ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմադիր ճակատում համախմբման գործընթացները սկսված են 06/07/2020 09:35 | Վերլուծություններ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ կուսակցության խորհրդի նիստում փաստեց նոր իրադրության մասին՝ հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ:
Ծառուկյանն անդրադառնալով տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը և արձանագրելով ձախողում՝ տնտեսության բոլոր ճյուղերում, համախմբման կոչով դիմեց Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:
Ինչպես ասում են՝ վիճակը նետված է: Երեկվա օրը բաժանարար էր: Այն բաժանարար գիծ քաշեց քաղաքական ուժերի միջև՝ տարբերակելով երկիրն ու պետությունը կործանումից փրկելու համար միավորվող ուժերին և անհատներին՝ հանուն իշխանության և իշխանությանն ամեն գնով, այդ թվում՝ ազգի դեմ սպեցնազ հանելու գնով կառչած ուժերից:
Այս համատեքստում արդեն իսկ ներկա փուլում հանդիպումներ են տեղի ունեցել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների միջև, ԲՀԿ առաջնորդի մտահոգությունները երկրորդել է «Հայրենիք» նորաստեղծ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Միաժամանակ, թե՝ արտախորհրդարանական ՀՅԴ-ն, թե՛ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը կոչով դիմել են ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական:
Հանրային և մտավորական շրջանակներում նույնպես երկրի ճակատագրով մտահոգ ուժերի համախմբում է տեղի ունենում, մասնավորաբար, օրերս «Արարում» քաղաքացիական նախաձեռնությունը ազդարարեց իր մեկնարկը, շեշտելով, որ այսօր լրջորեն վտանգված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, բնակչության սոցիալական վիճակը, իրավական պետության հիմքերը, ազգային մշակույթը, հայ ընտանիքի բարոյական սկզբունքները, կրթությունը, գիտությունը, անգամ՝ երկրի միջազգային հեղինակությունը:
Միով բանիվ, «Արարումը» վստահ է, որ առկա է հայության կարող ներուժ և կառուցողական լուծումներ՝ գոյություն ունեցող և օրեցօր ավելացող խնդիրներին և հիմնահարցերին:
Նշածս ուժերի համախմբումն ու բանաձևումներն իրենց տոնայնությամբ ի հեճուկս հնչեցին ՀՀ առաջին նախագահի բանաձևմանը, թե՝ «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։
Միտք, որն ըստ էության, գրեթե չի տարբերվում ՀՀՇ ժամանակների՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» մտայնությունից՝ հիշեցնելով դասագրքային ճշմարտություններ, այն, որ պետությունը և իշխանությունը նույնական չեն, որ Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ական իշխանությունը ժամանակին Հայաստան պետության դեմ էին գործում, որի պատճառով իր հրաժարականը պահանջվեց:
Ընդդիմադիր ճակատում տեղի ունեցող համախմբման գործընթացները փաստելով և ի ցույց դնելով համաճարակային այս իրավիճակում երկրի վտանգված, ականապատված բոլոր դաշտերը, լուրջ հայտ և պատրաստակամություն են ներկայացնում՝ ի շահ պետության և պետականության կոնկրետ գործողություններ սկսելու համատեքստում:
Հեղինակ` Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից