ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճիշտ չէ մարդկանց մեղադրել, երբ երկրում մասնագիտական ողջ ներուժը չի օգտագործվում և ճիշտ պլանավորում չի իրականացվում. համաճարակաբան 06/08/2020 18:19 | ԼՐԱՀՈՍ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մահճակալներ տեղադրելուց բացի անհրաժեշտ են մասնագետներ և բժշկական սարքավորումներ։ Առանձնապես լավ չեմ պատկերացնում այնտեղ մահճակալներ տեղադրելու իմաստն այն դեպքում, երբ բազմաթիվ բուժհիմնարկներ կան, որոնք պետք է հնարավորինս նախապատրաստվեին ու մարդկանց սպասարկեին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ վերջին շրջանում պատկան մարմինների կողմից բազմիցս լսում ենք, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Շաբաթ օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասաց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 200 մարդ սպասում է հոսպիտալիզացվելու իր հերթին։ Փորձեցինք հասկանալ, թե ինչու այս դեպքում չի օգտագործվում համալիրը, որտեղ դեռևս արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում տեղադրվել էին մահճակալները։ Համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն ասաց. «Նախ պետք է մասնագետներին այնտեղ տանել, իրենց աշխատանքի համար հնարավորություններ ստեղծել։ Համալիրում մահճակալներ տեղադրելը գնահատում եմ որպես ցուցադրական մի բան, որ տեսեք մենք աշխատում ենք»,-ասաց համաճարակաբանը։
Վերջինս կարծում է՝ այս ամբողջ գործողությունների շղթայում ճիշտ, ռեալ պլանավորում չկա, կայացվում են առօրեական որոշումներ՝ ելնելով օրվա իրողություններից այն դեպքում, երբ պանդեմիայի ժամանակ պետք է լինի հստակ պլանավորում։ Գործողությունների ծրագիրն առնվազն 2-3 ամսվա կտրվածքով պետք է հստակ մշակված լինի, ինչն այս դեպքում համաճարակաբանը չի տեսնում։
Անդրադառնալով դիմակների օգտագործման արդյունավետությանը, Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ դրանք ինչ-որ չափով, իհարկե, նվազեցնում են վարակվելու հավանականությունը, սակայն բացօթյա տարածքում դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Փոխարենը կարծում է՝ դա լրացուցիչ այլ խնդիրների պատճառ կարող է դառնալ. «Այն նաև նվազեցնում է զգոնությունը և ճիշտ դիմակ կրելու կուլտուրան։ Այսինքն` դիմակի ամբողջ իմաստը կորում է այն պարագայում, երբ ամբողջ օրը կեղտոտ դիմակով ման են գալիս ու իրենց պաշտպանված զգում, այնինչ այս պարագայում արդեն այդ դիմակը բավական քիչ բանից է, որ պաշտպանում է։ Ավելին այն նաև այլ խնդիրներ է առաջացնում։ Եղել է դեպք, երբ մարդը գլխապտույտ է ունեցել, տեղափոխել են հիվանդանոց, ստուգել և պարզվել է, որ թթվածնային քաղցի տիպիկ նշաններ են նրա մոտ։ Այսինքն` շատ-շատ բաներ կան։ Դիմակների համատարած ոչ ճիշտ կրելու և ոչ ճիշտ վայրում այն դնելու բացասական էֆեկտները հետագայում կտեսնենք, երբ այլ պաթոլոգիաները սկսեն վիճակագրորեն վերլուծվել»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ճիշտ չէ ստեղծված իրավիճակում մարդկանց մեղադրել, երբ երկրում մասնագիտական ողջ ներուժը չի օգտագործվում և պետության կողմից էլ ճիշտ պլանավորում չի իրականացվում։ Հիվանդանոցային ու մասնագետների ներուժ ունենք, փոխարենը կազմակերպչական բաց կա. «Միանշանակ ներուժ ունենք։ Բազմաթիվ մասնագետների հետ եմ խոսել, որոնք ինձ նման ներգրավված չեն եղել ոչ մի գործընթացում։ Կոնկրետ իմ կողմից ցանկություն եղել է, բայց քանի որ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակազմի և նախարարի միջև հակասություն եղավ, որի արդյունքում աշխատանքից դուրս մնացինք, այդ աշխատանքներում էլ այդպես էլ չներգրավվեցինք»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ