ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան 06/03/2020 16:25 | Մեկնաբանություն
Սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
Երեկվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակվածների հերթական ռեկորդային թիվը՝ 517 դեպք, իսկ վարակված 19 մարդ մահացել էր։
Այսօրվա տվյալներով՝ 515 դեպք, 12 մահ։
Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, իսկ թվերը գնալով աճելու են։ Նվազել է թեստավորվողների քանակը, այլևս հիմնականում չեն թեստավորում վարակակիրների ընտանիքի անդամներին, մի շարք վարակակիրների հորդորել են ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում և հետևողական չեն այդ մարդկանց առողջական վիճակի նկատմամբ։
Բնականաբար, նմանաբնույթ զարգացումների հավանական հեռանկարն առողջապահական համակարգի կոլապսն է։
Ինչ արվեց
Այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ կոչ էին անում դեռ փետրվարի կեսերից փակել սահմանները, մինչեւ մարտի երկրորդ տասնօրյակի սկիզբն իշխող ուժը հանրաքվեի քարոզչություն էր իրականացնում՝ վարակի վերաբերյալ անլրջացնող կոչերով և նկարագրություններով ողողելով հանրությանը։
- Այնուհետև փակվեցին ուսումնական հաստատությունները։
- Մեկ շաբաթ անց ուսումնական հաստատությունները բացվեցին։
- Այնուհետև հայտարարվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվեց երկու անգամ։
- Վարակակիրների աճին զուգահեռ, ի հակառակ ցանկացած տրամաբանության՝ գնալով մեղմացվեցին սահմանափակումները։
- Համավարակի տարածումը կանխարգելող և բնակչությանը սոցիալ-տնտեսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ միջազգային արդեն իսկ առկա փորձն ուսումնասիրելու փոխարեն արտահերթ ընթացակարգով ընդունվեցին մարդու իրավունքները սահմանափակող մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են.
1. քրեական և վարչական պատասխանատվությունների նախատեսմանը կամ խստացմանը՝ արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված․
2. անձի տեղաշարժը սահմանափակելուն, անձի տեղորոշումը վերահսկելուն։
- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվեց նաև դրամահավաք, ինչի համատեքստում հանրության համար օբյեկտիվորեն պետք է ծագեն առնվազն պատասխանատու գերատեսչությունների գործողությունների վերաբերյալ հետևյալ հարցադրումները․
- արդյո՞ք լուծվել է անհրաժեշտ քանակի թեստերի ձեռքբերման խնդիրը․
- արդյո՞ք ապահովվել է թեստերի արդյունավետ կիրարկման մեխանիզմի ներդրումը՝ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով․
- արդյո՞ք ձեռք են բերվել արհեստական օդափոխման սարքեր, քանի որ դեռևս մայիսի 21-ի տվյալներով՝ ըստ առողջապահության նախարարի՝ ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ էր առկա, որոնցից 131-ն արդեն զբաղված էին։
Այսքան իրարամերժ և տրամաբանության հետ աղերս չունեցող գործողություների արդյունքում, այն դեպքում, երբ անգամ Կառավարության և Ազգային ժողովի նիստերին երկու ամիս շարունակ հատուկենտ պաշտոնատար անձինք էին կրում դիմակ, մայիսի 18-ից իշխող ուժը, վերացնելով մարդկային կուտակումներ ենթադրող գրեթե բոլոր սահմանափակումները, պատասխանատվության բեռը գցեց հանրության ուսերին։
Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով առ այն, որ.
«եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը»
Ինչ է պետք անել
Սթափվել և օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ, կոմունալ վճարների չվճարման դեպքում ապահովել համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը և սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ