Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:30  |  ԼՐԱՀՈՍ

2020 թ. մայիսի 5-ից շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի պաշտոնը թափուր է մնացել։ Օրենքով նախատեսված ժամկետներում, այն է՝ մինչև մայիսի 21-ը, գերատեսչության ղեկավարի թեկնածու չի առաջադրվել՝ խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները։ Ոլորտի ղեկավարումն արդեն տևական ժամանակ համակարգում են նախարարության փոխնախարարներ՝ Վահե Ջիլավյանը, Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը։ 

Բացի այն, որ ստեղծված իրավիճակը Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտում է, կա մեկ այլ խնդիր ևս՝ պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ կկայացվեն (կամ արդեն կայացվել են) այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ հետագայում:

Այսպիսով, ինչո՞ւ շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի թեկնածու չի առաջադրվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի հետ։ Անդրադառնալով՝ ո՞րն է առանց ղեկավարի մնացած գերատեսչության ֆենոմոնը հարցին, որը հանգեցրել է օրենքի կոպիտ խախտումների, Նարինե Կիրակոսյանը լավատեսական կանխատեսումներ չի անում. «Կարծում եմ՝ այսպիսով նախարարությանը սպասվում է Մշակույթի և Գյուղատնտեսության նախկին նախարարությունների տխուր ճակատագիրը՝ պարզապես այն կարող է լուծարվել և վերջ։ Որպես երկար տարիներ փորձառությամբ էկո թեմաներ լուսաբանող լրագրող, կարծում եմ, իրավունք ունեմ հայտնելու իմ  կարծիքն այս նախարարության ներկա վիճակի մասին, որն է՝ այսպիսի կարգավիճակով նախարարության կարիք չկա։

Փոխարենը՝ կարող է լինել կամ համակարգված և արդյունավետ աշխատող դեպարտամենտ կամ վարչություն։ Մանավանդ այն կազմով, որը հիմա կա, որտեղ ոչ մի կոմպետենտ մասնագետ համարյա չկա, ուրեմն ինչի՞ համար է այդ հսկա գերատեսչությունը։ Եթե շատ չմանրամասնենք, եկեք պարզապես փաստերով հասկանանք՝ իսկ ովքե՞ր են այս պահին առանց ղեկավարի մնացած այդ գերատեսչության պատասխանատու առաջին դեմքերը։

Բոլոր երեք փոխնախարարները որևիցե կապ բնապահպանության հետ չունեն։ Ինչ - որ չափով ոլորտի հետ կապ ունի միայն փոխնախարար Վարդան Մելիքյանը, որ բնապահպանական ծրագրերում՝ մասնավորապես «Ծառատունկ Հայաստան» ծրագրում աշխատելու որոշակի փորձ ունի։ Իրինա Ղափլանյանը երբևիցե բնապահպանական որևէ կառույցում չի աշխատել և ունի քաղաքագիտության մասնագիտացում, իսկ Վահե Ջիլավյանը պետական համակարգում հայտնի է եղել տնտեսագետի կարգավիճակով։

Եթե քննարկում ենք ոլորտը համակարգող փոխնախարարներին, եկեք նայենք նաև, թե ի՞նչ տվեց գնացած նախարարը բնապահպանության ոլորտին։ Նրա կողմից առաջարկված գրեթե բոլոր դրույթները՝ ընդհանուր հաշվով՝ 111 կետից բաղկացած, իբր արդեն կատարված ծրագրեր, սրանից ոչ մեկը նախարարության կողմից առաջարկված ծրագիր չի եղել, այլ ամենատարբեր ՀԿ-ների կողմից ներկայացված, մասնագիտական առումով անգրագետ, ինչ- որ անհասկանալի, անորոշ բաներ։ Այդ ծրագրերը չունեն ո՛չ պլան, ո՛չ քաղաքականություն, այնինչ դա պետք է լիներ նախարարության թիվ մեկ գործառույթը՝ ունենալ գործունեության հստակ մշակված պլան։ Ինչի՞ մասին է խոսքն այսքանից հետո... »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Նարինե Կիրակոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում, երբ գերատեսչությունը փաստացի ղեկավար չունի, չեն կարող օրինազանց որոշումներ ընդունվել կամ ապօրինի գործողություններ կատարվել, որոնք հետագայում ծանր հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն ոլորտի, այլև կառավարման ողջ համակարգի վրա, Նարինե Կիրակոսյանը նկատում է. «Եթե զերծ մնանք ընդհանրացնող գնահատական կամ տեսակետ հայտնելուց, եկեք քննարկենք փաստացի օրինակ։ Բոլորովին վերջերս Շրջակա միջավայրի նախարարությունը կորոնավիրուսի հետ կապված սոցիալական բեռը թեթեևացնելու համար Կառավարությանը 15-րդ հակաճգնաժամային ծրագիրն են առաջարկել, որ նախատեսում է ընդհանուր հաշվարկով 200. մլն դրամի սահմաններում ուռենիների տնկում։

Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում։ Նախ` հստակեցնենք, որ խոսքը ոչ թե տնկիների, այլ կտրոնների, այսինքն՝ ծառերից կտրված ճյուղերի մասին է։ Ես տեսա նաև իրենց կողմից տարածված տեսանյութը՝ թե ինչպես է իրականացվում այդ ծառատունկը։ Իրականում դա ոչ թե ծառատունկ էր, այլ մեղմ ասած՝ ծիծաղելի տեսարան, էլ չխոսենք այն մասին, որ դա կատարվում է արդեն այն ժամանակ, երբ ծառերը տերևակալած են, այսինքն՝ բոլորովին ոչ նախատեսված ժամանակին։

Այսինքն՝ ֆիքսենք, որ սա արդեն ուշացված գործողություն էր՝ ի սկզբանե։ Հիմա փորձենք հասկանալ ինչո՞ւ հենց ուռենիներ։ Իրենք մեկնաբանում են, որ ուռենիները տնկվում են տեղանքի առվակների կամ գետակների ջուրը պահպանելու, ՀԵԿ-երի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, այսինքն՝ խոնավության պահպանման համար, այնինչ հենց ուռենին իր արմատային համակարգով իրեն հարակից տարածքի ողջ ջրային պաշարները կլանելու հակում ունի։ Հենց այդ պատճառով է, որ ուռենիները հիմնականում տնկվում են ճահճուտային տարածքներում, որպեսզի կլանելով ճահիճների ջուրը՝ ցամաքացնեն դրանք։ Հիմա, երբ նայում ենք, թե որտեղ են այս նախագծի հեղինակներն իրականացնել իրենց այսպես ասած՝ ծառատունկը, հստակ տեսնում ենք, որ այդ տարածքներում առհասարակ ջրային պաշարներ չկան, օրինակ` ասենք՝ Սելիմի լեռնանցքում, կամ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում։ Շրջակա միջավայրի նախարարության այս ծրագրի պատասխանատուները հայտարարել են, որ արդեն իսկ 1 մլն. ուռենի են տնկել։

Հարց է ծագում՝ եթե դուք ծրագիրը նոր եք ներկայացրել՝ մոտավորապես 15 -20 օր առաջ, այդ ե՞րբ հասցրիք այդքան ուռենիներ տնկել։ Ուրեմն, դուք ունեցել եք արդեն տնկած ուռենիներ, հակառակ դեպքում՝ փաստացի տալոններով ներկայացրեք՝ որքա՞ն մարդ է աշխատել այդ ծրագրում, ամեն մի աշխատակից որքա՞ն ուռենու կտրոն է տնկել՝ կոնկրետ մատնանշած տարածքներում և արդյո՞ք դուք փաստաթղթերով ֆիքսված և օրենքի սահմաններում նախատեսված միջոցներով վճարե՞լ եք այդ մարդկանց։ Հետևաբար, երբ ամբողջովին համադրում ես՝ օրինակ այս ծրագրի բոլոր կետերը, մնում է միայն մի հետևության գալ՝ այս ծրագրում և՛ մասնագիտական անգրագիտության, և՛ բացարձակ կոռուպցիոն ռիսկեր կան։

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia ներկայացրած ծրագրի, նախատեսվում էր 6 մարզում 2 մլն ուռենի տնկելու համար մոտ 1000 նոր աշխատատեղ բացել, որից յուրաքանչյուրն օրական կարող էր մինչև 10 հազար դրամ վաստակել։ Կատարող կազմակերպություններից նշված էին ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անունները։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու, որը մինչ օրս ներկայացված չէ։ Սա փաստացի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջների կոպիտ խախտում է, որի արդյունքում ստեղծված իրավիճակը, նաև հետևանքները մնում են առկախ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:20 29/05/2020  |  ՄամուլԶտումներ՝ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում. «Փաստ»
14:29 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍ8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված ծրագիրը
15:33 27/04/2020  |  ԼՐԱՀՈՍՕդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է
13:07 21/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում ՇՄՆ Անտառային կոմիտեում
13:31 10/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ շրջակա միջավայրի նախարարությունում
10:41 08/04/2020  |  ՄեկնաբանությունԷս նախագիծը չբերեք խորհրդարան Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը․ Նաիրա Զոհրաբյան
13:52 02/03/2020  |  ԼՐԱՀՈՍՇրջակա միջավայրի նախարարի տեղակալը քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրներ
13:48 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՇրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր
14:03 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքից ազատվել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի տնօրենը

Արխիվ

[]