ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան 06/05/2020 19:44 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է եղբայրներ Ս. և Հ. Գալստյանների կողմից 2019թ. հոկտեմբերի 16-ին «Չի-Չի» գեղեցկության սրահից գողություն կատարելուց հետո Ազատության պողոտա և Բաբայան փողոցի խաչմերուկում ՀՀ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ, նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն գործադրելու, նրանցից մեկի հաշվեցուցակային զենքը հափշտակելու և դրանով ոստիկանության մյուս ծառայողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործով եղբայրներից Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարելու և իշխանության ներկայացուցչից նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2020թ. ապրիլի 3-ին քրեական գործից վերջինիս վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Նախաքննությամբ պարզվել է, որ մյուս եղբայրը՝ Հ. Գալստյանը, բացի վերոնշյալ հանցավոր արարքներից, կատարել է մի շարք գողություններ, որոնցից մի քանիսը՝ անչափահաս Ռ. Մ.-ի հետ, ով, իր հերթին, գողություն է կատարել Ա. Հ.-ի հետ:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (այդ թվում նաև մի խումբ անձանց հետ) բազմադրվագ գողություններ կատարելու, կամ դրանց հանցակցության, դիտավորությամբ գույք ոչնչացնելու կամ վնասելու, իր ծառայողական գործունեության հետ կապված անձի սպանության, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով զենքի հափշտակության, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Անչափահաս Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ դրվագներով նմանատիպ գողություններ կատարելու համար, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, իսկ Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել նմանատիպ գողություն կատարելու, նմանատիպ գորղություններին հանցակցության, գողության փորձ կատարելու, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ որիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և այսօր՝ 2020թ. հունիսի 5-ին, քրեական գործի հետ ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ