Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Իշխանություններն ապօրինաբար օգտագործում են իրենց մոտ եղած տեղեկատվությունը՝ իրենց ընդդիմախոսների նկատմամբ. իրավապաշտպան 06/09/2020   17:43  |  ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է ցանկացած ապօրինության և անբարոյականության՝ իր իշխանությունը պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, ինչին հաջորդել էր իշխանության կտրուկ արձագանքը։ Մասնավորապես՝ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրել էր քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։ Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։
Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը նման քայլերով շռայլորեն իրավունք է վերապահում ՀՀ հաջորդ իշխանություններին՝ իրենց հետ վարվել առնվազն այնպես, ինչպես իրենք են վարվում այսօր՝ լինելով իշխանություն։

Մելիքյանն ընդգծեց, որ հետագայում Գագիկ Ծառուկյանը Վճռաբեկ դատարանում արդարացվել է այդ արարքի համար (արդարացման որոշումը կայացրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը- խմբ) և նշեց, որ սա որպես մանկապատանեկան ռեպրեսիայի նախապատրաստություն կարելի է համարել, ինչը բացի ապօրինի և հակաբարոյական լինելուց նաև խայտառակ պարզունակ է։ Զուգահեռ անցկացնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ դատվածություն ունենալու մասին տեղեկատվության տարածմանը հաջորդած քրեաիրավական գործընթացներին և իշխանության արձագանքին՝ Մելիքյանն արձանագրեց, որ սա հերթական երկակի ստանդարտի դրսևորումն է։

«Հիշում եք, թե այն ժամանակ ինչ իրավական և մեդիա արձագանք եղավ ։ Ընդ որում՝ այս երկու դեպքերն էապես են իրարից տարբերվում »,- ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ մի դեպքում գործ ունենք դռնփակ դատական նիստում հրապարակված դատավճռի հետ, իսկ Սուրեն Պապիկյանի դեպքում՝ դռնբաց։ Բացի այդ՝ Մելիքյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատավճիռը բեկանված էր, իսկ Սուրեն Պապիկյանի գործով բեկանված չի եղել։
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց նաև ժամականագրության վրա։

«Հստակ ժամանակագրական առումով երևում է, որ սա հետևում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտարարություններին, այսինքն՝ պարզից էլ պարզ է, որ իշխանություններն ապօրինաբար օգտագործում են իրենց մոտ եղած տեղեկատվությունը՝ իրենց ընդդիմախոսների նկատմամբ։ Ըստ էության՝ փորձում են կամ ակնկալում են, որ այլոք, ովքեր հետագայում պետք է իրենց ընդդիմախոսեն, կվախենան և այդ քայլին չեն դիմի, բայց այնքան մանկական պարզություն կա այս ամենի մեջ և չեմ կարծում, որ որևէ մեկի վրա այս գործիքն ազդի»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին հայտնի դարձավ 2020թ փետրվարի 14-ին, երբ «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախկինում դատվածություն է ունեցել եւ դա թաքցրել է իր կենսագրությունից։ Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման եւ ազատ արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը , միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։ Ապա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով / ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասով/։

Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների իրավունքը. Ռուբեն Մելիքյան
17:25 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն էր, որ ոստիկանը գտնվում էր Դանիել Իոաննիսյանի վերահսկողության և «հրամանատարության տակ». Ռուբեն Մելիքյան
22:34 04/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿազմել եմ ներկայիս՝ 7-րդ գումարման ԱԺ-ի խայտառակ ժառանգությունը արագ ու որակով հաղթահարելուն ուղղված մի օրինագիծ. Ռուբեն Մելիքյան
15:58 04/06/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում. Ռուբեն Մելիքյան
20:58 03/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈ՞րն է «հանրաքվեի» հարցի լուծումը.Ռուբեն Մելիքյան
21:47 27/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱմենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան». Ռուբեն Մելիքյան
20:05 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՔաջարանում երեք անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել. դատարանը նրանց ատատելու որոշում է կայացրել
19:30 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԹույլ չենք տալու ոստիկանությունում ծեծուջարդի արատավոր պրակտիկայի վերակենդանանալը. Ռուբեն Մելիքյան
14:51 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍԸնդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն. Ռուբեն Մելիքյան
12:20 23/05/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի հետ տեղի ունեցած միջադեպը չի կարող կապ չունենալ վարչապետի օգտագործած անթույլատրելի բառապաշարի հետ. Մելիքյան

Արխիվ

[]