ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունների թեթև ձեռքով, մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության. Չալաբյան 06/08/2020 14:05 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելուն։
Նա գրում է.
«Հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համավարակային իրավիճակը վերածվել է դժոխքի։ Սա ուշացած ինքնախոստովանություն է, քանի որ իրավիճակը դժոխքի է վերածվել արդեն առնվազն երեք շաբաթ, և մեզ հիմա էլ ցավոք բոլորիս սպասում է այդ դժոխքի ևս մի քանի շրջան։
Մայիսի կեսերին, իրավիճակը դեռևս դուրս չէր եկել վերահսկողությունից, և կառավարությունը հնարավորություն ուներ խելամիտ կառավարել առողջապահական ռիսկերը։ Աճող վարակման պայմաններում անհեթեթ հիմնավորումներով կարանտինային միջոցառումների կտրուկ մեղմացումը բերեց նրան սակայն, որ մեզ մոտ տեղի ունեցավ համավարակի պայթունային տարածում։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ առողջապահական համակարգը բացարձակ պատրաստ չէր այդ պայթունին, և տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում հատեց իր կարողությունների շեմը։
Բերեմ դա հաստատող ընդամենը երկու պարզ համեմատություն՝
ա) Հայաստանում առաջին վարակումը պաշտոնապես գրանցվել է մարտի 1-ին։ Մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակում, այսինք 10 շաբաթվա ընթացքում, երբ կարանտինը շատ թե քիչ պահպանվում էր, Հայաստանում իրականացվել է 37476 թեստավրում, դրական արդյունքը կազմել 4044 դեպք, այսինքն վարակված են եղել ստուգվածների մոտ 11%-ը: Դրան հաջորդած երեք շաբաթներում, իրականացվել է 31695 թեստ, սակայն արդեն 9086 դրական արդյունքով, կամ վարակված են եղել միջինում արդեն ստուգվածների 29%-ը, որոշ օրեր դա հասել է 40%-ի։ Մեզ շրջապատող ոչ մի երկրում այդպիսի կատաստրոֆիկ բարձր տոկոս չկա՝ սա պարզապես նշանակում է, որ թեստավորումը վերջին երեք շաբաթներին ձախողվել է, անհրաժեշտ առնվազն 5000 թեստի փոխարեն օրական իրականացվել է ընդամենը 1500-ը, և վարակակիրներից շատերը պարզապես դուրս են մնացել թեստավորումից, և շարունակել են անարգել վարակը տարածել։ Օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները, ինչո՞ւ վաղօրոք չէիք ընդարձակում թեստավորման կարողությունները, որպեսզի հնարավոր լինել ավելի վաղ կանխորոշել և մեկուսացնել վարակակիրներին։
բ) նույն կերպ, մինչև մայիսի 15 ընկած ժամանակում, Հայաստանում համավարակից պաշտոնապես գրանցվել է 52 մահ։ Դրան հաջորդած երեք շաբաթների ընթացքում՝ արդեն պաշտոնապես 148 մահ, մոտ երեք անգամ շատ։ Ինչը սակայն պակաս ակնհայտ է՝ մինչև մայիսի 15-ը համավարակից ապաքինվել է 1666 մարդ, և մահացածների ու առողջացածների հարաբերակցությունը եղել է 3 ։ 97, այսինքն հիվանդացածների միայն 3% է մահացել։ Վերջին 3 շաբաթների ընթացքում 148 մահվան դեպքում ապաքինվել է 2348 մարդ, այսինքն մահացածների և առողջացածների հարաբերակցությունը դարձել է արդեն 6 : 94, կամ երկու անգամ ավելի վատ։ Սա միայն մի բացատրություն ունի՝ առողջապահական համակարգը այլևս չի հասցնում ժամանակին հոսպիտալացնել հիվանդներին, նրանց մոտ վարակը խորանում է, և բուժվելու հավանականությունը նվազում է, արդյունքում վարակից մահանալու հավանականությունը երկու անգամ ավելացել է։
Նորից հարց է առաջանում՝ երբ մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները և ինքներդ էիք ասում, որ մինչև մայիսի վերջը կարող եք ունենալ 10 000 վարակակիր՝ չէի՞ք հաշվում, որ 2000 մահճակալը իրենց արդեն բավարար չի լինելու։ Ի՞նչ եք արել երկրում առկա մահճակալային ֆոնդը մոբիլիզացնելու և նոր կարողություններ ստեղծելու համար։ Եվ հիմա, եթե հունիսի վերջին արդեն առնվազն 30 000 վարակված ունենաք (որը, ցավոք, այս տեմպերով արդեն անխուսափելի է), ինչպե՞ս ենք մարդկաց բուժելու, նրանց ո՞ր մասն է արդեն մահանալու։ Հասկանու՞մ եք, որ խոսում ենք արդեն հազարավոր հնարավոր մահերի մասին։
Վարչապետ Փաշինյանը կարող է օրական տաս անգամ լայվ մտնել և մեղադրել բնակչությանը դիմակ չկրելու մեջ, բայց թեստավորման տապալումը և մահճակալային ֆոնդի անհամապատասխանությունը կանխատեսված հիվանդների թվին՝ դա հենց կառավարության ակնհայտ ձախողումն է։ Ամենասարսափելին այն է, որ այսօրվա վարակի տարածման թվերը նույն առողջապահության նախարարի և այլոց կողմից հնչեցվել են մայիսի սկզբին, բայց ինչ-որ տարակուսելի թեթևամտությամբ, այս մարդիկ հետևություններ չեն արել, թողել են ամեն ինչ ինքնահոսի, և այսօր մենք հենց իրենց թեթև ձեռքով ենք հայտնվել այդ դժոխքում։ Ինչն էլ ավելի վատ է, արդեն բազմաթիվ տեղեկություններ են հայտնվում, որ առողջապահության նախարարությունը, փոխանակ առավելագուն ջանքերը գործադրելու՝ ընդարձակելու թեստավորման կարողությունները և ինֆեկցիոն մահճակալների ֆոնդը, արհեստականորեն սահմանափակում է տարբեր լաբորատորիաների և մասնավոր հիվանդանոցների ներգրավումը այդ գործընթացին։ Թե ինչու, ոչ մի խելամիտ բացատրություն նախարար Արսեն Թորոսյանը դեռ չի տվել, սակայն համոզված եմ, որ այս հարցը ի վերջո հետաքննության առարկա կդառնա, և մարդիկ կիմանան ողջ ճշմարտությունը։
Այսօր արդեն, ցավոք մենք հայտնվել ենք վիճակում, որ անկախ այս պահի գործողություններից, նույնիսկ զուտ իներցիոն աճով, մինչև ամսվա վերջ կունենանք 30 000-ից ավել հիվանդ, և սա նույնիսկ ամենահամեստ կանխատեսումն է։ Սակայն որպեսզի խուսափենք մինչև ամառվա վերջ արդեն 300 000 հիվանդ և ազգային աղետ ունենալուց, շտապ գործողություններ են պետք արդեն հիմա, ամեն անցնող օրը թանկ է նստում մեր վրա։ Մի կողմից, պետք է նորից խստացնել կարանտինային միջոցառումները՝ օրինակ, արգելել հանրային տրանսպորտի և ռեստորանների աշխատանքը, առժամանակ կասեցնել այն արտադրական ձեռնարկությունների աշխատանքը, որոնք չեն կարողանում անվտանգ պայմաններ ապահովել, արգելել բոլոր բազմամարդ հավաքները, և այլն։ Բոլորս առանց աշխատանք մնացած մարդկանց պետք է խելամիտ փոխհատուցել, մինչև վարակի տարածման նվազումը, այլապես այդ մարդիկ համատարած կվարակվեն։
Մյուս կողմից, պետք մոբիլիզացնել երկրի ողջ հիվանանոցային և լաբորատոր կարողությունները, ըստ անհրաժեշտության դիմել մեր արտաքին գործընկերներին՝ Հայաստանին հումանիտար օգնության կարգով մասնագետներ, բժշկական սարքավորում և դեղամիջոցներ տրամադրելու համար, ինչպես երկու ամիս առաջ Իտալիան դիմեց Չինաստանին։
Գործող իշխանությունների թեթև ձեռքով, մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության, և այսօր արդեն մի կողմ է պետք դնել հպարտությունը ու դիմել մեզնից ավելի կազմակերպված երկրների օգնությանը՝ համատարած աղետից խուսափելու համար։
Մինչ այդ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ առավելագույն շրջահայաց լինել, պահպանել ձեր և ձեր մերձավորների առողջությունը, թույլ չտալ այս վարակի ներթափանցումը ձեր ընտանիքները։ Առողջություն բոլորիդ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ