ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնափոխությունների շքերթը շարունակական կլինի. Քաղտեխնոլոգ 06/08/2020 20:00 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտնեց կայացրած հերթական որոշումների մասին, ըստ այդմ՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գնդապետ, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանության պետ: Որոշումներն ուժի մեջ կմտնեն հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Իշխանության երկու տարիների ընթացքում մասնավորապես ուժային կառույցների՝ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի պաշտոններում վարչապետի կողմից արդեն երկրորդ անգամ կատարվող փոփոխությունները քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պայմանավորում է նախևառաջ վստահության գործոնով, բայց և կարծիք հայտնում, որ խնդիրը համակարգային է և կապված չէ կոնկրետ անձերի հետ:
«Կարծում եմ՝ ուժայինների ղեկավարների փոփոխությունները ինչ-որ չափով կորոնավիրուսի, ինչ-որ չափով էլ քաղաքական ակտիվության ֆոնին է արվել, փորձում է իր համար ավելի վստահելի անձանց նշանակել: Բայց եթե խնդիրը տեղեկատվություն չտալու մեջ է, ինչպես մի քանի օր առաջ ինքն էր ասում իր ճեպազրույցի ժամանակ և դրա համար խնդրում էր, որ նկարներ ուղարկեն իրեն քաղաքացիները, չեմ կարծում, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մեղավորությամբ է: Խնդիրն այստեղ այլ է՝ համակարգն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև, եթե համակարգը չի աշխատում, նոր ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն էլ չեն տալու տեղեկատվություն վարչապետին, որովհետև իրենց տեղեկատվություն չեն տալու համակարգից:
Չեն տալու ոչ թե որովհետև սրանք էլ են անվստահելի կամ նրանք են անվստահելի, այլ չեն տալու, որովհետև համակարգը չի տալու դա: Տեսնում ենք օրինակ՝ ոստիկանները ինչ խեղճացած են շատ դեպքերում, թեև մի հատ շոու արեցին, քաղաքացուն գետնին պառկեցրեցին, բայց հասկանում ենք, որ այն պահից, երբ ասել են՝ ոստիկանը մերն է, այլևս այդ բարդույթից չեն կարողանում դուրս գալ: Ոստիկանական համակարգն այդ պահից սկսած չի աշխատում: Իսկ ինչո՞ւ պետք է ոստիկանը աշխատի, ինչո՞ւ է աշխատում ամբողջ աշխարհում: Էնտուզիազմով չես կարող ոչ մի ուժային կառույց աշխատացնել: Հատկապես մեր նման փոքր երկրներում ոստիկանը մտածում է՝ ինչու վատամարդ լինեմ, եթե ստանում եմ 100-120 հազար դրամ աշխատավարձ: Լենա Նազարյանն է ասել, որ նվիրյալներ չկան: Եթե հեղափոխական թիմում նվիրյալներ չկան, ինչո՞ւ պետք է լինեն ոստիկանության կամ այլ համակարգերում: Այդ հարցը որ իրենց տան, պատասխանը կստանան»:
Կարեն Քոչարյանը կարծում է, որ պաշտոնափոխությունների շքերթը շարունակական կլինի, և դա պայմանավորված չէ միայն երկրում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. «Կարծում եմ, որ շարունակական կլինի ընդհանարապես շատ բան: Պատահական չէր, որ մամուլում հայտնվեց Զարուհի Բաթոյանի, Տիգրան Ավինյանի, Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին տեղեկությունը: Ինչ կապ ունի՝ ինչ դրություն է: Արտակարգ դրության ժամանակ առավել ևս պետք է կարողանան հարցեր լուծել:
Եթե չեն կարողանում, պետք է փոխեն, բա ինչ պետք է անեն: Բա ինչ՝ թողնեն արտակարգ դրության պայմաններում ավելի՞ խորանա այս ամեն ինչը: Իհարկե, կարծում եմ, որ վարչապետը առաջինը պետք է Արսեն Թորոսյանին հաներ, ինքը բոլորին հանում է, Թորոսյանին պահում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից