ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել 06/04/2020 20:25 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Ապօրինի դատապարտման հետեւանքով անձանց կրած վնասները ենթակա են փոխհատուցման։ Փաստաբան Մինաս Մուրադյանը Ժորա Համբարձումյանի հետ «Փաստինֆո»-ի եթերում քննարկել է իրավակարգավորման ուղիները։
- Արդյո՞ք անձը, ով ապօրինի դատապարտվել է, կարող է պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնել։
Նախ, պետք է հասկանալ, թե ապօրինի դատապարտվել ասելով ինչ ենք հասկանում: Օրենքի, ինչպես նաև նախադեպային իրավունք իմաստով ապօրինի դատապարտվելու տակ հասկացվում է այն, որ պետական իշխանության,այն է՝ դատարանի անօրինական գործողության, տվյալ դեպքում ոչ օրինական և չհիմնավորված դատական ակտի հետևանքով անձը ապօրինի կերպով դատապարտվել է: ՀՀ քաղաքացիաիրավական և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսվում է ապօրինի դատապարտման հետևանքով վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ինստիտուտը: Օրենքը նախատեսում է նաև քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, անօրինական ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը:
- Որտե՞ղ պետք է դիմի ապօրինի դատապարտման, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով տուժած անձը՝ իր իրավունքները պաշտպանելու համար։
Անձն, ով Ձեր կողմից թվարկված գործողությունների արդյունքում կրել է վնասներ, կարող է հայցադիմում ներկայացնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր սկզբունքներով: Բայց, նախ և առաջ, անձը, ով ապօրինի դատապարտվել է կամ օրինակ վերջինիս նկատմամբ անազատության հետ կապված՝ տվյալ դեպքում կալանքի տեսքով խափանման միջոց է ընտրվել, վնասի հատուցման պահանջը դատարան ներկայացնելու համար պետք է ունենա իր նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված վերջնական որոշում կամ դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Օրինակ, դատարանում անձի նկատմամբ քրեական գործ է քննվում, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կայացվում է արդարացման դատական ակտ, որը մտնում է օրինական ուժի մեջ. տվյալ դեպքում անձը ստանում է արդարացվածի կարգավիճակ և ահա այս դեպքում իրավունք է ստանում հայց ներկայացնել քաղաքացիական դատարան՝ կրած վնասների հատուցման պահանջով:
- Ի՞նչ եղանակով կարող է անձը վնասի հատուցման պահանջ ներկայացնել և ի՞նչ իրավական և փաստական հիմքեր պետք է ներկայացվեն՝ ապօրինի դատապարտման արդյունքում վնասի հատուցման պահանջ ներկայացնելիս։
- Նախ, ինչպես արդեն նշվեց, անձը, ով ապօրինի դատապարտման հետևանքով կրել է վնասներ՝ կարող է հայց ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան՝ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված վնասի հատուցման ընդհանուր կանոններով:
ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ մինչդատական վարույթում անձն արդարացվածի կարգավիճակ ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման դադարեցման դեպքում, իսկ դատական քննության փուլում` օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճռի դեպքում: Մինչ այդ գոյություն չունի կասկածյալին կամ մեղադրյալին պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք, որովհետև դեռևս նա արդարացված չէ: Անձը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հատուցման պահանջով դատարան դիմել միայն դրանում նշված հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:
Միաժամանակ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ նշվել է, որ համապատասխան սուբյեկտները կարող են իրացնել իրենց վնասի հատուցման իրավունքը, եթե ապացուցեն, որ իրենց վնասը պատճառվել է ապօրինի դատապարտման արդյունքում և չապացուցվի, որ այդ հանգամանքների ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսել է, որ բացի նյութական վնասը հատուցելու պահանջի իրավունքից, նախատեսվում է նաև ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը: Օրենքի իմաստով, ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվում է, որ անձինք ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավուն ունեն, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ, օրինակ՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության և սեփականության իրավունքները:
Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող տառապանքի, մասնավորապես՝ հոգեկան տառապանքի հաստատման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման տառապանքը հաստատելու համար ուղղակի ապացույցներ (օրինակ՝ բժշկական փաստաթղթեր, փորձագետի եզրակացություն) կարող են և չներկայացվել: Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում՝ կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ֆորմալ պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից, ուստի ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ՝ ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները՝ դյուրագրգիռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից:
Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (eqսitableոess) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվել է, որ ոչ նյութական վնասի՝ տվյալ դեպքում հոգեկան տառապանքի հետևանքով վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:
Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա այս դեպքում, ապօրինի դատապարտման հետևանքով վնասների հատուցման պահանջելու իրավունքը սահմանվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային որոշումներով ամրագրված վնասի հատուցման ընդհանուր կանոններով:
- Ո՞ր մարմնի դեմ կարող է պահանջ ներկայացվել ապօրինի դատապարտման հետևանքով, այսինքն՝ ո՞վ կարող է տվյալ դեպքում հանդիսանալ որպես պատասխանող կողմ։
- ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունը նույնպես հանդիսանում է քաղաքացիարավական հարաբերություններում որպես սուբյեկտ, ուստի վնասի հատուցման պահանջը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դեմ: Տվյալ դեպքում պատասխանող է հանդիսանում ՀՀ-ը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության:
- Ի՞նչ կասեք այն մասին՝ պրակտիկայում ապօրինի դատապարտման հետևանքով տուժած անձինք և վերջիններիս փաստաբանները ձեռնարկում են արդյո՞ք միջոցներ հետագայում իրենց իրավունքները պաշտպանելու, տվյալ դեպքում՝ պատճառված վնասների հատուցման պահանջ ներկայացնելու տեսանկյունից։
- Այս հարցի կապակցությամբ, կարող եմ ասել, որ սովորաբար պրակտիկայում, երբ օրինակ անձի նկատմամբ արդարացնող հիմքով կայացվում է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, կլինի դա թե նախաքննության ընթացքում, թե դատարանում և արդյունքում անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, հետագայում տվյալ անձի, ինչպես նաև վերջինիս փաստաբանի մտքով չի անցնում կրած հնարավոր վնասների հատուցման պահանջով դիմել դատարան: Այսինքն, երբ արդեն անձն արդարացվում է, հետագայում ընդհանրապես չի մտածում իր իրավունքները պաշտպանելու համար կամ էլ մտածում է, սակայն որևէ գործողություն չի անում՝ սահմանափակվելով միայն արդարացված լինելու հանգամանքով:
- Որպես փաստաբան, ի՞նչ խորհուրդներ կտաք այն դեպքերում, եթե անձն ապօրինի դատապարտվել է և հետագայում ցանկանում է որպեսզի կրած հնարավոր վնասների համար իր իրավունքները պաշտպանվեն։
- Ինչպես արդեն նշվեց, օրենսդիրը սահմանել է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական վնասը, ինչպես նաև հնարավոր բաց թողնված օգուտները: Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալու աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները: Միաժամանակ, օրենսդրությամբ նախատեսվել է նաև ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, որն, ըստ էության, դրսևորվում է հոգեկան տառապանքի տեսքով: Այս ամենը հաշվի առնելով, որպես փաստաբան, թե՛ քաղաքացիներին և թե՛ իմ կոլեգաներին խորհուրդ կտայի, որ եթե օրինակ տվյալ անձի նկատմամբ արդարացնող հիմքով կայացվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ դատական ակտ, կամ օրինակ անձը ապօրինի ձերբակալվում է կամ կալանավորվում է, կամ վերջինիս նկատմամբ անօրինական կերպով կիրառվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, ապա չպետք է սահմանափակվել միայն անձի տվյալ կարգավիճակով, այլ ցանկալի է դիմել դատարան՝ խախտված իրավունքների, տվյալ դեպքում հնարավոր նյութական և ոչ նյութական վնասների հատուցման պահանջով, առավել ևս, որ քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ամրագրված է, որ վնասի հատուցման, մասնավորապես ոչ նյութական վնասի պահանջ ներկայացնելիս պարտադիր չէ ներկայացնել ծանրակշիռ և, ըստ էության, ֆորմալ բնույթ կրող փաստական հանգամանքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել