ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով». բժիշկ – սրտաբան 06/03/2020 18:07 | Կորոնավիրուս
Կորոնավիրուսային հիվանդության ի հայտ գալուց ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ COVID-19-ը ոչ միայն վարակիչ հիվանդություն է, այլ նաև խիստ վտանգավոր հատկապես արդեն խրոնիկ հիվանդությամբ տառապողների համար։ Վարակվածության և մահերի պարագայում, ըստ ԱՀԿ-ի տվյալներով այն հատկապես խոցելի է դարձնում առաջին հերթին թոքերի և սիրտ անոթային խրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդներին։ Միաժամանակ վիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային կանոնների համաձայն՝ ՀՀ-ում բոլոր մարդիկ պարտավոր են պահպանել ընդունված նորմերը՝ ձեռնոցների, դիմակների կրումն, ինչպես նաև ախտահանիչ միջոցների կիրառումը։
Իսկ ինչպե՞ս են այս սահմանափակումները տարածվում հատկապես սիրտ անոթային և թոքերի անբավարարություն ունեցող խրոնիկ հիվանդների պարագայում, որոնցից մի մասը նույնիսկ շնչառական արհեստական ապարատի միջոցով թթվածին շնչելու կարիք ունի և արդյոք մշտապես և ամենուր դիմակ կրելու պարտադրանքը միտումնավոր չի խորացնի թթվածնային հիպոքսիան։ Այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով «Փաստինֆո»-ն զրուցեց բժիշկ, Փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանի, ինչպես նաև սրտաբան, «Նորք» բուժ միավորման թերապևտիկ ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանի հետ։
Արդյո՞ք դիմակների մշտական կրումը վնասակար չի սիրտ անոթային և թոքերի անբավարարություն ունեցող հիվանդների համար։ Գևորգ Գրիգորյանը պարզաբանում է՝ դիմակ ամենուր և անընդհատ կրելը ցանկացած մարդու համար՝ անկախ նրանից հիվանդ է, թե առողջ, բոլորին խոչընդոտ է մաքուր օդ ստանալու համար, ինչը լավ չի բնականաբար. «Մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը, որում մենք հայտնվեցինք այս ապիկար ղեկավարների գործունեության շնորհիվ, բերել է նրան, որ բոլորը՝ անկախ նրանից հիվանդ են թե առողջ, մեր անվտանգությունից ելնելով, որոշակի պայմաններում և տեղերում պարտավոր են կրել դիմակ։ Այլ կերպ ասած՝ մարդիկ, հատկապես՝ հիվանդ մարդիկ երկու քարի արանքում են մնացել»։
«Նորք» բուժ միավորման թերապևտիկ ծառայության ղեկավար, սրտաբան Լամարա Մանուկյանի հետ զրույցում պարզեցինք, եթե խոսքը ռեսպիրոտոր դիմակների մասին չէ, այլ սովորական դիմակների, ապա սա ավելի շուտ հոգեբանական, քան ռեալ իրական վտանգներ կարող է առաջացնել սիրտ անոթային և թոքերի անբավարարություն ունեցող խրոնիկ հիվանդների մոտ. «Հաճախ այսպիսի հիվանդությամբ տառապողներին թվում է, թե իրենք թթվածնային քաղց ունեն։ Այդ խնդիրը հատկապես սրվել է հիմա, երբ կորոնավիրուսով պայամանավորված բոլորը պարտավորված են դիմակ կրել։ Սակայն այստեղ պետք է հասկանալ հետևյալը՝ դիմակի անհրաժեշտությունը միայն փակ տարածքների համար է։ Դրսում, մաքուր օդին եղած առողջ մարդիկ դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն։ Միաժամանակ ուզում եմ անպայման անդրադառնալ այն թյուր կարծրատիպին, թե մարդիկ դիմակի ներսում շնչում են իրենց արտաշնչած ածխաթթու գազը։ Այդպիսի բան չկա։ Դիմակի կողքերը բաց են և այն կրողը շնչում է թթվածին, ոչ թե ածխաթթու գազ։
Խոսքը սովորական դիմակների մասին է, իսկ ինչ վերաբերում է ռեսպիրատոր դիմակներին, ապա այո, համաձայն եմ, դրանք կարող են խանգարող հանգամանք հանդիսանալ խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ։ Սովորական դիմակների կրման հակացուցումները վերաբերում են միայն արդեն երրորդ խմբի ծանր հիվանդներին, որոնք ընդհանրապես շարժողունակության խնդիրներ ունեն։ Ռեսպիրատոր դիմակների կրումը հակացուցված է նաև ասթմատիկ հիվանդների համար, որովհետև նրանք ասթմատիկ նոպաներ են ունենում։ Բոլոր մնացյալ դեպքերում դիմակները հակացուցված չեն։ Ընդգծենք նաև, որ դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով։ Չէ, որ դիմակների կողքերը բաց են և դիմակ կրող մարդը շնչում է թթվածին, այդ թթվածնի հետ նաև՝ օդում առկա վիրուսները»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ