ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«2020 թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում». հայտարարություն 06/08/2020 17:10 | ԼՐԱՀՈՍ
Արդեն երեք ամիս շարունակ Հայաստանը ներքաշված է համաճարակի դեմ պայքարում։ Մեր երկրի համար այս շրջադարձային պահին բոլորս պետք է անենք առավելագույնը հնարավորինս քիչ վնասներով մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։
Առաջինը ինչ մենք կարող ենք և պարտավոր ենք անել՝ միջազգային փորձն ուսումնասիրելը և հաջողած պետություններից դասեր քաղելն է թե՛ հակահամաճարակային, թե՛ տնտեսական միջոցառումների առումով, քանի որ եթե ուշադրություն չդարձնենք տնտեսական ճգնաժամում հայտնված ոլորտներին, կկորցնենք այսքան տարվա ջանքով և եռանդով ստեղծված ընկերություններն և աշխատատեղերը, որոնք այլևս երկար տարիներ չենք կարողանալու հետ վերադարձնել։
Կուզեինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանում թերևս ամենաշատը տուժած ոլորտին՝ ներգնա տուրիզմին, այդ թվում հյուրանոցներին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, զբոսավարներին և այս բազմաշերտ ոլորտի այլ ներկայացուցիչներին։
Լավատեղյակ լինելով հյուրանոցային ոլորտին՝ փորձենք ներկայացնել այստեղ տիրող իրավիճակը, որը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ ծանր։
Արդեն երեք ամիս շարունակ զրոյական եկամուտ ունեցող ոլորտը, վերջնականապես հուսալքվելով, սկսել է անել մասսայական կրճատումներ իր աշխատակիցների շրջանում, տեղ- տեղ անգամ հեռացնելով ամբողջ անձնակազմը և վերապրոֆիլավորելով հյուրանոցները բացարձակ այլ նպատակների, այդպիսով անվերադարձ պակասեցնելով Հայաստանում առկա սահմանափակ համարային ֆոնդը։
Այս իրավիճակը դեռ երեք ամիս առաջ մեր ոլորտի մասնագետները կանխատեսել էին և բազմիցս կիսվել իրենց մտավախությամբ ՀՀ Կառավարության պատկան մարմինների, այդ թվում՝ Զբոսաշրջության Կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վարչապետի աշխատակազմի հետ, բայց ապարդյուն։
Հասկանալով ճգնաժամի խորությունը և արագ գործելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի մասնագետներով ուսումնասիրեցինք մեր ոլորտին օգնելու համաշխարհային փորձը՝ ամենակարևոր և անհրաժեշտ լուծումների փաթեթ կազմելու և այն ՀՀ Կառավարությանը փոխանցելու նպատակով։
Ուսումնասիրելով ավելի քան քառասուն երկրի, այդ թվում՝ մեր հարևան պետություններից Վրաստանի տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փորձը, առանձնացրեցինք այն միջոցառումները, որոնք կիրառվել են ուսումնասիրված բոլոր կամ գրեթե բոլոր երկրներում։
Այդ լուծումների մանրամասն նկարագիրը կարելի է գտնել մեր Ասոցիացիայի կողմից հրապարակված բաց նամակում։ Հիշեցման կարգով, ևս մեկ անգամ ներկայացնենք դրանք՝
- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,
- 2020թ․ մարտ, ապրիլ և արդեն մայիս ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,
- 2020թ․-ի մայիսից սկսած սուբսիդավորել սույն ընկերություններում մարտի 16-ի դրությամբ գրանցված աշխատակիցների աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,
- 2020թ․-ի մայիսից սկսած սուբսիդավորել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,
- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն։
Հաշվի առնելով ՀՀ Կառավարության դանդաղ և մեր ոլորտում ստեղծված իրավիճակին ոչ համաչափ արձագանքը, պարզ է դառնում, որ խնդիրը չի լուծվում և շարունակելու է խորանալ՝ բերելով անդառնալի հետևանքների։
Հակահամաճարակային պայքարի ձախողման պատճառով Հայաստանը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ բոլոր այն երկրներում, որոնց հետ Հայաստանն ունի ցամաքային սահման կամ որտեղից մինչ այդ գործում էին թռիչքներ, հիմա գտնվում են համաճարակային անհամեմատ ավելի բարվոք իրավիճակում։ Այդ երկրները այսուհետ կխուսափեն բացել Հայաստանի հետ սահմանը և վերսկսել թռիչքներ, քանի որ դա լի է իրենց համար ռիսկերով։
Թարմ օրինակ է Վրաստանի արգելքը Հայաստանից եկող տուրիստների համար։ Այս փաստը ցույց է տալիս, որ մինչև Հայաստանը չհաղթահարի համաճարակի ալիքը և չնվազեցնի վարակման ռիսկը առնվազն դեպի մեր երկիր տուրիստական հոսքեր ապահովող գլխավոր երկրների (Եվրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան) մակարդակի, այդ երկրները չեն թույլ տա իրենց բնակչության մուտքը Հայաստան։ Սա կատարելապես կոչնչացնի առանց այն էլ ավիրված զբոսաշրջային ոլորտը։
Դեռևս մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի հետ տեղի ունեցած հանդիպմանը` հնչեցրել ենք ոլորտի կարծիքն այն մասին, որ մեր երկրի համաճարակային ճգնաժամը տեսնելով, այլ երկրները նախապատվություն չեն տա մեզ հետ սահմանը բացելուն և կոշտ կերպով փակ կպահեն մեզ հետ սահմանը կամ լավագույն դեպքում պաշտոնապես կհորդորեն իրենց քաղաքացիներին չայցելել Հայաստան՝ վարակման բարձր ռիսկից ելնելով։
Եւ ընդամենը երկու շաբաթ անց սկսեցինք բախվել դաժան իրականությանը՝ Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ մենք համարվում ենք այսպես ասած «կարմիր գոտի»։ Եթե Վրաստանի պես երկիրը, որի զբոսաշրջության ահռելի ծավալը ձևավորվում է Հայաստանից ժամանողների հաշվին, դնում է նմանատիպ արգելք, ապա կարող ենք վստահորեն ենթադրել, որ մնացած բոլոր երկրները առանց երկար մտածելու կանեն նույնը։
Վերջերս Վրաստանի կողմից հնչող՝ օգնության ձեռք մեկնելու կոչերը ուսումնասիրելով՝ կարելի է անգամ եզրակացություն անել, որ հարևան երկրի կառավարությունը հետաքրքրված լինելով իր երկիր զբոսաշրջային հոսք ապահովելով և միևնույն ժամանակ հույս չունենալով, որ Հայաստանին կհաջողվի միայնակ հաղթահարել համաճարակային ճգնաժամը, պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ օժանդակել մեզ լուծելու մեր երկրի համաճարակային խնդիրը, միայն, թե կարողանա այս ամառվա ընթացքում չկորցնել մեր քաղաքացիների դեպի Վրաստան գնացող և իրենց երկրի համար որոշիչ նշանակություն ունեցող, արդեն ավանդական դարձած տուրիստական հոսքը։
Աշխարհի շատ երկրներ, արձանագրելով հաջողություններ համաճարակի դեմ պայքարում, սկսել են միմյանց հետ բացել սահմանները, որը հանդիսանում է ներգնա տուրիզմի վերակենդանացման առաջին քայլը։ Ցավոք սրտի, դատելով օրեցօր ահագնացող վիճակագրությունից, մեր երկիրը դեռ շատ հեռու է նման սցենարից։
Ներկա իրավիճակը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ 2020թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից