ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020 18:22 | Մեկնաբանություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արթուր Վանեցյանը այսօր խոսել է վարչապետի հրաժարականի մասին:
Վանեցյանը նաեւ խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ասելով. «Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Կարծում եմ շատերի համար է ակնհայտ, որ անկեղծ է Վանեցյանը, երբ ասում է «Երբեք իմ մտքով չէր անցնի.....» պարզապես հանուն արդարության պետք է նաեւ ասեր, որ այդպես էլ իր մտքով չանցավ, ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ նա սկսեց, կամ փորձում է զբաղվել քաղաքականությամբ:
Նա ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ քանի որ. «.....Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Էստեղ էլ ճշմարտության հատիկ կա նրա ասածում, պարզապես ոչ թե պետությունն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, այլ նա, կամ նրա հետ փոխկապակցված որոշ շրջանակներ եւ անհատներ: Իսկ երբ մեր Հայրենիքն ու պետությունը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ իր հետ այսօր փոխկապակցված անձիք թալանում էին պետությունն ու բանակը, էդ ժամանակ Վանեցյանը ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր: Եւ ի պաշտոնե շատ լավ գիտեր եւ տեսնում էր թե ինչպես է թալանվում մեր երկիրը, ինչպես է բանակի տուշոնկան ու ներքնազգեստը հայտնվում Սերժ Սարգսյանի շրջապատի անգառներում: Իսկ եթե չգիտեր եւ չէր տեսնում ապա այդ համակարգի վատ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատակից է եղել: Եւ այդ ժամանակ նա ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն հրաժարական չներկայացրեց, որպեսզի դուրս գա համակարգից եւ զբաղվի քաղաքականությամբ:
Փոխարենը, առանց իր կողմից որեւե նեղություն կրելու, հեղափոխությունից հետո նրան հնարավորություն ընձեռվեց լինել այդ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակից: Եւ այդ հեղափոխության արժեքները կրողներին վարչապետի աջակցությամբ, մատուցեց ծառայություններ, եւ մի կարճ ժամանակահատված վայելեց ժողովրդի համակրանքը:
Բայց քանի որ նա չէր կրել այդ հեղափոխության արժեքները, քանի որ ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը, դրանով իսկ դավաճանելով Հայաստանի քաղաքացիներին, ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից եւ հանկարծ «մտքով անցավ» զբաղվել քաղաքականությամբ:
Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականի նրա արտահայտած մտքին, ուղղակի զավեշտալի է: Քանի որ խոսքը գնում է Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ