Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Պետք է ունենանք հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան. Արսեն Արշակյան 06/09/2020   19:47  |  Հարցազրույց

Հայաստանում ոստիկանության համակարգում տեղի ունեցող զարգացումների, նոր բարեփոխումների մասին  «Փաստինֆո»-ն զրուցել է Երևանի ՃՈ նախկին պետ  Արսեն Արշակյանի հետ։

-Պարոն Արշակյան, վստահ ենք հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Մեկ տարվա մեջ արդեն երկու անգամ փոխվում է ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը։ Արտակարգ դրության պայմաններում մեկ օրվա մեջ փոխվում են  զինվորական եւ ուժային կառույցների ղեկավարները՝ առանց որեւէ բացատրության ու պատճառաբանության։ Ձեր գնահատականը։

- Անկեղծ ասած՝ իսկապես անսպասելի էր միանգամից այդ կարգի փոփոխությունը՝ չնայած հիմա անսպասելի ոչինչ չկա։ Այնպիսի բաների ենք ականատես լինում, որ գրեթե պատրաստ ենք լինում ցանկացած լուրի։ Թե ինչը կարո՞ղ էր պատճառ լինել, ինձ թվում է միայն վարչապետին է հայտնի, իսկ թե ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի արագ փոփոխությունը որքանով է նպատակահարմար և ճիշտ, դա էլ երևի ինքը կիմանա։ 

- Երկար տարիներ աշխատել եք ոստիկանական համակարգում, խնդիրներին ծանոթ եք թե ներսից, թե դրսից՝ այսօր համառոտ ինչպես կբնութագրեք ոստիկանությունում ստեղծված վիճակը։

- Այսօր ոստիկանությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի, թե՛ օրենսդրական, թե՛ հոգեբանական։ Ոստիկանի դերը պետք է բարձրանա, պետք է ավելացնել ոստիկանի իրավունքները, ամեն տեղից վերկացողը կարող է ոստիկանին շանտաժ անել, սադրել, ինչի արդյունքում ոստիկանը հայտնվում է ծառայողական քննության մեջ կամ նյութերը տեղափոխվում է քրեաիրավական դաշտ։ Հետևաբար՝ ոստիկանն, այդ ամենը գիտակցելով, խուսափում է ավելորդ քաշքշուկից և ստացվում է այն, ինչ կա։  Իհարկե, իմ խոսքերը հիմա անհավանական եմ համարում, բայց մեկ այլ կողմից էլ պետք է օրինախախտ ոստիկանի նկատմամբ էլ լինի խստություն, օրինազանց ոստիկանին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, բայց երբ տեսնում ես քաղաքացու վարքագիծը, խոսելու ձևը կամ սադրիչ գործողությունները, միևնույն ժամանակ մտքերի մեջ կանգնած ծանր ու թեթև անող իմ գործընկերներին, որոնք մտածում են՝ արժե՞ արդյոք քայլ անել, թե, ժողովրդական լեզվով ասած, «շառից հեռու» մնալ։ Սա ցավալի է։ Ոստիկանությունը պետության ներքին անվտանգության երաշխիքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորներից մեկը։ Շատ կցանկանամ, որ սա չհնչի որպես երազանք։

- Թվում է թե՝ քաղաքական իշխանությունը հենվում է ոստիկանության վրա, նրա միջոցով իրականացնում  ոչ միայն ընդդիմախոսներին, այլ նաեւ շարքային քաղաքացիներին ասֆալտին փռելու օպերացիաներ, բայց, կարծես թե, ոստիկանի ներկայությունն այլեւս չի զգաստացնում քաղաքացիներին։ Ուղղակի որպես օրինակ նշենք Գավառի դեպքը, երբ շատ լավ իմանալով, որ անգամ ոստիկանապետն է գտնվում տարածքում, այդուհանդերձ մի խումբ անձինք հարձակվեցին հիվանդանոցի վրա։ Ինչու՞։

-Ոստիկանը պետք է լինի հեղինակություն, շարքայինից մինչև ոստիկանապետ, ըստ՝ տարածքի,  քաղաքի, մարզի և վերջապես Հանրապետության մասշտաբով։ Իսկ դրա համար հարկավոր է ճիշտ կադրային քաղաքականություն, արժանի նշանակումներ և պրոֆեսիոնալներ, խստագույն պահանջկոտություն։ Ազգաբնակչությունը պետք է ոստիկանի մեջ տեսնի  իր պաշտպանին, ընկերոջը, եղբորը։ Խոսքս, իհարկե, չի վերաբերում հանցագործներին, թե չէ երկու կողմն էլ խառն են։ Այնպիսի գործողությունների ենք ականատես լինում, որ ապշում ենք։ Ինչ-որ բան լավ չի աշխատում և պետք է գտնել այդ չաշխատող կետը և ամեն բան կշտկվի։

- Նախօրեին մեկ այլ արտառոց դեպք գրանցվեց Երեւանում՝ Դանիել Իոաննիսյանը ոստիկանի ուղեկցությամբ շրջում էր ու ինքն էր դիտողություններ անում քաղաքացիներին՝ պարետի որոշումները չկատարելու համար։ Սա ինչ էր, ոստիկանական որ գործառույթների մեջ էր տեղավորվում կապիտանի վարքագիծը։

-Ասածիս վառ օրինակը հենց Ձեր մատնանշած դեպքն է՝ Դանիել Իոաննիսյանի բանավեճը ոստիկանության գնդապետի հետ, փոխադարձ մեղադրանքներ, բայց ամենացավալին տեղում կանգնած ոստիկանության կապիտանն է, ում մեկ րոպե առաջ քաղաքացին ներկայանում է գնդապետ։ Սարսափած վիճակում կանգնած հետևում է, թե ինչպես է անհասկանալի պաշտոնյան, որին չգիտեմ ով է հանձնարարել, որ ժողովրդին կարգի հրավիրի, դիտողություններ անում։ Տպավորություն էր, որ այդ կապիտանը նշանակված էր Իոաննիսյանին չնեղացնելու կամ խաթրին կպնողներին բռնելու համար։ Անհասկանալի է ամեն ինչ, բայց լի է բազմաթիվ վտանգավոր հարցերով։

- Այսօր կրկին բարեփոխումներ են իրականացվում ոստիկանությունում, հիմա էլ ստեղծվում է պահնորդական ծառայություն՝ բարձր աշխատավարձով։ Անշուշտ, շատ կարեւոր է ոստիկանի նյութական ապահովությունը, բայց համազգեստ փոխելով ու բարձր աշխատավարձ տալով արդյոք կկարողանանք հասնել ոստիկանի հեղինակության բարձրացմանը։

- Ամենավատը գիտե՞ք որն է, որ բարեփոխում ասելիս, բոլորը միանգամից հասկանում են համազգեստի փոփոխություն, մեքենաների փոփոխություն և վերջ։ Հանդերձանքը կամ վարած մեքենան հեղինակության, գրագիտության կամ դուխի հետ կապ չունի։ Ոտքով ծառայող տղաներ կային, վստահ եմ հիմա էլ կան, որ ցանկացած սպայից կամ ֆիրմային մեքենաներով ծառայող ոստիկանից ոչնչով պակաս չեն, անգամ կլինեն դեպքեր, որ առավել են, թե՛ իրենց գիտելիքներով, թե՛ քաղաքացուն իսկապես ծառայելով և պաշտպանելով։

Նորից և նորից կրկնեմ՝ անհրաժեշտ է  օրենսդրական փոփոխություն, ոստիկանության լիազորությունների ամրապնդում, դերի բարձրացում և օրինախախտ ոստիկանների նկատմամբ հսկողության ուժեղացում։ Ոստիկանը պետք է իմանա, որ իր թիկունքում կանգնած է իր հզոր համակարգը՝ իր ղեկավարով, գրագետ իրավաբաններով, ովքեր պատրաստ են պաշտպանել իրեն սադրիչներից, շանտաժներից և, եթե ինքը գիտի, որ առաջնորդվում է օրենքով, ոչ ոք չի կարող իրեն վնասել։ Այդ ժամանակ կլինեն հեղինակավոր ոստիկաններ։ Ահռելի աշխատանք է պետք կատարել։ Երանի երազանք չմնա սա։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Անկեղծ ասած ինձ թվում է որ թվարկածներս առաջիկայում կլինի երազանք։ Ինձ թվում է՝ «դրա ժամանակը չէ»։

- Ոստիկանությունում աստիճանակարգով հասել եք բարձր պաշտոնի՝ տարիների ընթացքում, ինչ է պետք անել ոստիկանի նկատմամբ հարգանք ձեւավորելու համար, որ նրա ներկայությունից  քաղաքացիները զգաստանան։ Բարեփոխումները ինչ ուղղությամբ պետք է իրականացվեն։

- Երանի վերջապես տեսնենք ժողովրդին ծառայող, հանցավորության դեմ անկաշկանդ պայքարող ոստիկանություն, այլ ոչ թե օրվա իշխանության կամակատար կամ Պողոսի սանիկ Պետրոսին հանցանք կատարելիս բռնելուց խուսափող ոստիկան։ Առաջինը        ՝ դուխով պետք է ոստիկանը լինի, որ ժողովրդի դուխն էլ տեղը լինի։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:01 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրհեստավարժ սպաների համբերության բաժակը լցվել էր. Միհրան Պողոսյանը՝ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների մասին
21:52 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրգիշտի Քյարամյանն իմ նախկին ուսանողն է եղել, բայց առանձնապես չեմ հիշում. Գևորգ Պետրոսյան
21:29 08/06/2020  |  ԿորոնավիրուսՈստիկանների արտակարգ ծառայությունը մետրոյում
21:15 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելը. գյադեք էս կողմ գյադեք էն կողմ. Վահան Իշխանյան
15:40 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴավաճանություն «պատերազմի» ժամանակ. Նարեկ Սամսոնյան
22:34 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ, ամենամեծ հակասություններն ի հայտ են գալիս, երբ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին. Արփինե Հովհաննիսյան
21:50 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ, գնա. Աղասի Ենոքյան
21:03 07/06/2020  |  Միջազգային լրահոսՀայտնի է դարձել ԱՄՆ-ում սեւամորթ կնոջ նկատմամբ ոստիկանների բռնության մասին (տեսանյութ)
19:39 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս մարդն իր մարտնչող անգրագիտությամբ ուղղակի աղետ է պետության համար. Արգիշտի Կիվիրյան
18:29 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրի ջրերն իսկապես փոխվել են, բայց նոր ջրերը պիտի զուլալվեն. Վլադիմիր Գասպարյան

Արխիվ

[]