ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին 06/04/2020 17:10 | Մեկնաբանություն
Էդ որ էդքան արժանապատվություն ու դուխ չունեք ձեր իրավունքներն ու ձեր խոսքը մինչեւ վերջ պաշտպանելու համար, ինչի՞ եք անկանոն շարժումներ անում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ եւ իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեսթ չի արվում, շատերը տաքություն ունեն եւ էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։ Ու էս ամենի դիմաց որեւէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչեւ շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը եւ էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել Աժ ամբիոնից, ինչը եւ ես արեցի։
Ու, ինչպես եւ սպասելի էր, ժանրի կանոններին համաձայն, հերթով սկսեցին եթերը ողողել հիվանդանոցի բժիշկների ու ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները, որ խնդիրներ կան, բայց հայրենի կառավարությունը իրենց համար ամեն ինչ անում է։
Կարծում եք զարմացա՞։ Չէ։ Հերթական անգամ զզվեցի։
Էդ որ էդքան արժանապատվություն ու դուխ չունեք ձեր իրավունքներն ու ձեր խոսքը մինչեւ վերջ պաշտպանելու համար, ինչի՞ եք անկանոն շարժումներ անում։ Հարգում եմ բժիշկներին, խոնարհվում եմ իրենց մեծ առաքելության առաջ ու հատկապես էս ծանր օրերին։ Բայց ոնց եմ զզվում թուլամորթ, վախկոտ եւ «լաքեյ» տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից վաղուց արդեն կորցրել է դեմքը, եթե, իհարկե, ունեցել են։
Որովհետեւ ես չեմ հավատում, որ սեփական դեմք ունեցողը կարող է մի օր դեմքը մոռանալ տաքսու մեջ կամ սառնարանի վրա։
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն»,-գրել է պատգամավորը։
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ և ասաց, որ Նոյեմբերյանի բժիշկներն ահազանգել են իրեն և ասել, որ իրենք վարակված են, տաքություն ունեն, բայց շարունակում են գնալ հիվանդների մոտ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ