ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Քյարամյանն իմ նախկին ուսանողն է եղել, բայց առանձնապես չեմ հիշում. Գևորգ Պետրոսյան 06/08/2020 21:52 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի կարծում, որ արտակարգ դրության պայմաններում ոստիկանապետը կամ ԱԱԾ տնօրենն են մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ վարչապետն ավելի շուտ պետք է փոխեր ՀՀ առողջապահության նախարարին, իսկ թե ինչով կամ ինչու ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն արժանացել վարչապետի վստահությանը, Գևորգ Պետրոսյանը չի կարող ասել։
Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում երեք կարևորագույն ուժային կառույցներում իրականացված կադրային փոփոխություններին, ապա պատգամավորը նկատեց՝ օրենքով արգելված չէ արտակարգ դրության պայմաններում ուժային կառույցների ղեկավարներին աշխատանքից ազատելը. «Վարչապետն է նրանց անմիջական ղեկավարը, ինքն է տիրապետում իրենց փոխհարաբերություններին։ Իմ կարծիքով հատկապես ԱԱԾ տնօրենը որևէ հակաօրինական, պարսավելի կամ դատապարտելի վարքով աչքի չի ընկել, որ պաշտոնանկության հարց լիներ, բայց մանրամասներին չեմ տիրապետում, իրենց խնդիրն է»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրանց ինչ-որ ցուցումներ են տրվել, որոնք հրաժարվել են կատարել, պատգամավորն ասաց՝ ոչ կարող է հերքել և ոչ էլ բացառել, տեղյակ չէ։ Համենայնդեպս, եթե իսկապես եղել են նման ցուցումներ, որոնց կատարումը ՀՀ շահերից չի բխել և ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը հրաժարվել են դրանք կատարել, Գևորգ Պետրոսյանն ասաց՝ ծափահարում է նրանց. «Բայց չեմ կարող ասել, թե որքանով է դա իրական։ Մեր պետական պաշտոնյաներն ի վերջո պետք է կարողանան հասնել այն մակարդակի, որ ի վիճակի լինեն հակազդել հակապետական ցուցումների կատարմանը»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով երեք կառույցների նոր նշանակումներին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր նախկին ուսանողն է եղել, բայց առանձնապես չի հիշում։ Չի կարող ո՛չ բացասական, ո՛չ դրական կերպով բնութագրել։
Հարցին՝ 29-ամյա երիտասարդը կարո՞ղ է նման կարևոր կառույցը տնօրինելու փորձառություն ունենալ, Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ ժամանակին պայքարում էին, որ այդ օրենքը չընդունվի. «Ես նույնիսկ ասում էի, որ 35 տարեկանն է վաղ տարիք այդպիսի պատասխանատու դիրք զբաղեցնելու համար։ Պատկերացնու՞մ եք մի ամբողջ երկրի, որի գործերը լավ չեն արտաքին աշխարհում, այդպիսի երկրի ԱԱԾ-ն գլխավորի 25, 26 կամ թեկուզ 30 տարեկան մարդ։ Համենայնդեպս չեմ ուզում ի սկզբանե կասկածի տակ դնել։ Տա Աստված, որ այդ նշանակումը բխի Հայաստանի Հանրապետության շահերից»,-ամփոփեց Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնից ազատվել են ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Վարչապետի առաջարկությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ Արգիշտի Քյարամյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնում՝ Վահե Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ