ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փորձառու մարդկանց համատարած կերպով կառավարումից դուրս թողնելը մեզ հասցրեց այս օրվան». Կարինե Տոնոյան 06/05/2020 17:45 | Հարցազրույց
«Հայաստանում այսօր օդում կախված մեկ պահանջ կա՝ հարկավոր է միաբանվել, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն հակառակ տեսակետեր կամ գտնվում են հակադիր ճամբարներում։ Բոլորը պետք է միաբանվեն մեկ լուսավոր գաղափարի շուրջ, որն է՝ հայրենիքը ներկա վիճակից դուրս բերելու հրամայականը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնում «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարինե Տոնոյանը, ով միացել է վերջերս գործունեության մեկնարկը հայտարարած «Արարում» քաղաքացիական նախաձեռնությանը։
-«Արարում» քաղաքացիական շարժման մեջ ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնց համարում եմ բացարձակ հեղինակություններ, արհեստավարժ վարպետներ, օրինակ՝ Կարինե Դանիելյանը, Թաթուլ Մանասերյանը, Լարիսա Ալավերդյանը, Արման Նավասարդյանը, էլի անուններ կան։ Հայաստանում այսօր օդում կախված հրամայական կա՝ հարկավոր է միաբանվել։ «Արարում»-ը հենց այս նպատակի համար է ստեղծվել։ Ես այստեղ եմ, որովհետև համարում եմ, որ ավագ սերունդն իր փորձով կարող է և պետք է օգնի ներկա սերնդին։ Նրանց է այսօր վստահվել երկրի ճակատագիրը և, նրանք թույլ են տալիս սխալներ, որոնք այնքան ակնառու են, դրանց վրա աչք փակել, կամ դրանք չտեսնել՝ պարզապես չենք կարող։ Ավագ սերունդն այսօր արդեն պարտավոր է մի կողմ թողնել իր բոլոր համակրանքներն ու հակակրանքները, համախմբվել և օգնել՝ նախ մեկս մեկին, հետո ինչո՞ւ չէ, նաև իշխանություններին, եթե, իհարկե, նրանք մեզ այդ հնարավորությունը կտան։ Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել՝ դուրս գալու համար և՛ համավարակի ստեղծած խնդիրներից, և՛ դրա հետևանքով առաջացած անընդունելի և քաոսային այս իրավիճակից, որ կա երկրի ներսում։
-Ի՞նչ կոնկրետ ոլորտների շուրջ են այս պահին ընթանում «Արարում»-ի քննարկումները, կա՞ն արդյոք ոլորտային առաջնայնություններ։
- Ցանկացած բան արարելուց առաջ մարդ նախ վերլուծում է իր հնարավորությունները, ստեղծված իրավիճակը, գործողությունները և հնարավոր արդյունքները։ «Արարումն» իր առաջ նպատակ է դրել լուրջ և խորքային վերլուծություն կատարել ոչ միայն այս օրերի, այլ նաև նախորդ երեսուն տարիների վերաբերյալ, որը կարծում եմ չկա, կամ գուցե կա՝ ես չգիտեմ։ Այս խմբի նպատակն է գտնել և համախմբել մեծ շրջանակ ընդգրկող ոլորտների մասնագետների և ոլորտ առ ոլորտ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, փորձել հնարավոր լուծումներ գտնել՝ արտաքին և ներքին հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրի, կրթության և մշակույթի, առողջապահության, տնտեսության, բնապահպանության և մնացյալ այլ ոլորտներում։
-Ենթադրում եմ, որ դուք այստեղ կրթության ոլորտի պատասխանատուներից եք։ Ի՞նչ հրատապ խնդիրներ կան այս ոլորտում։
-Այո, այս ոլորտում ես կարողանում եմ իմ լուրջ մասնակցությունը ցույց տալ և իմ կարծիքը արտահայտել, պահանջներս ներկայացնել։ Կրթության ոլորտում այս պահին հեռավար կրթության շարունակելիության արդյունավետության հարցն է, ինչպես նաև դպրոցները բացելու և համավարակի պայմաններում նորմալ գործելու հնարավորությունների խնդիրը, նաև Հայաստանի կրթության ազգայնացման հարցը։ Այնուամենայնիվ, վերջին երեսուն տարում մենք միայն թղթերի վրա ենք գրել, որ մեր կրթությունն ազգային է։ Իրականում այն լուրջ ազգայնացման պահանջ ունի, որովհետև գուցե մեր կրթությունը կռվան կլինի հզոր երկիր կառուցելու ճանապարհին։ Չինական, ամերիկյան, ֆրանսիական դպրոցների փորձն էլ որպես բազմազանություն պետք է լինի, բայց ազգայինն ու մեր ինքնությունը պահելու խնդիրը պետք է լուծենք միայն առաջին հերթին մեր ազգային դպրոցով։ Գուցե մենք վաղը հնարավորություն կունենանք հզոր թռիչք ապահովելու և տնտեսական առաջընթաց գրանցելու, բայց որքանո՞վ այդ երկիրը կլինի Հայաստան ու որքանո՞վ մտածողությունը հայեցի կլինի, խիստ կասկածում եմ, հատկապես հիմա, երբ թևածող գլոբալիզացիան ողջ աշխարհում պարտադրում իր կամքն է պարտադրում, մինչդեռ ինքնապահպանման համար ընդհակառակը՝ մենք ազգայինի առավել շեշտադրման խնդիր ունենք։
-Արդյո՞ք այսպիսի նախաձեռնություններն, ինչպիսին, օրինակ, «Արարումն» է, ունեն երկրում ընթացող խարքային փոփոխությունները կանխելու կամ գոնե վերահսկողության տակ պահելու ռեալ ռեսուրսներ։
- Պետք է նշեմ, որ ես միայն «Արարում»-ով չեմ սահմանափակվում։ Այս պահին նվազագույնը նմանօրինակ յոթ, ութ խմբերի հետ հանդիպումներ եմ ունենում՝ մտահոգ մարդկանցով, ընկերներով հավաքվում ենք, քննարկում, խոսում ենք։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ է կատարվում հիմա մեր երկրում և ինչի՞ վրա է բաբախում ժողովրդի սիրտը։ Տարբեր խմբերի ներքին անթաքույց հուսով եմ միանում, որ վաղը, նույնիսկ հնարավոր է ես ինքս խնդրեմ միավորվել այս բոլորին, մի ճակատ կազմած, պայքարենք մեր արժեքների համար։ Ես ուրախ եմ, որ այսպիսի խնդիրներով մտահոգ խմբերը մեր երկրում շատ են։ Սա նշանակում է, որ մենք թափ ենք վերցնում և բոլոր այն տեղերում, որտեղ ցավը, մտահոգությունը, ցանկությունն ու երազանքը մեկն է՝ փրկել երկիրը։ Նոր իշխանությունների օրերին, որը ես համարում եմ մեր իրականության ամենացավալի բաներից մեկը, անդունդ առաջացավ ավագ և երիտասարդ սերնդի միջև։ Քանի որ մեծ մասամբ երիտասարդ ուժերն առաջ եկան, ինչ համար ես իսկապես ուրախ եմ, որովհետև երիտասարդների մասնակցությունը պետականաշինության ոլորտում շատ կարևոր է, բայց երբ ավագ սերունդ ամբողջովին և բացարձակ կերպով համարվում է նախկինների մնացորդ կամ համագործակցության արդյունք, այստեղ ցավալի և շատ վտանգավոր անջրպեդ առաջացավ, որը անթույլատրելի է ուղղակի։ Հենց այդ պատճառով էլ երիտասարդները սկսեցին սխալը սխալի հետևից թույլ տալ, որովհետև ինչքան էլ որ խելացի լինես, ավագ սերնդի փորձն ուղղակի անհրաժեշտություն է։ Փորձառու մարդկանց համատարած կերպով կառավարումից դուրս թողնելը մեզ հասցրեց այս օրվան։ Կարծում եմ հիմա երիտասարդների և ավագ սերնդի միջև կամուրջ գցելու հրատապ հրամայական ունենք, որպեսզի կարողանանք փրկել երկիրը և դուրս հանել այս խորը փոսից որտեղ հայտնվեցինք բոլորով միասին։
Հեղինակ ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը