ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելը. գյադեք էս կողմ գյադեք էն կողմ. Վահան Իշխանյան 06/08/2020 21:15 | ԼՐԱՀՈՍ
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելին:
«Կորոնավիրուսի դեմ պայքարի փաշինյանական մոդելը. գյադեք էս կողմ գյադեք էն կողմ
Երկրները տարբեր մոդելներ էին մշակում Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի, երկրների մեծ մասը մշակեցին կարանտնային մոդելը, տներում փակվում, գործի չեն գնում, պետությունը փոխհատուցում է մարդկանց ֆինանսական կորուստները. ապա հետզհետե սահմանափակումները մեղմացնում են։ մի մասը մշակեց հնարավորինս շատ տեստեր անելում մոդելը, որ բացահայտեն բոլոր վարակակիրներին ու կանխեն հիվանդության տարածումը։
Երեք ամսվա ընթացքում մոդելները սկսեցին արդյունքներ տալ, համաճարակը գնալով նվազեց, էն երկրներում, ուր կառավարությունները առավել խիստ ու հետևողական են ու շարունակում են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդությունը վերացավ։ Օրինակ, Հոնկոնգում համաճարակը վերացել է, սակայն նրանք չեն թուլանում, երկիր մտնող բոլոր անձանցից կորոնավիրուսի տեստ են վերցնում, որ կրկին չբռնկվի համաճարակը։
Մի քանի երկրներ այլ մոդելներ մշակեցին, որ կարանտին չէին մտցնում, սակայն կարգ էր սահմանում որ քաղաքացիները 1,5-2մետր հեռավորություն պահպանեն, մյուս կողմից շարունակում աշխատեցնել տնտեսությունը, այսինքն բաց էին բոլոր հիմնակրներն, տրանսպորտն ու ռեստորանները։ Այն համոզումը կար, որ եթե նույնիսկ շատ թվով մարդիկ վարկվեն, կստեղծվի հանրային իմուինիտետային պատնեշ և այսպիսով կհաղթահարվի հիվանդությունը։ Այս մոդելի ջատագովն էր Շվեդիան, որ սկզբից հպարտանում էր իր մոդելով, ապա խոստովանում որ ձախողվել է, քանի որ վարկավածների 10տկոսը մահացավ, իսկ իմունիտետ ձեռք բերեց ընդամենը 7 տոկոսը։
Հայաստանը այն հազվագյուտ երկիրն է որ մոդել չունի, կամ էլ ունի մի մոդել՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական շահը և առողջական վիճակը։
Այսպես, Փաշինյանը մարտի սկզբում, երբ տարբեր երկրներում համաճարակը կյանքեր էր հնձում, հայտարարում էր՝ Կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է քան h1n1 գրիպը, թե կորոնավիրուսը ում շունն է ու բազմամարդ հանրահավանքներ անում, որ ՍԴ դատավորներին հանելու հանրաքվեն անցկացնի, բայց մեկ էլ հասավ, որ համաճարակը այնպես է տարածվում, որ հանրաքվե չի կարող անել, և արտակարգ դրություն մտցրեց, քանի որ միակ ձևը հանրաքվեն հետաձգելու արտակարգ դրություն մտցնելն էր։
Ապրիլի 20֊ին երբ արդեն 24հոգի մահացել էր կորոնավիրուսից, Փաշինյանի խելքը ՍԴ֊ն էր, ասում էր. « Հես ա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին, այսինքն՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ»։
Բայց քանի որ ինչպես տեսանք, խնդիրը միայն հանրաքվեն հետաձգելն էր, խիստ միջոցառումներ չարվեցին, և համաճարակը չնվազեց ինչպես այլ երկրներում կարանտինի շնորհիվ էր նվազում։ Այսուհանդերձ, կայուն էր, օրական վարկավածների թիվը չէր անցնում 150֊ից։ Եվ երբ անհրաժեշտ էր խստացումներ մտցնելով նվազեցնել վարակի տարածումը, վարչապետի ժլատությունը բռնեց, առանց էն էլ չկամորեն, կարծես լավություն անելով չնչին փոխհատուցումներ էր տալիս, տալիս հետ ուզում, թե իրար մեջ բաժանեք, խոստանում կոմունալների պարտքերը հետաձգել, հետո խոտումը դրժում՝ թե վճարեք, ու մարդկանց անլույս ու անգազ թողնում, ու որպեսզի էլ ոչ մի կոպեկ չբաժանի, մայիսի 4֊ին բացեց հիմնարկները և համաճարակը թափով բռնկվեց։
Եվ այն պահին, երբ օրական մահերը աճում էին, Փաշինյանը զբաղված էր քաղաքական հակառակորդների վրա քրեական գործեր սարքելով, ՍԴ֊ի հանրաքվեն չեղարկելու օրենք հանելով ու մոգոնելով ՍԴ դատավորներին հեռացնելու այլ տարբերակներ։ Բայց եթե դու համաճարակը չես նկատում, համաճարակն է քեզ նկատում, ու մեկ էլ Փաշինյանն ամբողջ ընտնիքով վարկվեց, հասկացավ որ կորոնավիրուս կա, ու կատաղած սկսեց մեղադրել ժողովրդին՝ ֆբ պատին մարդկանց լուսանկարներ դնելով՝ տեսեք թե ովքեր են մեղավոր որ ինքն ու ընտնիքը վարակվել են, ու ամբոխի թիրախ դարձրեց նրանց, սկսեց հարկադրել քաղաքացիներին, որ դիմակներ կրեն ու տարածություն պահեն, և էն աստիճան իրեն կորցրեց որ դիմակ չկրելու համար ասֆալտին փռել տվեց մարդուն։ ինչո՞ւ այդպես դաժան, քանի որ ամեն անդիմակ մարդու մեջ իր ընտանիքը վարակողի էր տեսնում։
Հետո, ընտանիքով սկսում են հիվանդությունից լավանալ, ու Փաշինյանը որոշում է, որ ճիշտը վարկավելն է, ասում է թե ինչքան շատ մարդ վարկվի էնքան շուտ պրոբլեմը կլուծվի։ Այսօր արդեն հայտարարեց թե ընտնիքի անդամների տեստերի պատասխանը բացասական է, ուրեմն, կարծում է իմունիտետ է ձեռք բերել և դուխով գնաց Նորքի ինֆենկցիոն հիվանդանոց մտահոգություն ցուցադրելու։
Եթե Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը հիվանդությունը ծանր տաներ, նրա կատաղության սահմանները ավելի էին լայնանալու, դրուժիննիկները ոստիկաններին հետևները գցած բնակարաններ էին ներխուժելու և պարկետին փռեին բոլոր նրանց ովքեր տանը դիմակ չեն կրում։
Հայկական համաճարակային մոդելն է՝ գյադեք էս կողմ գյադեք էն կողմ, գյադեք կորոնավիրուսն ում շունն է, էկեք հանրահավաքի։ Վայ չէ, գյադեք վարկավեցի, էս ի՞նչ բերիք գլխիս, էս ո՞վ էր՝ դո՞ւ, դե լուսանկարդ դնեմ, գյադեք խայտառակ արեք սրանց, գյադեք չէ, կորոնավիրուս կա, դիմակ դրեք, թե չէ ասֆալտին կփռեմ։ Վայ գյադեք, տեսաք ինչ թեթև տարանք, բոլորս բուժվել ենք, կարաք բոլորդ վարակվեք»,- գրել է հրապարակախոսը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից