Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել 06/04/2020   20:25  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Ապօրինի դատապարտման հետեւանքով անձանց կրած վնասները ենթակա են փոխհատուցման։ Փաստաբան Մինաս Մուրադյանը  Ժորա Համբարձումյանի հետ «Փաստինֆո»-ի եթերում քննարկել է իրավակարգավորման ուղիները։

- Արդյո՞ք անձը, ով ապօրինի դատապարտվել է, կարող է պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնել։

Նախ, պետք է հասկանալ, թե ապօրինի դատապարտվել ասելով ինչ ենք հասկանում: Օրենքի, ինչպես նաև նախադեպային իրավունք իմաստով ապօրինի դատապարտվելու տակ հասկացվում է այն, որ պետական իշխանության,այն է՝  դատարանի անօրինական գործողության, տվյալ դեպքում ոչ օրինական և չհիմնավորված դատական ակտի հետևանքով անձը ապօրինի կերպով դատապարտվել է: ՀՀ քաղաքացիաիրավական և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսվում է ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ինստիտուտը: Օրենքը նախատեսում է նաև քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, անօրինական ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը:

- Որտե՞ղ պետք է դիմի ապօրինի դատապարտման, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով տուժած անձը՝ իր իրավունքները պաշտպանելու համար։

Անձն, ով Ձեր կողմից թվարկված գործողությունների արդյունքում կրել է վնասներ, կարող է հայցադիմում ներկայացնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր սկզբունքներով: Բայց, նախ և առաջ, անձը, ով ապօրինի դատապարտվել է կամ օրինակ վերջինիս նկատմամբ անազատության հետ կապված՝ տվյալ դեպքում կալանքի տեսքով խափանման միջոց է ընտրվել, վնասի հատուցման պահանջը դատարան ներկայացնելու համար պետք է ունենա իր նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված վերջնական որոշում կամ դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Օրինակ, դատարանում անձի նկատմամբ քրեական գործ է քննվում, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կայացվում է արդարացման դատական ակտ, որը մտնում է օրինական ուժի մեջ. տվյալ դեպքում անձը ստանում է արդարացվածի կարգավիճակ և ահա այս դեպքում իրավունք է ստանում հայց ներկայացնել քաղաքացիական դատարան՝ կրած վնասների հատուցման պահանջով: 

- Ի՞նչ եղանակով կարող է անձը վնասի հատուցման պահանջ ներկայացնել և ի՞նչ իրավական և փաստական հիմքեր պետք է ներկայացվեն՝ ապօրինի դատապարտման արդյունքում վնասի հատուցման պահանջ ներկայացնելիս։

- Նախ, ինչպես արդեն նշվեց, անձը, ով ապօրինի դատապարտման հետևանքով կրել է վնասներ՝ կարող է հայց ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված վնասի հատուցման ընդհանուր կանոններով:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում: Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:

Միաժամանակ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ նշվել է, որ համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսել է, որ բացի նյութական վնասը հատուցելու պահանջի իրավունքից, նախատեսվում է նաև ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենքի իմաստով, ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:   ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվում է, որ անձինք ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավուն ունեն, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ, օրինակ՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության և սեփականության իրավունքները:

Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո    Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող տառապանքի, մասնավորապես՝ հոգեկան տառապանքի հաստատման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման տառապանքը հաստատելու համար ուղղակի ապացույցներ (օրինակ՝ բժշկական փաստաթղթեր, փորձագետի եզրակացություն) կարող են և չներկայացվել: Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ֆորմալ պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից, ուստի ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ՝ ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները՝ դյուրագրգիռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից:

Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (eqսitableոess) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվել է, որ ոչ նյութական վնասի՝ տվյալ դեպքում հոգեկան տառապանքի հետևանքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա այս դեպքում, ապօրինի դատապարտման հետևանքով վնասների հատուցման պահանջելու իրավունքը սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային որոշումներով ամրագրված վնասի հատուցման ընդհանուր կանոններով:

 - Ո՞ր մարմնի դեմ կարող է պահանջ ներկայացվել ապօրինի դատապարտման հետևանքով, այսինքն՝ ո՞վ կարող է տվյալ դեպքում հանդիսանալ որպես պատասխանող կողմ։ 

 - ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունը նույնպես հանդիսանում է քաղաքացիարավական հարաբերություններում որպես սուբյեկտ, ուստի վնասի հատուցման պահանջը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դեմ: Տվյալ դեպքում պատասխանող է հանդիսանում ՀՀ-ը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության:

- Ի՞նչ կասեք այն մասին՝ պրակտիկայում ապօրինի դատապարտման հետևանքով տուժած անձինք և վերջիններիս փաստաբանները ձեռնարկում են արդյո՞ք միջոցներ հետագայում իրենց իրավունքները պաշտպանելու, տվյալ դեպքում՝ պատճառված վնասների հատուցման պահանջ ներկայացնելու տեսանկյունից։

- Այս հարցի կապակցությամբ, կարող եմ ասել, որ սովորաբար պրակտիկայում, երբ օրինակ անձի նկատմամբ արդարացնող հիմքով կայացվում է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, կլինի դա թե նախաքննության ընթացքում, թե դատարանում և արդյունքում անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, հետագայում տվյալ անձի, ինչպես նաև վերջինիս փաստաբանի մտքով չի անցնում կրած հնարավոր վնասների հատուցման պահանջով դիմել դատարան: Այսինքն, երբ արդեն անձն արդարացվում է, հետագայում ընդհանրապես չի մտածում իր իրավունքները պաշտպանելու համար կամ էլ մտածում է, սակայն որևէ գործողություն չի անում՝ սահմանափակվելով միայն արդարացված լինելու հանգամանքով:

- Որպես փաստաբան, ի՞նչ խորհուրդներ կտաք այն դեպքերում, եթե անձն ապօրինի դատապարտվել է և հետագայում ցանկանում է որպեսզի կրած հնարավոր վնասների համար իր իրավունքները պաշտպանվեն։ 

- Ինչպես արդեն նշվեց, օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսվել է նաև ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, որն, ըստ էության, դրսևորվում է հոգեկան տառապանքի տեսքով: Այս ամենը հաշվի առնելով, որպես փաստաբան, թե՛ քաղաքացիներին և թե՛ իմ կոլեգաներին խորհուրդ կտայի, որ եթե օրինակ տվյալ անձի նկատմամբ արդարացնող հիմքով կայացվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ դատական ակտ, կամ օրինակ անձը ապօրինի ձերբակալվում է կամ կալանավորվում է, կամ վերջինիս նկատմամբ անօրինական կերպով կիրառվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, ապա չպետք է սահմանափակվել միայն անձի տվյալ կարգավիճակով, այլ ցանկալի է դիմել դատարան՝ խախտված իրավունքների, տվյալ դեպքում հնարավոր նյութական և ոչ նյութական վնասների հատուցման պահանջով, առավել ևս, որ քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրված է, որ վնասի հատուցման, մասնավորապես ոչ նյութական վնասի պահանջ ներկայացնելիս պարտադիր չէ ներկայացնել ծանրակշիռ և, ըստ էության, ֆորմալ բնույթ կրող փաստական հանգամանքներ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]