ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթի» միջոցով 06/09/2020 17:51 | ԼՐԱՀՈՍ
Հայտերի ընդունման հայտարարությունը, այդ թվում նաև հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկատվությունը, ներբեռնման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաև կոնտակտային տվյալները կարող եք գտնել armacad.am և այլ հարթակներում: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև 2020 թ. հունիսի 28-ը:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորին. Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` կրոնավիրուսային համավարակի դեմ պայքարով պայմանավորված այս դժվարին շրջանում։ Համավարակի բռնկման առաջին օրերից մենք տրամադրել ենք շուրջ 92 մլն եվրո ընդհանուր աջակցություն՝ Կորոնավիրուսային համավարակի ազդեցության մեղմմանն ուղղված տարբեր աջակցության միջոցառումների և ծրագրերի միջոցով։ Աջակցության թիրախում են մասնավորապես տնտեսության այն բնագավառները, որոնք ավելի ծանր հարված են կրել։ Խոցելիներից մեկը տուրիզմի բնագավառն է, և Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համատեղ, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող (EU4Business) «Նորարարական տուրիզմի զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում՝ մեկնարկում է «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ» հատուկ դրամաշնորհային սխեման, որի միջոցով առաջարկում ենք շուրջ 300 հազար եվրո աջակցություն տուրիզմի բնագավառում գործունեություն իրականացնող հայաստանյան բիզնեսներին։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյան. Ողջունում ենք և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում այս տագնապալի ժամանակներում «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ակտիվ դիրքորոշմանը՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտին՝ հատուկ միջոցառման իրականացման միջոցով: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհային ծրագիրը» չափազանց կարևոր և անհրաժեշտ միջոցառում է, որը կլրացնի COVID-19-ի հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելու Զբոսաշրջության կոմիտեի ջանքերը:
Աննե Դորիթ Քեմպա, Գերմանական միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն. Եվրոպական միությունը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության Նորարարական տուրիզմի դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը հյուսիսային երեք մարզերում՝ դրամաշնորհներ տրամադրելով նորարարական նախագծերի համար, որոնց միջոցով
- կկատարելագործվեն զբոսաշրջային ընկերությունների և ձեռներեցներիի առաջարկները,
- կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը՝ այդպիսով,
- նպաստելով աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև այլ ոլորտներում:
Նորարարական զբոսաշրջությանն ուղղված դրամաշնորհային ծրագրի մասին
Նորարարական զբոսաշրջությանն ուղղված դրամաշնորհային ծրագրի նպատակն է օգնել Հայաստանի զբոսաշրջային ոլորտին մեղմել Covid-19-ի հետևանքները՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով Հայաստանի հյուսիսային երեք շրջաններում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում զբոսաշրջության բնագավառում իրենց գործունեությունը ծավալող ընկերություններին և կոնսորցիումներին, սոցիալական ձեռնարկություններին, ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ իրականացնելու համար նորարարական նախագծեր՝ ստեղծած պայմաններին ավելի լավ ադապտացվելու և ներկայիս ճգնաժամից վերականգնվելու համար:
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» նախագիծը «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը համաֆինանսավորում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներքո: Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2023թ. ապրիլը: Ծրագիրը մաս է կազմում Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության (www.eu4business.eu ) :
ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը հետամուտ է երկու հիմնական ուղղության. նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների բնագավառում ձեռնարկությունների զարգացմանը: Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կկազմակերպի դրամաշնորհային մրցույթներ, փորձագետների կողմից կտրամադրվի տեխնիկական աջակցություն, կապահովվի համայնքի և շահառուների մասնակցությունը մարզերում և աջակցություն կցուցաբերվի ձեռնարկատիրական էկոհամակարգին:
«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» բաղադրիչի ուշադրության կենտրոնում զբոսաշրջության ոլորտում կատարելագործված առաջարկների մշակումն է, ինչը կհանգեցնի հուսալի աշխատատեղերի ստեղծման, կայուն բիզնես գործունեության և պատասխանատու զբոսաշրջության դրական ազդեցության: Նախատեսվում է ֆինանսական/ դրամաշնորհային երեք ծրագրի մշակում և իրագործում՝ ուշադրության կիզակետում պահելով զբոսաշրջային ձեռնարկությունները: Բացի այդ, այն ներառում է նաև Զբոսաշրջության կոմիտեի հզորացում, այդ թվում նաև աջակցության տրամադրում՝ ուղղված տվյալների վրա հիմնված զբոսաշրջային մարքեթինգային գործունեությանը:
Հարցերի համար ԶԼՄ-ները կարող են դիմել ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին, հեռ.` 077 172 712 և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի Հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանին, հեռ.` 093 179 023։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ