ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունը չափազանց է ներգրավված ներքաղաքական խնդիրներում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/02/2020 17:11 | Քաղաքական
«Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի ղեկավարությունը, չափազանց ներգրավված լինելով ներքաղաքական զարգացումների մեջ, ըստ էության ժամանակ ու հնարավորություն է ընձեռել Ադրբեջանի իշխանություններին թոթափել նախկինում ձեռք բերված պարտավորությունների բեռը՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի եւ այո, ըստ էության նաեւ զիջել է իր դիրքերը բանակցությունների սեղանին: Հետեւաբար, այս ամենից Ադրբեջանը պետք է օգտվի ու փորձելու է շարունակել իր համար այդ առաջընթացը նաեւ իրական դաշտում ապահովել»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին ու այն անվտանգային իրավիճակին, որն առկա է Արցախյան հիմնախնդրի շուրջ:
Քաղաքագետի խոսքով, Ալիեւը ցույց է տալիս, որ չկա որեւէ այլ խնդիր, որը կարող է երկրորդ պլան մղել Ղարաբաղի հարցի կարեւորությունն իրենց համար եւ անգամ համաճարակի այս իրավիճակում այդ օրակարգը ուշադրության կենտրոնում են պահում:
Հարցին, հաշվի առնելով կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված երկու երկրների ներքին խնդիրներն ու այն հանգամանքը , որ սահմանին մշտադիտարկում չի իրականացվում, արդյո՞ք ավելի է մեծանում հակառակորդի կողմից հնարավոր սադրանքի հավանականությունը, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե Ադրբեջանը որպես հնարավորություն ընկալում է Հայաստանում եւ Արցախում ապակայունացնող ցանկացած գործընթաց եւ կորոնավիրուսն այդ առումով բացառություն չէ: Ես կարծում եմ, որ ենք պետք է պատրաստ լինենք նման սցենարի զարգացմանը, որովհետեւ գոնե դրա դիվանագիտական զսպման մեխանիզմները պաշտոնական Երեւանի պատճառով չկան, հետեւաբար, զսպող գործոնը միմիայն մեր կազմակերպվածությունն ու բանակի արդյունավետությունն է»:
Հրանտ Մելիք –Շահնազարյանի խոսքով, այս իրավիճակում Ադրբեջանի ՝ չհարձակվելու լավագույն երաշխիքը կազմակերպված ղեկավարումն է: «Եթե օրինակ, անվտանգության հիմնախնդիրները պատշաճ մակարդակի չեն կառավարվում, բնականաբար, Ալիեւը դա դիտարկելու է որպես հնարավորություն, ինչն էլ ըստ էության տեղի է ունենում»:
Քաղաքագետը հիշեցրեց, որ դեռ երկու ամիս առաջ անձամբ ահազանգել է այն մասին , որ ՀՀ իշխանությունը կառավարության նիստի ժամանակ բաց քննարկում էր արտակարգ դրություն հայտարարելու հարցը՝ ի ցույց դնելով իր անկազմակերպվածությունը, ինչ իհարկե, նաեւ հակառակորդ էր տեսնում:
«Հիմա, ցավոք սրտի, այդ նույն գործելաոճը շարունակվում է եւ երկու ամիս շարունակ մենք տեսնում ենք, որ կառավարումը Հայաստանում, մեղմ ասած, լավ որակի չէ: Տրամաբանական է , որ Ադրբեջանը դա դիտարկելու է որպես հնարավորություն եւ փորձելու է այդ իրավիճակից մաքսիմալ օգուտ քաղել»,-ընդգծում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու կոնկրետ քայլերի մասին խոսելն արդեն փոքր-ինչ դժվար է:
«Պետք է պետական համակարգի կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնել, մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարելը, հասկանում են ընդունված որոշումների դրական կամ բացասական ազդեցությունը տարբեր ոլորտների վրա: Այս իշխանական թիմը չունի նման կադրային ռեսուրս եւ այս իշխանական թիմը կորոնավիրուսից ավելի շատ պայքարում է քաղաքական ընդդիմադիրների եւ նման ունակություններ ունեցող անձանց դեմ: Առաջին հերթին պետք է այդ պայքարից հրաժարվել՝ այն ուղղելով իրավիճակի հաղթահարմանը»:
Քաղաքագետի խոսքով, ոչ պակաս կարեւոր է ներքին միասնության մթնոլորտի ձեւավորումը, առանց որի անգամ ամենապարզ խնդիրները դժվար է լուծել եւ մարդիկ սկսում են չհավատալ ու չվստահել իշխանություններին:
«Երկու օր է Հայաստանի հիմնական քննարկման թեման այն է, թե ստո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ վարակվել է կորոնավիրոսւսով, կամ հենց հիմա, նայում եմ Մեյմանդարի շուկայի զարգացումներին՝ մարդկանց ասում են, որ 24 ժամով շուկան փակվելու է սանիտարական միջոցառումների համար, մարդիկ չեն հավատում, որ դա 24 ժամով է լինելու, այսինքն` ամենապարզ հարցերում անգամ այդ վստահությունը երկրի ներսում չկա»-եզրափակեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից