ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային վերահսկողության հարթակը ատելության, քննադատության առիթ է դառնում. Վարչապետը մտահոգություն հայտնեց 06/04/2020 19:42 | Կորոնավիրուս
Հանրային վերահսկողության հարթակի բերած տեղեկատվությունը մեզ պատկերացում է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը պարզ և միանշանակ է. հակահամաճարակային կանոնների համատարած և զանգվածային պահպանումը։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, մտահոգություն հայտնեց, որ դա ատելության խոսքի, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, ում հակամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում. «Ուզում եմ միանգամից ասել, որ սա անընդունելի է։ Չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետև այս պատմությունը մեր բոլորիս մասին է։ Ցավոք ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և նշանակում է ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք էր։ Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց դատապարտելու, մեղադրելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու։
Ինքս այդ տրամաբանությամբ եմ նայում՝ հասկանալով, որ մեզնից շատերը, ինքս էլ հնարավոր է եղել եմ նմանատիպ իրավիճակներում։ Բայց այնուամենայնիվ, երբ տեսնում եմ ընդհատակյա վերջին զանգ կազմակերպած դպրոցի տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս, իսկ որտե՞ղ է սխալվել կառավարությունը։ Շատերն են ասում, որ այ օրինակ, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, բայց ես ուզում եմ ասել, որ սա բավականին կասկածելի ճանապարհ է, որովհետև այս տրամաբանությամբ կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, նախորդ իշխանության ժամանակ իրենց գործունեությունը սկսած վաճառողներին և ի վերջո նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»,-ասա վարչապետը՝ ընդգծելով, որ այս բոլոր հարցերը լուրջ մտածելու տեղիք են տալիս։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը օրենքի, կարգի, կանոնների և մեր սովորությունների նկատմամբ։ Վարչապետը հուսով է, որ այս ամենից հետո կսկսենք այլ կերպ վերաբերվել կանոններին ու օրենքներին. «Այսօր Հայաստանում բնակվող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իմ խորհրդականին։ Նա ասում է, որ իր դիտարկմամբ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիների համար շատ դժվար է հրաժարվել ձեռքով բարևել, դժվար է հրաժարվել իրար տեսնելիս գրկելուց և համբուրելուց։ Սա մի տեսակետ է, որն ուշադրության արժանի է»,-ասաց վարչապետը։
Անդրադառնալով իր և ընտանիքի անդամների առողջական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցել են մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունեն. «Թեև կա հավանականություն, որ մեր վիճակը կբարդանա, բայց այդ հավանականությունը փոքր է գնահատվում»,-ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ