Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ». Միքայել Պողոսյան 06/10/2020   20:40  |  Հարցազրույց

ՀՀ  ժողովրդական արտիստ, դերասան և  երգիչ Միքայել  Պողոսյանի նախօրեին արված ֆեյսբուքյան գրառումը հակասական քննարկումների և բուռն  քննադատության առիթ է հանդիսացել սոցիալական ցանցերում։ Մարդկանց զայրացրել է դերասանի մոտեցումը՝ սատարելու իշխող քաղաքական ուժի դիրքերը, Միքայել Պողոսյանն էլ մեկնաբանում է՝ խնդիրն անձերի մեջ չէ, այլ  այն իրավիճակի, որում հայտնվել է երկիրը։

«ԵԹԵ ԲՈԼՈՐԸ» վերտառությամբ գրությունը, որ նախօրեին հայտնվել է դերասանի սոցիալական ցանցում,  ստորագրված է իր և բժշկական գիտությունների դոկտոր  Էդուարդ Համբարձումյանի անուններով. «Հարգելի հայրենակիցներ...Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մասշտաբով աննախադեպ հարձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող և գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ` իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, բայց չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ամբողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդամենը 4%: Սակայն այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ այժմ որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը:

Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը: Այս 4%-ը թաքուն ու բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, սպանելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք կրկին ուզում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ և փրկել սեփական գողոնը:Իրենց պայքարի ողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության» պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան և դավաճանություն: Նրանց ողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք:

Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է: Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարհում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտն` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որպեսզի փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ:

Մենք թույլ չենք տա ո'չ մկներին, ո'չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է : Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե' ժամանակից, թե' սեփական ժողովրդից»:

Հ Հ Քաղաքացիներ՝
Էդուարդ Համբարձումյան
Միքայել Պողոսյան

Գրառման հետքերով Փաստինֆո լրատվական գործակալությունը կապ հաստատեց դերասան Միքայել Պողոսյանի հետ, լսեց  համացանցում բուռն  քննադատության արժանացած գրառման վերաբերյալ նրա պարզաբանումը.

-Պարոն Պողոսյան, ստացվել է այնպիսի իրավիճակ, երբ  դուք, ձեր անձնական տարածքում՝ սոցիալական ցանցում,  կարծիք եք հայտնել, որով սատարել  եք իշխող ուժին և այդ կարծիքը քննադատության և հակադարձման է ենթարկվել ընդդիմադիր թևում։  Ինչո՞ւ է այդպես ստացվել։

 - Շատ պարզ է՝ որքան լայն ես բացում գիրկդ, այնքան հեշտությամբ են խաչում քեզ։ Ես չեմ կարծում, որ իմ անձնական կարծիքը կամ դիրքորոշումը պետք է բավարարի բացառապես բոլոր կողմերին։  Այնպես որ,  այս տեսակետից ստեղծված իրավիճակը, որ ծագել է այդ գրառումից հետո, ինչ  - որ առումով օրինաչափ եմ համարում։ Մարդիկ տարբեր են, և նրանց հայտնած կարծիքները նույնպես տարբեր պետք է լինեն։

-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում այս իշխանությունների աշխատաոճում, ինչո՞վ են նրանք արժանացել ձեր հավանությանը։ 

- Ես այս իշխանության գալը կանխատեսել եմ  դեռևս 2002 թվականին՝  «Երևան ջան» ֆիլմում և շարունակում եմ մտածել, որ չեմ սխալվել։ Անկասկած,  ես ինքս  բազմաթիվ դժգոհություններ ունեմ այս իշխանության թույլ տված վրիպումներից։ Բայց կա  ամբիցիաների մի տեսակ, որը հարկավոր է անհապաղ, երկրի ներսում  ստեղծված  այսպիսի պայմաններում  մի կողմ թողնել և փոխարենն  իշխանությանը քարկոծելու, հասկանալ, թե  ինչպե՞ս  կարելի է համատեղ ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերել։ Իմ խոսքը չի վերաբերում նրան, թե ոնց  է  երկիրը ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, այլ նրանց, ովքեր դավաճանություն են իրականացնում և, օգտվելով երկրում համավարակի ստեղծած  դժվար հաղթահարելի իրավիճակից, ցանկանում են հեղաշրջում իրականացնել։ Մի՞թե այդ  տեքստում ես գրել եմ՝ Նիկոլի ցավը տանե՞մ, կամ ասե՞լ եմ, թե նա ամեն ինչ ճի՞շտ է անում...  Բայց կարելի՞ է  արդյոք  այսօրվա իրավիճակում   թույլ տալ  իշխանափոխություն կամ ներքաղաքական  որևէ   այլ  ցնցում, չեմ կարծում ...   

- Ձեզ գրառումը քննադատում են նաև այն  մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե որտեղ՞ից եք դուք հիշատակել ինչ – որ  4 տոկոս մարդկանց։ Դուք իսկապե՞ս կարծում եք, որ այս իշխանություններից դժգոհ մարդիկ երկրում ընդամենը  4 տոկո՞ս են կազմում։ Իրականում ձեր գրառումը վիրավորել է շատ ավելի  մեծ թվով մարդկանց։

- Իմ գրառման մեջ շատ  հստակ երևում է, թե այդ 4 տոկոսի մեջ ովքեր են մտնում...

- Մարդկանց մի զգալի զանգված ողջ համացանցում քննադատության է ենթարկել այդ  գրառումը։ Ես ինքս գուցե համամիտ չեմ ձեր գրառման բովանդակության հետ և այդ մասին հիմա ասում եմ ձեզ, բայց ինձ դուր չի գալիս, երբ ողջ համացանցը ծաղրում է մշակույթի ականավոր գործչի խոսքը, միայն նրա համար, որ նա իր սեփական համոզմունքն է հանրայնացրել։

- Նվարդ, մեր գրության բուն իմաստը նրանում է, որ այս  իրավիճակում համախմբվել է պետք։ Եթե ես  տեսնեի, որ Նիկոլից հետո գալու է մեկը, որն ամեն ինչ ճիշտ է անելու  ու, արդյունքում  ամեն ինչ իր տեղն է ընկնելու, ես համոզված  կասեի՝ Նիկոլ, դու արեցիր այն ամենն, ինչ կարող էիր, հիմա քո հեռանալու պահն է, հեռացի՛ր։  Խնդիրը նրանում է, թե ո՞վ կամ ովքե՞ր են գալու այս  ամենից հետո և արդյո՞ք երկրի վիճակը դրանից ավելի սարսափելի չի դառնալու։  Ինչ վերաբերում է ծաղրանքին՝ ինձ  ծաղրում են նրանք, ում ես ժամանակին ծաղրել եմ իմ ստեղծագործություններում, և  հիմա  նրանք առիթը բաց չեն թողնում այդ «ծաղրանքն»  ինձ հետ վերադարձնելու։ Ի վերջո, ես կուզենայի, որ  իմ գրությունը քննադատող կամ ծաղրող  մարդիկ իմանային, թե ինչի՞ միջով եմ անցել ես մինչև այսօր՝ որպես ստեղծագործող, որի մասին, սակայն,  հիմա խոսելու  որևէ ցանկություն չունեմ, որովհետև հիմա դրա ժամանակը չէ և գուցե երբեք էլ չլինի։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:36 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Այնպիսի տպավորություն է որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական, այլ նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվել».Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին
00:29 10/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլի Փաշինյանի կողմից սանձազերծված «անտիծառուկյան» օպերացիան կտապալվի. Գագիկ Համբարյան
20:59 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս ամենը մի օր պե՞տք է իրավական գնահատական ստանա. Ռուբեն Մելիքյան
20:11 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել. Ստեփան Դանիելյան
19:47 09/06/2020  |  ՀարցազրույցՊետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան
00:01 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրհեստավարժ սպաների համբերության բաժակը լցվել էր. Միհրան Պողոսյանը՝ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների մասին
21:52 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանն իմ նախկին ուսանողն է եղել, բայց առանձնապես չեմ հիշում. Գևորգ Պետրոսյան
21:15 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելը. գյադեք էս կողմ գյադեք էն կողմ. Վահան Իշխանյան
15:40 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴավաճանություն «պատերազմի» ժամանակ. Նարեկ Սամսոնյան
22:34 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ, ամենամեծ հակասություններն ի հայտ են գալիս, երբ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին. Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]