ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին 06/01/2020 18:47 | ԼՐԱՀՈՍ
2018 թվականին երեխաների նկատմամբ հանցագործություն կատարողների թվի աճ կար և մեծամասնությունը սեռական բնույթի հանցագործություններն էին։ Դատախազությունը նմանօրինակ հրեշավոր գործերի պարագայում ինչ սկզբունքներով է առաջնորդվում և արդյոք տիրապետում է իրական պատկերին։ Ազգային ժողովում այս հարցով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«2019 թվականի ավարտին առնվազն մեկ դեպք պետք է հիշեցնեմ։ Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տարածված սարսափելի պատմությունը 10-ամյա տղայի հետ պարբերաբար կատարված սեռական բնույթի գործողությունների մասին»,-ասաց պատգամավորը։
Գլխավոր դատախազն անդրադառնալով պատգամավորի նշած օրինակին՝ ասաց, որ դա առանձնահատուկ ուսումնասիրության առարկա չի դարձել, բայց անչափահասների հանցավորության, ինչպես նաև անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները դատախազության մշտական ուշադրության կենտրոնում են. «Մեր աշխատանքն այս առումով ներառում է համագործակցություն հնարավոր բոլոր այն մարմինների հետ, որոնք մասնակցություն ունեն անչափահասների դաստիարակության, նրանց հնարավոր հանցածին վարքագծից հետ պահելու առումով։ Հիմնական մեր առաքելությունը բնականաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, յուրաքանչյուր հանցանք կատարած անձի արդարացի պատասխանատվությունն ապահովելն է և կոնկրետ դեպքով յուրաքանչյուր հանցանք կատարած անձի արդարացի պատասխանատվություն ապահովելն է»,-ասաց Արթուր Դավթյանը։
Պատգամավորը նկատեց՝ 2019 թվականին կատարված բռնությունը երեխայի մոր խոսքով կրկնվել է և հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է. «Բազմիցս զրուցել եմ երեխայի մոր հետ, հանդիպել եմ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ այժմ այս և նմանատիպ գործերով առաջընթաց չկա։ Ինչու՞մ է կայանում խնդիրը։ Իրավապահ համակարգի կաշկանդվածությունն ինչու՞մ է կայանում»,-ասաց Աննա Կոստանյանը։
Արթուր Դավթյանն էլ վստահեցրեց, որ կաշկանդվածություն չի կարող լինել. «Այլ բան է, որ կարող է Դուք, քննիչը և դատախազը փաստերի վերաբերյալ ունեք այլ գնահատականներ։ Եթե կոնկրետ քրեական գործի վարույթի արդյունքում չի հաստատվում հանցագործության դեպքը, օրենսդրական մեր սկզբունքն է՝ չենք կարող անձին դատի տալ»,-ասաց Արթուր Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից