ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գույքահարկի թանկացման արդյունքում տուժելու են անապահով ու միջին խավերը. Արեն Ապիկյան 06/03/2020 11:16 | ԼՐԱՀՈՍ
«Այս պահին այդ օրենքի ընդունումն իսկապես ժամանակավրեպ է, որովհետեւ ճգնաժամի պայմաններում,երբ եկամուտները կրճատվում են մարդկանց հարկային բեռը չեն բարձրացնում, այլ հակառակը՝ փորձում են թեթեւացնել մարդկանց վիճակը՝ ոչ միայն հավելյալ հարկեր չմտցնելով, այլեւս թեթեւացնելով այդ բեռը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացման կառավարության նախաձեռնությանը:
Նա արձանագրում է՝ դասագրքային ճշմարտություն է, որ աշխարհի շատ երկրներում գույքահարկն իսկապես բարձր է, բայց խնդիրն այն, որ դրան հարկավոր է հասնել՝ մարդիկ պետք է փող ունենան, հետո հարկ վճարեն: «Խոտը ցանելուց հետո չեն հնձում, աճելուց հետո են հնձում: Այս տեսանկյունից հիմա ամենավատ ժամանակն է նոր հարկատեսակ մտցնելու, էլ չեմ ասում որ որոշակի թվով մարդիկ ընդհանրապես այդ հարկից ազատված էին եւ հիմա ստիպված են հարկային դա՛տ մտնել»,-նշում է փորձագետը՝ հավելելով, որ չկա նաեւ համապատասխան գործիքակազմը:
Հիշեցնենք, գույքահարկի թանկացումը նախատեսվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով, որի հեղինակ կառավարությունն առաջարկում է գույքահարկի հաշվարկն իրականացնել ոչ թե ըստ ներկայում եղած կադաստրային արժեքի, այլ՝ շուկայականին մոտ արժեքի, ինչպես նաեւ վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այն է՝ մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները եւս հարկել:
«Այսօր գնում ենք գյուղապետարան կամ քաղաքապետարան, որտեղ տեղում գույքահարկը հաշվում են եւ մենք կանխիկով վճարում ենք, իսկ նորմալ պետություններում մարդիկ այդ ամենը անում են էլեկտրոնային տարբերակով: Մեր պարագայում դա շատ լուրջ դժվարություններ է առաջացնելու նաեւ պետական կառույցների համար»,-բացատրում է Արեն Ապիկյանը:
Ըստ մասնագետի, գույքահարկի թանկացումը շղթայական էֆեկտով հարվածելու է անշարժ գույքի հետ կապված բոլոր բիզնեսներին վրա:
«Այսօր, օրինակ, շինարարության բիզնեսով զբաղվողնեը մի հարկատեսակի հաշվարկով են բիզնես նում, իսկ գնորդն էլ գիտի, որ իր բնակարանի համար իքս գումար պետք է վճարի, բայց պարզվում է, որ մինչեւ այդ բնակարան մտնեն ապրելու, հարկը անգամ ավելանում է: Դա կբերի ոլորտի անկմանը, կբարձրանան վարձով ապրող քաղաքացիների, վարձավճարները, որովհետեւ բնականաբար, սեփականատիրոջ հարկը բարձրանալու է, ինչը վարձավճարի մեջ կնախատեսվի: Նույնը կլինի նաեւ կոմերցիոն տարածքների վարձավճարների դեպքում , եթե նրանց էլ վերաբերվի, եւ , բնականաբար, շղթայական ռեակցիայի էֆեկտով կթանկանան ռեստորանները, սրճարանները եւ այլն, իսկ արդյունքում տուժելու է սպառողը, որը ստիպված է լինելու իր գրպանից վճարել այդ թանկացման համար»,-ասաց Արեն Ապիկյանը:
«Հարուստներն ամենաքիչն են տուժելու, տուժելու է անապահով ու միջին խավը: Այն, որ մեզ էմոցիոնալ կերպով ներկայացնում, թե դղյակների տերերը չեն վճարում, հեքիաթ է, դղյակի տիրոջ համար տարեկան -200-300 հազար դրամը էական չէ, նա չի էլ նկատելու այդ թանկացումը, իսկ այն մարդիկ, ովքեր այսօր չեն վճարում ու պետք է իրենց փոքր բնակարանների համար սկսեն վճարել, այստեղ հարց է առաջանում՝ ունե՞ն այդ գումարները»,-ասում է Արեն Ապիկյանը:
Փորձագետն ասում է՝ ամբողջ աշխարհում հարուստներն ավելի շատ են վճարում, քան աղքատները, այդ պրակտիկան աշխարհում կա, բայց այս պարագայում, ըստ մասնագետի, փաստացի բոլորն են նույն սկզբունքով հարկում, որոշակի շեմերի առանձնացումով:
«Կրկնում եմ՝ գնահատելը բավականին բարդ է լինելու, ես չեմ պատկերացնում այդ մեխանիզմը, թե ինչպես են գնահատելու, ինչո՞վ են հիմնավորելու, որ իմ տունը այսքան արժե եւ ոչ թե այնքան: Կրկնում եմ՝ նույն գյուղում, որտեղ ես ապրում եմ ՝ կան իմ պատկերացմամաբ 10 հազար դոլարանոց տներ եւ մեկ միլիոն դոլարանոց կամ հողամասերը , եթե սկսեն հողերն էլ նույն սկզբունքով հաշվել, ապա գյուղացին, որը ժամանակին սովետից ժառանգել է ու հող է մշակում, ուղղակի կմեռնի»,-եզրափակում է Արեն Ապիկյանը՝ ընդգծելով, որ կառավարության այդ նախաձեռնությունը խնդրհարույց է եւ բազմաթիվ դետալներ կան, որոնք պետք է ուսումնասիրվեն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ