ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020 09:48 | Մամուլ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցը` aravot.am-ին ։
– Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում:
– Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր` սկսած խաբված լինելու զգացողությունից մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, և կենցաղային տեսանկյունից: Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու: Մարտահրավերները ձնագնդիի պես աճում են բոլոր ուղղություններով: Դա տեսնում և սեփական մաշկի վրա զգում են արդեն բոլորը: Ես անընդմեջ եմ հանդիպում մարդկանց հետ՝ շատ տարբեր մարդկանց, քննարկումներ եմ նախաձեռնում տարբեր ձևաչափերով:
Այս օրերին մեր քննարկումների հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է։ Մենք շատ մտահոգ ենք։ Շատ։ Այսպես շարունակելն այլևս անկարելի է։ Հենց ձեզ մի քանի պարզ հարց տամ՝ Երբ նայում եք շրջապատի բոլոր երկրներին, նրանց կառավարությունների քայլերին, վարակի տարածման նվազող տեմպերին ու մտքում համեմատում եք Հայաստանի հետ՝ ի՞նչ եք մտածում։ Երբ կարդում եք, թե համաճարակից ազատվող երկրներն ինչ պլաններ են արդեն քննարկում տնտեսական նախագծերի, տուրիզմի աշխուժացման, միջազգային ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ ու մտովի համեմատում եք այն հեռանկարի հետ, որ Հայաստանին է սպասում մոտակա ամիսներին, ի՞նչ եք մտածում։ Երբ տեսնում եք, թե համաճարակի դեմ պայքարի ընթացքում շատ ու շատ երկրների կառավարություններ ու հասարակություններ ինչպես դարձան մի բռունցք, մեկ միասնություն ու ճակատամարտ տվեցին մահաբեր ալիքի դեմ ու մտքում համեմատում եք Հայաստանի իրականության հետ, ի՞նչ եք մտածում։ Ասեմ՝ ես ինչ եմ մտածում։
Մեր երկիրն ու մեր ժողովուրդն արժանի չէին այս վիճակին, իսկ գործող իշխանությունը՝ անարժան է Հայաստանին։ Տխուր է, շատ տխուր։ Մենք մեծ արհավիրքի շեմին ենք։ Եթե հիմա էլ չլրջանանք ու քայլեր չձեռնարկենք, շատ վատ կլինի։ Այս կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա։ Մինչև մենք այս հարցը չլուծենք և չլուծենք օր առաջ, պետք է սպասել միայն ու միայն խորացող ճգնաժամ և հանցավոր մեծ քանակի մահեր։ Այս կառավարության ունակությունն այսքանն է, ոչ ավելին։ Իսկ ինչո՞վ են զբաղված այս օրերին որոշում կայացնողները։ Ասեմ՝ ինչով։ Մարդկանց գույքահարկն են բարձրացնում և քննարկում են համատարած եկամուտների հայտարարագրման անցնելու հարցը։ Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում։ Բավական չէ՞, գրքերից կարդացած ու չհասկացած՝ կայացած երկրների համար գործող միջազգային նորմերը կույր ընդօրինակեք, իբր գործ եք անում։ Կառավարության հախուռն քաղաքականության հետևանքով Հայաստանում ոչ միայն զրոյացել են ներդրումները, այլև դեռ շատ երկար ժամանակ որևէ բանական ներդրող հայացք չի ուղղելու մեր ուղղությամբ։
Մենք հիմա ոչ թե պետք է համատարած հայտարարագրում մտցնենք, այլ գոնե ուղիղ հակառակ գործընթացներն անենք՝ թուլացնելու փոխարեն կրկնակի ուժեղացնենք բանկային գաղտնիքի ինստիտուտը, ավելի հանգիստ վերաբերվենք կանխիկ շրջանառությանը, խրախուսենք արագ փողերի մուտքը երկիր, պետությանը հեռու պահենք արտագնա աշխատանքի գնացածների դրամական փոխանցումներից, դրանից հետաքրքրվելուց։ Այս իշխանությունն այլևս ունակ չէ հասկանալ, որ արհավիրքի դիմաց ենք, ու որ այլ տիպի լուծումներ են պետք։ Եթե գոնե ոչինչ չանեինք, քիչ ավելի թեթև կլիներ։ Ինչ անում են, վատացնում է իրավիճակը։
Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա։ Ու այս հարցում մենք դաշնակից ենք ցանկացած ուժի և անհատի հետ։ Սպասելու ժամանակ չկա:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ