ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում. կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ 06/08/2020 20:48 | Կորոնավիրուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։
Մինչ ճեպազրուցը տեղի ունեցած պարետատան նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է այսօր կայացրած որոշումներին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոններից ազատմանը։ «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել: Նախ ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և ներդրած ջանքի համար: Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են և նրանք, եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցն անպայման կքննարկենք:
Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: Բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում: Եվ առավել ևս ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին: Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ. չի կարող ուղղակի լինել այդպիսի մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Ու սա դուրս է մարդկային անձնական հարաբերություններից, որովհետև սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող որևէ պարագայում քննարկման առարկա լինել: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն: Ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է, և պետք է այդ լրջությունը գնահատել: Եվ իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել և չի փոխվելու, ընդ որում՝ առավել ևս համաճարակային իրավիճակում, բայց համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու: Եկեք սա հստակ արձանագրենք»,- նշել է վարչապետը:
Այնուհետև ճեպազրույցի ընթացքում վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում են միանալ։ Այս հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է համարել Հայաստանի տնտեսական և սոցիալ-տնտեսական ոլորտները հնարավորինս լավ վիճակում լինելը։ «Մեր հակահամաճարակային քաղաքականության սկզբունքներից է այն, որ կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են Հյաաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից։ Մեր խնդիրը ոչ միայն հաղթահարելն է այս հակահամաճարակային իրավիճակը, այլև այդ հաղթահարման պահին Հայաստանի տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներն առավել լավ վիճակում տեսնելն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացում, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այդ խնդիրներից են, մասնավորապես, հերթ կանգնելու կուլտուրան, ինչպես նաև օրենքի, կարգի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Այս առումով, վարչապետը վստահ է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը մեծ գոհունակությամբ է ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։
«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- ասել է վարչապետը:
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,- նշել է նա։
Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):
«Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։
Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:
Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,- շեշտել է Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ