ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի քայլերը վկայում են, որ նա չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և անում է այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ. Ալավերդյան 06/05/2020 18:41 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետը կոպիտ, բիրտ ներթափանցում է անձնական անձեռնմխելիություն կոչված տարածք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քաղաքացիների լուսանկարների և նրանց մասնակցությամբ տեսանյութերի տարածմանը՝ առանց վերջիններիս համաձայնության։
«Տեսական և պրակտիկ առումով մարդու ազատությունները, այդ թվում՝ անձեռնմխելիությունը, անձնական տարածք որևէ մեկի ներխուժումը բացառելը, մանավանդ պետական մակարդակով, խոսում է նրա մասին, որ պետությունը՝ հանձինս իր պետական կամ ինքնակառավարման մարմինների կամ ներկայացուցիչների, իրավունք չունի մտնել անձնական կյանքի այդ տարածքը։ Դա ուղղակի բացառվում է» ,- ասաց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ այդ մարդիկ կարող են դատական գործընթացով հասնել ՄԻԵԴ ։
Ալավերդյանի խոսքով՝ վարչապետը ոչ միայն միջամտել է, այլև այդ խայտառակ և երկրի համար ամոթալի գործընթացներում ընդգրկել է անգրագետ, մարդու իրավունքներից և նորմերից անտեղյակ մարդկանց, ինչը կհանգեցնի իրավունքների խմբակային ոտնահարման։
Միաժամանակ բանախոսն ընդգծեց, որ այն, ինչ արվում է օրվա վարչապետի կողմից, վկայում է այն մասին, որ նա բացարձակապես չի տիրապետում վարչական և կառավարման մեթոդներին և դիմում է ժողովրդավարական, ժամանակակից, զարգացած երկրների կողմից ամբողջովին մերժված մեթոդների, այն է՝ անել այնպես, որ սկսվեն ինքնադատաստաններ։
Ըստ Ալավերդյանի՝ վարչապետի շուրթերից հնչած «սամասուդ» խոսքն իրականում գաղափարախոսություն է։
«Վերջապես, եթե պետության ղեկավարը չի կարողանում կառավարել, առնվազն համավարակի օրերին, նա պետք է դիմի մասնագետներին։ Ամոթ բան չէ չիմանալը։ Ամոթ է այսպես խայտառակ քայլեր ձեռնարկել և մտածել, որ դա ժողովրդավարություն է։ Սրանք ամբոխավարության ամենաբիրտ դրսևորումներն են »,- նշեց Ալավերդյանը՝ նշելով, որ զանգվածներին և ամբոխներին անձանց հետապնդելուն ուղղորդելու դրսևորումները տեղի են ունեցել Ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ պարզապես կարող էին տեղում ինքնադատաստան իրականացնել այս կամ այն անձի, որն ըստ իրենց, խախտել էր այս կամ այն հեղափոխական նորմը։
« Նույնը տեղի է ունեցել Բոլշևիկյան Ռուսաստանում՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Դա ոչ միայն մերժելի է, այլև՝ դատապարտելի է։ Եթե գտնվեն հմուտ և շահագրգիռ իրավաբաններ, կարող են այդ մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հասցնել ԵԴ և կարողանան հասնել նրան, որ ոչ միայն ներողություն խնդրեն, այլ՝ ընդհանրապես բացառվի»,- նշեց Ալավերդյանը։
Նա մտահոգություն հայտնեց վարչապետի գործելաոճի վերաբերյալ և նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի պահանջում է վերջ դնել այդ գործելաոճին և դրանից բխող այլ գործողություններին և, եթե չեն կարողանում, ապա պետք է դիմեն մասնագետներին, իսկ չդիմելու դեպքում էլ պետք է մտածեն այնպես, որ այսօրվա իշխանության մեղքերը գնալով չշատանան։
Անդրադառնալով դիմակ չունեցող քաղաքացուն բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելուն՝ Ալավերդյանն ասաց, որ դա ոչ համաչափ ուժի կիրառում է և հիշեցրեց օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքին, երբ ոստիկանության ծառայողի ոչ համաչափ գործողությունների արդյունքում մահացել է սևամորթ տղամարդ։ Ալավերդյանը նշեց, որ այդ տղամարդն առնչություն է ունեցել քրեական գործի հետ, սակայն նրա մահը մեծ աղմուկ և ալիք է բարձրացրել ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։
«Ոչ համաչափ ուժի կիրառումը ոչ միայն հանցագործություն է՝ կոնկրետ հոդվածներով, այլև՝ ամբողջովին քայքայիչ գործողություն է հասարակության համար։ Եթե չեմ սխալվում, խնդիրը հենց դա է՝ ամբողջովին քայքայել հասարակությունը, որովհետև այդ մեթոդներն այս կամ այն ձևերով պարբերաբար կրկնվում են։ Ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ոստիկանների իրավունքները, բայց հիմա կարկամած եմ։ Ես բազմիցս ասել եմ, որ այսօրվա ոստիկանապետը պետք է դեռևս այն ժամանակ հրաժարական տար, որովհետև նա մի պաշտոն է ստանձնել, որն իրեն չի համապատասխանում »,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով. «Եղել են նաև այլ հաղորդումներ խոշտանգումների, դաժան ծեծի մասին։ Մենք որ դարն ենք վերադառնում։ Հայաստանում հանրությունը պայքարել է դաժան վերաբերմունքի դեմ և, կարելի է ասել, որ թեկուզ և համեստ, բայց հասել է նվաճումների։ Հիմա կարծես թե մեկ օրվա մեջ ջուրն է ընկնում և մենք հայտնվում ենք ամենահետամնաց երկրների շարքում, ինչպես՝ ավիաուղիների հարցում»։
Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ չի պատրաստվում «սպեցնազ» կիրառել ժողովրդի վրա, բայց մի քանի օր անց ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկում անձին, Ալավերդյանն ասաց, որ այն հրապարակային խոսքերը, որոնք կոչված են քողարկելու իրականությունը, բացարձակապես գին չունեն։
« Հիմա մենք ոչ թե հետընթաց ենք ապրում, այլ՝ տապալում ենք, փոսի մեջ ենք գցում ամբողջ նվաճումները, որոնք ունեցել ենք»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ նախկին իշխանություններն էլ իրենց կամքով չէ, որ ընդառաջում էին հանրության պահանջներին։
Նրա խոսքով՝ այսօր իրավիճակն այլ է և ձևական բնույթ կրող ներողություններին և նողկալի արտահայտություններին՝ ընտանիքի անդամների, որոնք իրենց, չգիտես ինչու պաշտոնատար անձ են զգում, պետք է վերջ տրվի, դա հետամնաց ոճ է։ Պետք է վերջ տրվի նաեւ խմբավարությանը և, ինչպես նշեց բանախոսը, թող որևէ մեկն իրեն չներկայացնի որպես ամենագետ և ամբոխավարությունը չներկայացնեն որպես ժողովրդավարություն։
«Ի՞նչ անի տանջված ժողովուրդը, որ իր նկատմամբ հարգանք ցուցաբերեն։ Ի տարբերություն այն խոսքերի՝ հպարտ քաղաքացի և այլն, մենք տեսնում ենք, որ ոտնահարվում են քաղաքացիների ամենատարրական իրավունքները»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքներին, բայց հիշեցրեց, որ դրանք չկատարելու համար կան իրավական կարգավորումներ, որոնք ներառված են օրենքներում և պետք չէ ամբոխին ուղղորդել անձանց վրա։
Ալավերդյանի խոսքով՝ այսօրվա գործող խումբը, որն իր վրա է վերցրել երկիրը կառավարելու պատասխանատվությունը, չի կարողանում անել դա և ժամանակն է մտածելու՝ ինչ անել, որ իրենց կողմից թույլ տված օրինազանցությունները չդառնան հանցագործություններ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից