Թեմաներ
Շաբաթ 11 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2024   08:44 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 11/30/2024   08:40 Սևծովյան տնտեսական համաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ» 11/30/2024   08:37 Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ» 11/30/2024   08:34 Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ» 11/30/2024   08:32 ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» 11/30/2024   08:30 ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ» 11/30/2024   08:28 ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի»․ «Հրապարակ» 11/30/2024   08:25 Հայ ուղեւորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս. ՌԴ-ի նոր դիվանագիտական քայլը. «Ժողովուրդ» 11/30/2024   08:23 Արցախի հարցը նրանց չի հուզում․ «Հրապարակ» 11/30/2024   08:20 ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է. ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը. «Ժողովուրդ» 11/30/2024   08:17 Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» 11/30/2024   00:40 Հալեպում կասեցվել է ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեությունը. Խումբը վերադարձել է Երեւան 11/29/2024   23:56 Էլեկտրաէներգիայի հերթական անջատման հասցեները 11/29/2024   23:46 Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ մեկ ոստիկան Է տուժել 11/29/2024   23:33 Ահաբեկիչները փորձել են մտնել Հալեպ. թեժ մարտեր են. Գաբրիելյան 11/29/2024   23:28 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է 11/29/2024   23:13 Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշի մարզում․ «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը 11/29/2024   23:03 Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին․ «Գեղարդ» Հիմնադրամ 11/29/2024   22:48 Վրաստանի խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ են հավաքվել՝ ջրցան մեքենաներով 11/29/2024   22:31 Այն, ինչ տեղի է ունենում Սիրայում՝ մի քանի երկրի կողմից ճնշման փորձ է, որպեսզի Սիրիան հրաժարվի իր քաղաքական կուրսից. Սիրիայի խորհրդարանի պատգամավոր 11/29/2024   22:22 Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար 11/29/2024   22:13 Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում 11/29/2024   22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ 11/29/2024   21:47 Մենք դեռ շատ տեղերում առավելություններ ունենք, չեմ բացառում, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի՝ որոշ ռազմավարական տարածքներ վերցնելու համար. Հայկ Նահապետյան 11/29/2024   21:41 Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա 11/29/2024   21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը 11/29/2024   21:16 Գազալցակայանի պայթյունից տուժած մեկ անձ հոսպիտալացվել է. վիճակը ծանր է 11/29/2024   21:13 Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը 11/29/2024   21:00 Բժիշկը մեծահասակների մոտ մանկական կատակների հայտնվելը պայմանավորել է լուրջ հիվանդությամբ 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   20:35 Լյուդվիգ Գյուլնազարյանը հաստատել է իր հրաժարականը 11/29/2024   20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է 11/29/2024   20:13 Փաշինյանը հանդիպել է ՔՊ խմբակցության հետ. ներկա են եղել կառավարության այլ անդամներ եւս 11/29/2024   20:02 Գեղամ Նազարյանի պարզաբանումը չի բավարարել «Հայաստան» խմբակցությանը, խմբակցությունում քննարկումը տեղի կունենա 11/29/2024   19:59 33 տարեկանում նման կարիերան հաջողված կարելի է համարել. Փաշինյանը՝ Քյարամյանի մասին 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/29/2024   19:46 Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ 11/29/2024   19:33 Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը Մոսկվայում 11/29/2024   19:19 Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/29/2024   18:51 Մասնագետը նշել է թեյի մահացու չափաբաժինը 11/29/2024   18:48 Աղվան Հովսեփյանին առաջարկեցի բիզնես անել միասին, մերժեց, ասաց, որ բիզնեսից հեռու է, ժամանակ էլ չունի. Մանվել Ղարիբյան 11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   18:36 Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին 11/29/2024   18:20 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել 11/29/2024   18:16 Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի 11/29/2024   18:04 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում 11/29/2024   17:59 ԲԸՏՄ-ն Գյումրու շուկայից առգրավել է 15 կգ սիգ 11/29/2024   17:54 Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:48 Երեկվա հանրահավաքից հետո Վրաստանի խորհրդարանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
11/29/2024   18:43 Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ, ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում. Մոսիյան 11/29/2024   13:39 Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում 11/28/2024   19:29 Սխալ են լսել, ես նման բան չեմ ասել․ Գեղամ Նազարյանը բոլորին սխալ հասկացող որակեց․ MediaHub 11/29/2024   20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում 11/29/2024   17:32 Պարոն Փաշինյան, Լեռնային Ղարաբաղը քո համար նույնն է, ինչ Ուզբեկստանը կամ Տաջիկստանը, ի՞նչ իրավունքով ես խոսում Ղարաբաղի փոխարեն. Նորատ Տեր–Գրիգորյանց 11/28/2024   23:09 Ուրոլոգը նշել է իդեալական սնունդը տղամարդկանց սեռական առողջության համար 11/29/2024   19:07 Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել 11/28/2024   21:07 Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/28/2024   20:30 Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ 11/28/2024   13:41 «Ավելի հայրենասեր մարդ, քան ես եմ՝ չեմ պատկերացնում․ զարթուցիչս էլ ՀՀ հիմն է»․ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»․ Քոչարյանը հեգնեց դատավորին 11/28/2024   23:37 Դերասան Գնել Սարգսյանն ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին 11/29/2024   19:54 Սոմալիի՞ց էինք եկել , որ արդարանում եք նման կերպ, թե՞ շնորհակալություն պետք է հայտնեինք. Դանիելյան 11/28/2024   16:27 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 11/28/2024   21:33 Փաշինյանը տպավորիչ է որակել պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի կենսագրությունը (տեսանյութ) 11/29/2024   15:28 Ինչպես ստացվեց, որ ՀՀ անձնագիր կրող 120 000 մարդ մեկ օրում դադարեցին լինել ՀՀ քաղաքացիներ, ինչպես են ԼՂ անձնագրով ոմանք պաշտոնավարում ՀՀ-ում. Հարց ՆԳ փոխնախարարին 11/28/2024   22:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/29/2024   21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը 11/28/2024   22:35 ՔՊ-ականները կամավոր գնում են ինքնաոչնչացման 11/28/2024   16:07 Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024   14:32 ԲԴԽ նախագահ կրկին չընտրվեց․ պարտականությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

Եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, ժողովուրդ-իշխանություն փոխադարձ հիասթափվելու ընթացքը պետք է գար . Արծրուն Պեպանյան 06/02/2020   11:55  |  ԼՐԱՀՈՍ

«Մենք գործ ունենք գլոբալ խնդրի հետ, ճիշտ նկատեցիք, որ երկու տարի առաջ ժողովուրդը պանծացնում էր իշխանություններին, իշխանություններն էլ գովասանքի խոսքեր էին հղում ժողովրդի հասցեին եւ փոխադարձ ջերմեռանդություն էր, բայց երկու տարի հետո արդեն հակառակն է՝ ժողովուրդը իշխանություններին է վատաբանում ամենավերջին բառերով, իշխանությունն էլ՝ թե առաջին դեմքը, թե թիմը, ոչ այնքան հաճելի որոշ արտահայտություններ են անում, օրինակ ֆեոդալական մտածողություն ունեն եւ այլն»,-«Փասստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեղքը կառավարությունն, ի դեմս վարչապետի, փորձում է բարդել ժողովրդի վրա՝ շարունակ նշելով, թե հակահամաճարակային կանոնները լավ չեն պահպանվում, այն դեպքում, երբ այդ նույն ժողովուրդն է Փաշինյանին իշխանության բերել եւ փաստորեն, մինչեւ երկրում խնդիրների ի հայտ գալը, վարչապետի ընկալմամբ, ժողովուրդը բարձր քաղաքացիական գիտակցություն ուներ ու իր քայլն արել էր:

Արծրուն Պեպանյանի խոսքով, սա լուրջ խնդիր է եւ առաջին անգամը չէ, որ դրսեւորվում է: «Այդ երեւույթը ես նկատել էի դեռ 1997 թվականին, որ սկզբից ժողովուրդն է սկսում տրտնջալ իշխանություններից, որ խաբեցին, խոստումները չեն կատարում, հատկապես, որ 1991-ին մի անասելի ոգեւորություն կար Արցախյան շարժման հետ կապված»,-ասաց քաղաքագետը, հավելելով, որ ինքն անձամբ եղել է իշխանության մեջ՝ 1993-97 թվականներին եւ իրականությանը նայել է նաեւ իշխանության աչքերով:

«Ես նկատել եմ, թե ինչպես իշխանությունները, նույն Տեր-Պետրոսյանի ժամանակ, աստիճանաբար սկսում են իրենք էլ իրենց հերթին հիասթափվել ժողովրդին: Ես ներկա եմ եղել, երբ հավաքվել են նախագահով, վարչապետով, պետության համար կարեւոր խնդիր են փորձել լուծել, որոշում են կայացրել, այդ որոշումը գնացել է կառավարությունից նախարարություն, հետո մարզպետարան, հետո իջնում է քաղաքներ , գյուղեր, հազար մարդ է մտնում որոշման կատարման ընթացքի մեջ ու աղավաղվում է: Ամեն մի կառույց իր խեղաթյուրման աստիճանի չափ խեղաթյուրում է եւ որոշումը, որը պետք է դրական արդյունք տար, չի տալիս»:

Ըստ Պեպանյանի, իշխանավորներն այս երեւույթը տեսնելով, սկսում են հիասթափվել ժողովրդից եւ նույնը տեղի է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց վերջիններս այդ մասին բացահայտ չէին խոսում:

«Հիշո՞ւմ եք Արսինե Խանջյանը 2018թ ապրիլին բացահայտեց իր եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից մի դրվագ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ վատ էր արտահայտվել հայ ժողովրդի մասին: Դա ապացույց էր այն բանի, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ էր հիասթափված ժողովրդից: Հիմա եկել են նորերը, պարզ է, որ իրենք էլ հույսեր են տվել ժողովրդին եւ կուզենային լավ բան անել եւ իրենք գտնում են, որ հիմնական անհաջողությունները ժողովրդից է գալիս ու սկսում են հիասթափվել, իսկ երբ սկսում են ժողովրդից հիասթափվել, կարող է մի պահ գա, որ ասեն՝ ձեզ չի հասնում: Մենք 4 իշխանություն ենք ունեցել եւ բոլորն էլ եկել են այն մտքին, որ այս ժողովրդին չի հասնում այն չարչարանքը, որն իրենք թափում են պետությունը կառավարելու համար, իսկ երբ հասնում է դրան, իր համար մեկ է՝ կհիվանդանաս, թե ոչ»,-բացատրում է Արծրուն Պեպանյանը:

Ըստ քաղաքագետի խոսքը իշխանական ֆրուստրացիայի մասին է եւ մինչեւ կորոնավիրուսի փուլը արդեն իսկ նկատելի էր , որ նոր իշխանությունն սկսում էր չսիրել ժողովրդին:

Նրա դիտարկմամբ՝ մասնավորապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում սկզբնական փուլում իշխանությունն անուշադիր էր ու լավ չէր պատկերացնում իրավիճակը, բայց հետո համապատասխան կոչերով հանդես եկավ, մինչդեռ ժողովուրդը համարժեք պահվածք չդրսեւորեց:

«Դուք ինքներդ,երբ անընդհատ ասեիք՝ դիմակ կրեք, դիմակ կրեք ու տեսնեիք, որ չեն կրում, չէի՞ք ասի, ձեր հերն էլ անիծած: Հիմա, նախկին իշխանությունները բարձրաձայն սա չէին ասում, այս նորերը , որ անփորձ են, իսկ առաջին դեմքն էլ իմպուլսիվ է, կարող է ասել, հետո զգա, որ սխալ արեց, ասում են այն, ինչ գալիս է իրենց ուղեղին: Մենք այս խնդիրը ունենք, հաջորդ իշխանությունն էլ գա, այս կրկնակի ֆրուստրացիան շարունակվելու է, մինչեւ մենք չհասկանանք սրա արմատները»,կարծում է Արծրուն Պեպանյանը:

Դիտարկմանը, որ ժողովուրդը մոլորության մեջ է հայտնվել հենց իշխանությունների անհեռատես հայտարարությունների պատճառով, Արծրուն Պեպանյանն արձագանքեց. «Այո, այդ անփորձությունն էլ կա, դա էլ է գալիս գումարվում, բայց եթե անգամ կորոնավիրուսը չլիներ, էլի փոխադարձաբար հիասթափվելու ընթացքը պետք է գար եւ էլի նույնն է լինելու: Արդեն 4-րդ անգամ մեր իշխանությունն ու ժողովուրդը թշնամանում են: Այսօր ժողովուրդը երկու մասի է բաժանվել՝ նիկոլապաշտներ եւ հականիկոլականներ, այսինքն, էլի գնում ենք նույն արահետով, մինչդեռ պետք է ի վերջո խորքային պատճառները հասկանալ, թե ինչո՞ւ արդեն 4-րդ անգամ մենք նույն պրոբլեմն ենք ունենում»:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]