ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չի կարող պատահի, որ հիվանդությունը, որի գաղտնի շրջանը տևում է 14, իսկ կլինիկական փուլը 7-21 օր , լավանա մի քանի օրում». Մարինա Խաչատրյան 06/09/2020 15:51 | ԼՐԱՀՈՍ
«Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, թե ինքն ու իր ընտանիքի անդամները վարակակիր են», - «Փաստինֆո» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում ասել է բժիշկ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքն ու իր ընտանիքի անդամները աննախադեպ կարճ ժամանակահատվածում հաղթահարել են կորոնավիրուսային վարակն ու առողջացել։
Մարինա Խաչատրյանը սակայն չի կիսում այն տեսակետը, թե նրանք իսկապես վարակված են եղել. «Նախօրեին Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, որ հիվանդությունների վերահսկողության կանխարգելման կենտրոնի լաբորատորիան կիրակի օրը չի գործելու, այսինքն՝ դադարեցրել է աշխատանքն ախտահանման աշխատանքներ կատարելու նպատակով։ Որպես մասնագետ նշեմ, որ ախտահանման աշխատանքներն այնտեղ պետք է կատարվեին ամեն օր՝ յուրաքանչյուր օրվա ընթացքում և վերջում հատուկ հեղուկներով պետք է մանրակրկիտ ձևով ախտահանվեր լաբորատորիայի ողջ տարածը, որից հետո պետք է միացվեին ախտահանիչ դեր ունեցող հատուկ լամպեր։ Փաստորեն, կարող ենք ասել, որ այդ ախտահանման գործողությունները կամ ժամանակին չեն կատարվում կամ պատշաճ ձևով չեն իրականացվում, կամ բոլորովին չեն արվում։ Իմ գնահատմամբ սա բերել է նրան, որ մենք ունեցել ենք մեծ թվով կեղծ դրական թեստերի արդյունքներ, այսինքն՝ պացիենտը չունենալով վարակ, դրական պատասխան է ստացել և այդ մարդկանց թվում ընդգրկվել է նաև Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով։ Ես հավատում եմ, որ իրեն ասել են, թե ինքը թեստի դրական արդյունք է ունեցել, որովհետև հիշում եմ, երբ նա լայվի ժամանակ հայտնում էր այդ մասին, նրա դեմքին ընդգծված տագնապ կար ։ Այսինքն, մարդը հասկանում էր, որ ամեն ինչ արված է եղել, որպեսզի ինքը չվարակվի և հանկարծ նրան ասում են, որ ինքն ու իր ընտանիքն, այնուամենայնիվ, վարակված են։ Ես ունեմ նաև այլ քաղաքացու արդյունքը, որը դրական է եկել, իսկ երկու- երեք օր հետո՝ այլ լաբորատորիայում կրկնակի թեստի արդյունքները բացասական են եղել։ Չի կարող պատահի, որ հիվանդությունը, որի գաղտնի շրջանը տևում է 14, իսկ կլինիկական փուլը՝ 7-21 օր և, որն իրենց կողմից նկարագրվում է որպես ծայրահեղ վտանգավոր և դժոխային վարակ, լավանա մի քանի օրում։ Այդպիսի բան հնարավոր չէ։ Ուրեմն, այստեղ ուզում եմ շեշտել՝ սա կոնկրետ լաբորատորիայի անփութության կամ հանցավոր անգործության արդյունք է։
Հիշենք նաև հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Նունե Բակունցի՝ «Առաջին»-ի եթերում հարցազրույցի ժամանակ պատահաբար կատարած խոստովանությունն այն մասին, որ ՀՀ-ում կորոնավիրուսի թվերը նկարվում են։ Եկեք չմոռանանք, որ այս ինֆորմացիոն տեռորը իրականացվում է նաև հղի կանանց նկատմամբ։ Հետևաբար, բոլոր հղի կանանց և նրանց ընտանիքի անդամներին խորհուրդ եմ տալիս առաջին թեստից հետո այլ լաբորատորիայում նույնպես թեստ հանձնել», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնում է Մարինա Խաչատրյանը։
Անդրադառնալով վարչապետի և իր ընտանիքի անդամների՝ տեղական և ռուսաստանյան մամուլում հակասական գնահատականների տեղիք տված առողջացման լուրին, Մարինա Խաչատրյանը նկատում է՝ այստեղ փոքրիկ նրբություն կա. «Հայտնի է, որ տարբեր տարիքային խմբերի մոտ այս հիվանդությունը տարբեր ձևով է ընթանում։ Այո, հայտնի է, որ փոքրիկներն ավելի հեշտ են տանում այս վարակը, քան մեծահասակները, բայց գրեթե անհնարին էր, պարզապես հնարավոր չէր, որ ընտանիքի բոլոր անդամները միևնույն ժամանակ միասին հիվանդանային և հաշված օրերի ընթացքում նույն կազմով միաժամանակ էլ առողջանային։ Գոնե մեկի կամ երկուսի մոտ պետք է կասկածելի դրական կամ դրական թեստի արդյունք գար։ Հետևաբար, ես գալիս եմ այն եզրահանգման, որ սխալը լաբորատորիայում է եղել, սրանից էլ հետևություն ենք անում, որ մեր բազմաթիվ հայրենակիցների դրական թեստերի արդյունքները պարզապես կեղծ են եղել»։
Հեղինակ՝ Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից