ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020 16:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունն ամբողջությամբ տապալել է հակահամաճարակային միջոցառումները։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ համավարակը ցույց տվեց, որ այս իշխանությունները ուղղակի ունակ չեն էքստրեմալ իրավիճակներում ու արտառոց իրավիճակներում աշխատել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կուսակցությունն այսօր Վանաձորում տարածքային գրասենյակ է բացել։
«Ի սկզբանե ՀՀ վարչապետը եւ առողջապահության նախարարը, որ պետք է գործեին իրենց լիազորությունների շրջանակներում եւ պայքարեին համավարակի տարածման դեմ, համավարակի վերաբերյալ ստեղծեցին ոչ լուրջ մոտեցում հասարակության շրջանում։ Հիշում եք՝ ասում էին՝ կորոնավիրուսն ում շունն ա, պինցետով կախտահանենք: Ի սկզբանե հասարակության լայն շերտերում տպավորություն է ստեղծվել, որ պետք չէ լուրջ վերաբերվել այս համաճարակին: Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է:
Մենք բոլորս մեզ հարց ենք տալիս՝ նայելով հեռուստացույց ու ընթերցելով ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե մեր հարեւան երկրներն ինչպես են հաղթահարում համավարակը, ինչ միջոցառումներ են անում ու ինչ միջոցառումներ են նախատեսում համավարակը հաղթահարելուց հետո իրականացնել, ինչպես են պատրաստվում տուրիստական սեզոնի բացմանը… իրենց ռեստորանները, հյուրանոցները սկսելու են աշխատել, մարդիկ սկսելու են գումար վաստակել… հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ-ում նույնը չի իրականանում: Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի անկարող են իրականացնել միջոցառումներ, որոնց արդյունքում մենք դուրս կգանք այս իրավիճակից»:
Նրա խոսքերով՝ ներկա փուլում իշխանությունների կողմից ողջ պատասխանատվությունը դրվել է ժողովրդի վրա, թե դուք եք պատասխանատու վարակի տարածման հարցում՝ հիվանդանաք՝ դուք եք մեղավոր, չհիվանդանաք՝ դուք եք մեղավոր: Դրա հետ մեկտեղ ինչ-որ միջոցառումներ են իրականացվում, վատնում են խոշոր գումարներ.
«Այս փուլում երկիրը համավարակի տարածման ամենաբարձր պիկի վրա է, ԱԺ-ում «Գույքահարկի բարձրացման մասին» օրենքի նախագիծ են բերում: Ժողովուրդ, լո՞ւրջ եք ասում, հիմա ժամանակն է, որ պետք է գույքահարկի բարձրացման մասի՞ն խոսեք: Օրական վարակվում են 500-ից ավելի մարդիկ, մահանում են մարդիկ»,- հայտարարել է Ա.Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ