ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկանց իրարից բաժանելու, իրար դեմ հանելու, իրարից վրեժխնդիր լինելու ազդակներ են. Հոգեբանական առողջությունը քայքայված է 06/05/2020 18:56 | ԼՐԱՀՈՍ
Հասարակությունը մի ամբողջություն, ստրուկտուրա է և այդ ստրուկտուրան քանդվում, ճեղք է տալիս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարած հանրային վերահսկողության երևույթին։
Հոգեբանի դիտարկմամբ՝ իջեցվում է նաև հասարակության շփման, խոսքի կուլտուրան. «Վերևներից լսում ես այնպիսի արտահայտություններ, որ ցնցվում ես։ Ցանկացած բան, եթե կրկնվում է, սովորական է դառնում։ Մարդն ադապտացվում է և մտածում, որ երևի այդպես կարելի է։ Սովորական քաղաքացին անկախ իրենից սկսում է կրկնօրինակել։ Այսպիսի ներքին հոգետրամադրություն է աշխատում. Եթե պաշտոնյաները կարող են այդպես խոսել, ես ինչու չեմ կարող։ Այնուհետև տեսնում ենք արդյունքը։ Սոցցանցերում կարծեք հայհոյախոսության մրցույթ լինի, մեկը մյուսին վիրավորում են։ Աչքի առաջ իջեցրեցին մարդկանց շփման կուլտուրան»,-ասաց հոգեբանը։
Վերջինս նկատեց՝ նմանատիպ երևույթ կրկին եղել է այն ժամանակ, երբ կոչ էին արել քաղաքացիներին տեսանկարահանել երթևեկության կանոնների խախտման դեպքերը և ուղարկել համապատասխան մարմիններին։ Հոգեբանի գնահատմամբ՝ սա մարդկանց իրարից բաժանելու, իրար դեմ հանելու, իրարից վրեժխնդիր լինելու ազդակներ են. «Հենց այս փաստն էլ ցույց է տալիս, թե Փաշինյանին ինչ նկարներ են ուղարկում։ Մեկ էլ ինչ-որ վաղեմություն ունեցող լուսանկարներ են ուղարկում։ Այսինքն, եթե ինչ-որ մեկին չեմ սիրում, ուզում եմ վատություն անել, մի հատ նկար եմ ուղարկում, որ խայտառակ լինեն ու թիրախավորվեն։ Մատնիչների հանրույթ են ձևավորում»,-ասաց Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ ղեկավարը գիշեր-ցերեկ պետք է կենտրոնացած զբաղվեր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Փոխարենը, ըստ հոգեբանի, խնդիրներն աչքի առջև ավելանում են, իսկ պատասխանատվությունից հրաժարվելը, ցուցադրական գործողություններն ու ժողովրդին «փչացնելը» շարունակվում է։
«Մարդիկ իրար նկատմամբ կասկածամիտ են դառնում։ Մեկը տեսնում է կողքինն ինչ-որ բան է նկարում, մտածում է՝ կարող է իրեն է նկարում։ Թշնամանքի, կասկածամտության, անվստահության մի մթնոլորտ է, որը բերում է հոգեբանական տարանջատման։ Այսպես` բոլորն իրար պոտենցիալ մատնիչներ կարող են թվալ»,-ասաց Կարինե Նալչաջյանը։
Նա չբացառեց, որ արդյունքում կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ եթե ներսից հասարակության հոգեբանական ամբողջությունը քայքայված է, ապա դրսի ազդեցություններին, այդ թվում թշնամու կողմից եկող, դիմացկունությունն ընկնում է, ամբողջությունը խզվում է. «Որ կողմ ն այում ես, արհեստածին խնդիր է։ Իրական խնդիրները մոռացվում են, չեն լուծվում։ Աստված գիտի՝ որ պլան են մղվում և կենտրոնանում ենք այս արհեստածին խնդիրների վրա, որոնք ապակառուցողական են»,-ամփոփեց հոգեբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով քաղաքացիներին սահմանել հանրային վերահսկողություն և հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքեր արձանագրելիս տեղյակ պահել այդ մասին։ Արդյունքում շատերը վարչապետի ֆեյսբուքյան էջին են ուղարկում լուսանկարներ, որոնք վարչապետը հրապարակում է։ Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց, որ եղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. «Եթե այսպես շարունակվի, և կառավարությունը քայլեր չձեռնարկի օր օրի ավելի շատ գեներացվող այս քարոզի դեմ, ինչ-որ մի օր այս ամենը պայթելու է»,-նշեց պատգամավորը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից