ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020 17:36 | Հարցազրույց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվածության փաստը հակասական ընկալումների տեղիք է տվել։ Մամուլում և համացանցում տարատեսակ վարկածներ են հնչում այն մասին, թե արդյո՞ք վարչապետը կարո՞ղ էր վարակվել պարզապես վարակակրի կողմից իրեն փոխանցված բաժակին դիպչելով կամ արդյո՞ք վարակված աշխատակիցը կառավարության այլ անդամների չի վարակել ևս։ Հնչեց նաև տեսակետ այն մասին, որ երկրի առաջին դեմքի և իր ընտանիքի անդամների վարակվածության փաստն ազգային անվտանգության տարրեր է պարունակում իր մեջ։
Այս և այլ հարցերի պարզաբանումներ ստանալու նպատակով, «Փաստինֆո»-ն զրուցել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։
- Արդյո՞ք կորոնավիրուսակիր մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների անվտանգության կանոնների մեջ փոփոխություններ կատարվել են։
- Ոչ։ Միայն մեկուսացվածների մասով այն է փոխվել, որ այն վիրուսակիրները, որոնք ասիմպտոմ են տանում վիրուսը, ոչ թե հիվանդանոցային բուժում են ստանում, այլ տանն են ստանում իրենց բուժումը, այլ կերպ ասած, պետք է տանն անցկացնեն բուժման համար նախատեսված ժամկետը՝ բժիշկների հսկողության ներքո։
- Իսկ արդյո՞ք վարչապետն իրավունք ուներ, թեկուզ ընդունված պաշտպանիչ միջոցներով՝ դիմակով ու ձեռնոցներով շփման դուրս գար այլ անձանց հետ։
- Այո, որովհետև նրա մոտ հիվանդությունն ասիմպտոմ է անցնում։ Նա կարող է շփվել՝ պահպանելով համաճարակաբանական անվտանգության կանոնները։
- Պարոն Փաշինյանն իր հայտնի լայվում հայտարարել էր, որ, հավանաբար, վարակվել է խորհրդակցությունների ընթացքում՝ վիրուսակրի առանց ձեռնոցների մատուցված բաժակին դիպչելով։ Բացի վարչապետից ուրիշ ովքե՞ր են մասնակցել այդ խորհրդակցություններին, որին ներկա է եղել հիվանդ աշխատակիցը։
- Ոչ ոք չի մասնակցել։ Վարչապետը մենակ է եղել, ինքն է օգտվել միայն։ Վարակակիրը նույնպես մեկուսացված է։
- Հասկանալի է, այսինքն՝ այդ խորհրդակցություններին միայն վարչապե՞տն է եղել։
- Խորհրդակցություն չի եղել ։
- Այսինքն ի՞նչ է եղել, ինչպես հասկանանք։
- Այսինքն, վարչապետն օգտվել է այդ բաժակից, որն իրեն մատուցել է այն անձնավորությունը, որը արդեն իսկ վարակված է եղել։
- Շատ լավ...բայց դա խորհրդակցության ընթացքում չի՞ եղել, ինքը մենա՞կ է եղել։
- Ճիշտն ասած, ես չեմ հիշում։ Վարչապետը կարծեմ դրա վերաբերյալ պարզաբանում տվել է իր ուղիղ եթերում, ճի՞շտ է։
- Իհարկե, դրա համար եմ ես Ձեզ հիմա հարցնում։
- Դե դրա համար, խնդրում եմ, վարչապետի ուղիղ եթերը մի հատ նայեք։
- Եվ վերջին հարցը, տիկին Գևորգյան, քանի՞ բաժակ է այնտեղ եղել, այսինքն՝ քանի՞ բաժակի է դիպչել վիրուսակիրը նշված դեպքում։
- Մեկ բաժակ և դա եղել է վարչապետի բաժակը։
Նշենք, որ կորոնավիրուս վարակվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 1-ին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Մի դեպք եմ արձանագրել և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված։ Խոհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե նկատողություն արեցի ու առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն մարդը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,- հայտարարել էր վարչապետը։
Վարչապետի մամուլի խոսնակի մեկնաբանություններից հետևում է, որ վարչապետի անցկացրած խորհրդակցությանը միայն Փաշինյանն է մասնակցել ու վարակակիրը հենց միայն Փաշինյանին է սպասարկել... համաձայնեք, որ իսկապես բազում հարցեր են առաջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից