ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում ու ԱԺ-ում ամբողջական թեստավորում չի անցկացվի՝ չնայած վարչապետի մոտ վարակի հայտնաբերմանը 06/01/2020 13:19 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես վաղ առավոտից հայտնի դարձավ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Ինչպես ուղիղ միացման ընթացքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը, ողջ ընտանիքն այս պահին ինքնամեկուսացվել է վարչապետի կեցավայրում, աշխատանքները կշարունակվի այնտտեղից։ Պարզելու համար վարչապետի վարակվածության արդյունքում պոտենցիալ վարակակիրների և կոնտակտավորների շրջանակը՝ «Փաստինֆոն» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, խոսեց նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստայնի հետ։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ այս պահին կառավարության և պարետատան կազմում վարակվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չունեն։ Անդրադառնալով վարչապետի հետ կոնտակտավոր անձանց շփման հարցին տիկին Գևորգյանը հաստատեց՝ ինքն ու պարետը վարակված չեն. «Պարետատան անդամներից որևէ մեկի մոտ վիրուսի ախտանիշներ չեն հայտնաբերվել, իսկ եթե լինում են, ապա համապատասխան բժշկական ցուցում ունենալու դեպքում, մարդը թեստավորվում է։ Պարետը նույնպես վարակված չէ, իսկ իմ վերջին տեստը երկու օր առաջ եմ հանձնել, ինքս նույնպես վարակված չեմ»։ Մանե Գևորգյանն ավելացրեց նաև՝ վարչապետի կորոնավիուսակիր լինելու փաստով պայմանավորված կառավարության աշխատակազմում այս պահին ամբողջական թեստավորում անցնելու անհրաժեշտություն չկա. «Թեստավորում անցկացվում է ըստ անհրաժեշտության, ըստ բժշկական ցուցումի։ Համատարած թեստավորում չենք արել և հիմա էլ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև վարչապետի հետ անմիջական շփում ունեցող բոլոր մարդիկ շփումների ընթացքում պահպանել են բոլոր տեսակի կանոնները՝ ունեցել են դիմակ, ձեռնոցներ, ախտահարվել են և պահպանել են սոցիալական հեռավորություն»։
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետի կորոնավիրուսակիր լինելու փաստով պայմանավորված մտահոգություն էր հայտնել, մասնավորապես նշելով, որ ինքը, ինչպես նաև շատերն այս օրերին անմիջական շփում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տիգրան Ուրիխանյանը նկատել էր՝ անցած օրը վարչապետն իրեն թուղթ է տվել և ինքը ստիպված վերցրել է այն։ Նկատենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր առավոտյան իր կենդանի լայվի ընթացքում անդրադառնալով վարակվածության փաստին և հղում կատարելով հավանական վարակի աղբյուրը, նկատում է՝ ենթադրում է, որ ինքը հավանաբար վարակվել է առանց պաշտպանիչ միջոցների՝ ձեռնոցների իրեն ջուր փոխանցած աշխատակցից։ Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած բողոքի ենթատեքստում պետք է նկատել նաև այն, որ ինքը արդեն հավանաբար վարակակիր Փաշինյանը վերջինիս թուղթ փոխանցելու պահին ձեռնոցներով չի եղել։ Պարզելու համար՝ արդյո՞ք Ազգային ժողովում մասսայական թստավորում նախատեսվում է, թե ոչ մենք կապ հաստատեցինք նաև Աժ աշխատակազմի ղեկավարի հետ։ Մեզ հետ զրույցում Տիգրան Գալստանը նշեց՝ Աժ-ում այս պահին նույնպես մասսայական թեստավորում անցկացնելու որոշում չկա. «ԱԺ աշխատակազմում մոտ մեկուկես շաբաթ առաջ կորոնավիրուսով վարակման մի դեպք ենք ունեցել, մի դեպք էլ երեք օր առաջ ենք ունեցել։ Պատգամավորներից ոչ մեկի մոտ մինչ այս պահը վիրուս չի հայտնաբերվել։
Մասսայական թեստավորման որոշում այս պահին չունենք և իմ սուբեկտիվ կարծիքով խնդիրը դրանով չի կարգավորվի, եթե նույնիսկ նմանատիպ բան կա, ապա կարող է գաղտնի շրջան լինել և սիպտոմների բացակայության պատճառով հնարավոր չի լինի հայտնաբերել»։
Առողջպահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը եւս «Փաստինֆո»-ին հայտնեց, որ «Այս պահին որևէ տեղ մասսայական թեստավորում անելու ցուցում չկա։ Անհրաժեշտության դեպքում բոլոր գործողությունները կատարվելու են հակահամաճարակաբանական ենթատեքստում, այսինքն՝ կլինի ցուցում, կլինի թեստավորում։ Մասսայական թեստավորման մասին այս պահին խոսք չկա։ Հաշվի ենք առնում նաև, որ վարչապետի հետ շփման ընթացքում բոլորը պահպանել են ընդունված կանոնները՝ կրել են դիմակ, ախտահանել են ձեռքերը»։
Տեղեկացնենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցած տվյալներով, այսօր Հանրապետթյան տարածքում գրանցվել է կորանվիորսով վարակվածների 210 նոր դեպք, 8 մահ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9492-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսով հիվանդների շրջանում գրանցվել է 194 մահվան դեպք, որից 55—ի մահվան պատճառն այլ է։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից