ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե հանրային վտանգավորություն չունի, չի կարող հանցագործություն դիտվել. Դավիթ Գրիգորյանի արարքում բացակայում է հանցագործությունը. Դատարան 06/08/2020 23:58 | Արդարացման դատավճիռներ
Դատավոր Դավիթ Գրիգորյանին վերագրվող գործողություններում բացակայում է հանրության համար վտանգավոր արարքը, հետեւաբար այն հանցագործություն չի համարվում։ Նման եզրահանգման է եկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 5-ին դատարանը գործի վարույթը կարճել է երկու հիմքով՝ քրեադատավարական իրավունքի խախտման հիմքով, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի հիմքով։ Այն է՝ հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված հանրության համար վտանգավոր արարքը, իսկ եթե այն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, ուրեմն հանցագործություն չէ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ դատարանի գնահատականն իրենց համար անսպասելի չէր, քանի որ նախկինում բազմիցս բարձրաձայնել են այդ մասին, ավելին՝ գոյություն ունի վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում։ «Քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի հիմքով հանցագործություն է դիտվում բացառապես այն արարքը, որը հանրային վտանգավորություն ունի։ Այսինքն՝ պետք է հետևանք լինի, բայց մեզ մոտ հետևանք չկա»,-ասաց Գրիգորյանը։
Նկատենք, որ քրեադատավարական իրավունքի խախտման մասին բարձրաձայնել էր նաեւ վերաքննիչ դատարանն ավելի վաղ՝ արձանագրելով, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելիս չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը։ Արդյոք այս ակնհայտ խախտումների պարագայում դատախազության համար տեսանելի չէր, որ գործի վարույթը ենթակա է կարճման ու դատարանում ապագա չի ունենալու՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Դավիթ Գրիգորյանն արձանագրեց, որ այդ խախտումները չէին կարող տեսանելի չլինել դատախազությանը, որովհետև նույն ՀՔԾ-ում մեկ այլ դեպքով հետաքննիչի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել հենց նշված հիմքով, այսինքն՝ հանրային վտանգավորության նվազ կարևորության և հետևանք չունենալու։
«Այդ նույն որոշման՝ գործի վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, օրինականությունն ստուգվել ու հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազության նույն վարչության դատախազներից մեկի կողմից, ոնց կարող էին տեղյակ չլինել»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ հարցի իրական հասցեատերը դատախազությունն է, թե ինչու են որոշել խախտումներով գործն ուղարկել դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ