տարածքում ՀՀ դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները պարտադիր են բոլորի համար, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտը։ Կարծում եմ՝ Լոռու մարզպետը պետք է սոլիդ գտնվեր դատավոր Մհեր Խաչատրյանի նկատմամբ, ով նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է։ Աշխատանքի բերումով մեկ -երկու գործերով դեռևս տարիներ առաջ առնչվել եմ նրա հետ և նա շատ արդարամիտ դատավորի տպավորություն է թողել՝ իր կայացրած դատական ակտերով։ Այս պահին ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ կատարելը, կասկածի տակ դնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հարիր չէ Լոռու մարզպետին և մնացած բոլոր պաշտոնատար անձանց»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ, եթե կա մտահոգություն այդ դատական ակտի օրինաչափության վերաբերյալ, ապա պաշտոնատար անձ է և գիտի բոլոր իրավական ճանապարհները՝ դատական ակտերը վիճարկելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից