ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը. Փաշինյանը՝ հայտնի քաղաքական շրջանակների մասին 06/08/2020 19:17 | ԼՐԱՀՈՍ
Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսկերպ արձագանքեց հարցին՝ ինչու կառավարությունը մասնավոր բուժհիմնարկներին նախապես չի առաջարկել միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին և միայն վերջին օրերին են նրանք նման առաջարկություն ստացել։
«Մասնավոր «Էրեբունի» ԲԿ-ն շատ վաղուցվանից է ներգրավված, մասնավոր «Արմենիա» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն վաղուցվանից են ներգրավված։ Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետև կառավարությունը, առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարևոր է համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային բաժանմունքները համարվում են վարակի տարածման ինտենսիվ աղբյուր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու գրառմանը, ասաց, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման արդեն լուծված է եղել, և նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ որոշում է կայացրել. «Առողջապահության նախարարությունը բոլոր բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է և ըստ անհրաժեշտության որոշում է կայացրել։ Երեկվանից բաց հայտարարություն ենք տվել, որին կարող են արձագանքել։ Երբ դրան արձագանքներ լինեն, ըստ այդմ կարող ենք գնահատել իրավիճակը»,-ասաց վարչապետը։
Վերջինս նկատեց՝ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված դաշտը կարելի է բաժանել երկու մասի. Մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա. «Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց այդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։
Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք և այս անգամ նրանք ցկյանս կհասկանան ու այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Բոլորն ըստ ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում։ Կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի և այդ գնահատականների հեղինակներն արժանանալու են կոնկրետ գնահատականների։ Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը։ Նրանք այնտեղ են դե ֆակտո և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ