ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
403 մարդ գտնվում է ծանր, 94 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում. Թորոսյան 06/08/2020 18:44 | ԼՐԱՀՈՍ
Այս պահի դրությամբ 403 մարդ գտնվում է ծանր վիճակում, 94 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ վերջին օրերին թիվը կայուն է։
«Ծավալների մեծացման քաղաքականությունը, որը վարում ենք, բնավ չպետք է փոխարինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը, հակառակը պետք է լրացնեն իրար, որպեսզի կարողանանք կառավարելի կերպով առաջ շարժվել։ Տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Մինչ այս ծավալման երկրորդ փուլը, մենք ունեցել ենք ծավալման առաջին փուլ, որն անկախ Հայաստանի ընթացքում աննախադեպ է եղել։ Նման մոբիլիզացիա առողջապահական համակարգը երբեք չի ունեցել։ Այսինքն` այն ծավալված 2000 մահճակալներն արդեն լուրջ աշխատանք են եղել ծավալման ուղղությամբ։ Մենք միշտ ունեցել ենք ծավալման ընդլայնման քաղաքականություն, որն իր մեջ ներառելու է նաև մարզային որոշ բժշկական հաստատություններ, որի ուղղությամբ շարժվում ենք թելադրված իրավիճակով։
Օրինակ որոշում է կայացվել հետևյալ բժշկական կենտրոնների ծավալման, դրանք են՝ Վեդիի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն 100 մահճակալով։ Դրանց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի համար մահճակալներ, քանի որ փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսով հիվանդ մեր քաղաքացիներն ավելի շատ կարիք ունեն պարզապես թթվածին շնչելու, քան թե արհեստական շնչառության վրա լինելու։Այսինքն` եթե կարողանում ենք ապահովել բավարար թթվածնաթերապիա, վաղ շրջանից կանխարգելում ենք նրանց բարդացումը։ Ծավալվելու որոշում է կայացվել նաև Դիլիջանի ԲԿ-ի մասով, որն ունի 55 մահճակալ, ևս 5 ռեանիմացիոն մահճակալ, ինչպես նաև Մարտունի ԲԿ-ի բաժանմունքի՝ 40 մահճակալ ծավալով։ Երևանում նույնպես ծավալման աշխատանքները շարունակվում են։
Ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում։ Եվս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում ունենք։ Խոսքը «Արմենիա» ԲԿ-ի մասին է, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար »,-ասաց Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը մոտ 350 մահճակալի մասին է։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ