Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետը «Մարտի 1»-ի գործով վկա է. 2008 թ. նրա հրամանատարությամբ զորախումբը տեղափոխվել էր Երևան 06/08/2020   22:32  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված Օնիկ Գասպարյանը 2008թ մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանի՝ արդեն ոչ նախաքննական գաղտնիք հանդիսացող ցուցմունքից երևում է, որ անձն իրականում մերկ նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել 2008թ փետրվար-մարտ ամիսներին ՀՀ-ում, ինչպես է երկրի ներքին անվտանգությանը վտանգ սպառնացել, ինչի պարագայում նաև իր իսկ ղեկավարությամբ զորքերը տեղակայվել են Երևանի հատուկ պաշտպանության օբյեկտների շրջակայքում։

Փաստաբանը զարմանալի համարեց այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը սույն քրեական գործով մեղադրյալ է, իսկ Օնիկ Գասպարյանը չունի դատավարական կարգավիճակ, երբ վերջինս եղել է բարձրաստիճան հրամանատար, ում հրամանատարության ներքո գործել են զինվորական ուժեր և, ըստ քրեական գործի տվյալների, այդ զինվորական ուժերը նաև տեղակայված են եղել Երևան քաղաքում։ Պողոսյանն ընդգծեց, որ ոչ թե պնդում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է ունենար մեղադրյալի դատավարական կարգավիճակ, այլ՝ հակառակը, ճիշտ է համարում, որ Օնիկ Գասպարյանը չունի դատավարական կարգավիճակ։

«Խնդիրն այն է, թե ինչու՞ այդ պայմաններում Յուրի Խաչատուրովն ունի դատավարական կարգավիճակ։ Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ պարոն Խաչատուրովի նկատմամբ կա խտրական վերաբերմունք։ Նույն գործողությունն է, ինչ կատարվել է, ավելին՝ Օնիկ Գասպարյանի գործողություններն ավելի անմիջական են եղել։ Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ որոշակի զորախումբ այլ վայրից տեղափոխվել է Երևան քաղաք՝ հրամանի հիման վրա։ Յուրի Խաչատուրովն իր գործունեության վայրը որևէ կերպ չի փոխել, այսինքն՝ հանդիսացել է Երևանի կայազորի պետ և մնացել է Երևանի կայազորի պետ։ Այս պարագայում Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելն աբսուրդ է»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ քրեական գործով ինչպես Յուրի Խաչատուրովը, այնպես էլ՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր զինվորականները 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործել են օրինականության հիման վրա և այդ գործով վկա հանդիսանալը, որոշակի գործողություններին մասնակից լինելը, որևէ պարագայում չի կարող խոչընդոտել որևէ պաշտոնի նշանակմանը։

Պողոսյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակման մասին խոսակցությունները եղել են նաև 2018 թ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Գասպարյանը վարչապետի համերկրացին էր, սակայն «Մարտի 1»-ի գործով վկա հանդիսանալը թույլ չտվեց, որ այդ պահին իշխանությունը նշանակի նրան ԳՇ պետի պաշտոնում։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այս ընթացքում որևէ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ եղել են հիմնավոր կասկածներ այն մասին, որ զինվորականներից ոմանք որոշակի գործարքի արդյունքում քրեական գործով տարաբնույթ ձևով մեկնաբանվող ցուցմունք են տվել։

«Հույս ունեմ, որ Օնիկ Գասպարյանն այդ վատ օրինակն իր աչքի առաջ ունենալով, նման գործարքի չի գնացել և այդ նշանակումը պայմանավորված այդ չարաբաստիկ քրեական գործով չէ , ինչպես մեր երկրում վերջին երկու տարում բոլոր իրադարձությունները»,- ասաց Պողոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք Օնիկ Գասպարյանի նշանակումը որևէ ազդեցություն կունենա գործի քննության վրա՝ փաստաբանը հայտնեց, որ Օնիկ Գասպարյանի հայտնած տեղեկությունները բացառիկ չեն։

«Օնիկ Գասպարյանի հայտնած տեղեկությունները քրեական գործով բազմաթիվ վկաներ են ասել։ Ընդ որում՝ մենք էլ ընդունում ենք, որ իրենց հայտնած տեղեկություն իրական է։ Պարոն Գասպարյանի ցուցմունքներն անկյունաքարային նշանակություն չունեն»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին հրաժարական են տվել միանգամից երեք ուժային կառույցների ղեկավարներ՝ ՀՀ ոստիկանության արդեն նախկին պետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Ազատման որոշումներից հետո նոր նշանակումներ են եղել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանը, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:30 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետ Օնիկ Գասպարյանի կենսագրությունը
22:13 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր շտաբի պետը որդու համար բազմամարդ հարսանիք է կազմակերպել. Hraparak.am
12:25 07/06/2020  |  ԼՐԱՀՈՍԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով. ՊՆ խոսնակ
12:40 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍScannews. Խուզարկություններ են իրականացվում Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում
19:34 04/06/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրի Խաչատուրովի՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը միայն հաստատեց հանձնաժողովի անդամների կասկածները․ Քոչարյան
15:59 02/06/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
14:32 30/05/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
20:59 29/05/2020  |  ԼՐԱՀՈՍՅուրի Խաչատուրովն ունի երկու օր հանձնաժողով ներկայանալու համար. Քոչարյան
23:59 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
13:47 24/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ջանք ու եռանդ չի խնայում գեներալ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձը կանխելու համար. Միհրան Պողոսյան

Արխիվ

[]