ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ. Չալաբյան 06/03/2020 11:42 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում կորոնավիրուսի աճող ծավալների եւ դրանում կառավարության պատասխանատվության վերաբերյալ:
«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։
Սակայն երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է Կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝
ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում և մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բկաչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, և աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։
բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել ևս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարևան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ տարբերությունը այնքան ցցուն է, որ որևէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։
գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ! Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, Կառավարության և կոնկրետ Առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչև հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։
դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, և որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչև հիմա դրանք աշխատել են, որովհետև Կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք և մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։
Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը