ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համավարակային աղետի եւ պատասխանատվության մասին. Ավետիք Չալաբյան 06/01/2020 10:39 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին, կառավարության կատարած սխալներին ու աղետից խուսափելու տարբերակներ է առաջարկել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկետ է, և մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտոնապես Հայաստանում կար դեռևս 2500 վարակակիր, և առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիվը գերազանցել է 9000-ը, հիվանդանոցներում արդեն մահճակալները չեն հերիքում, մահացությունը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թե ինչն է անցած ամսվա ընթացքում սխալ արվել, և ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղետից։
Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։
Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ դեռևս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թեև արդեն բարվոք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, և մահացությունը գտնվում էր մեր հարևան երկրների միջինի մակարդակում։ Ամսվա վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետևանքով, այն արդեն կտրուկ աճել է, և այս պահին մահացությունը Հայաստանում ցավոք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնավորապես՝
Ա) Հայաստանում բացարձակ անբավարար է թեստավորումը՝ օրինակ, մեկ միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում մինչ այժմ կատարված է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդյունքով, այն դեպքում երբ հարևան Ադրբեջանում կատարված է 29 հազար թեստ, և միայն 1,8%-ից ՝ դրական արդյունքով: Սա հսկայական տարբերություն է, և ցույց է տալիս, որ Կառավարությունը ձախողել է թեստավորման կազմակերպումը։ Դա էլ հանգեցրել է նրան, որ վարակը մեզ մոտ վաղ շրջանում չի ախտորոշվում և շարունակում է անարգել տարածվել, մինչև ակնհայտ ախտանիշների ի հայտ գալը։ Նույնիսկ այս դեպքում, առողջապահական հաստատությունները վերջերս հաճախ հրաժարվում են թեստավորել մարդկանց, քանի որ այլևս բավարար կարողություն չունեն: Առողջապահության նախարարը պետք է ի վերջո պատասխան տա, թե ինչու՞, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալումը, ինչու՞ բավարար քանակությամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, և ինչու՞ է այս ամենը վերջին օրերին արդեն մատնվել է բացարձակ ինքնահոսի։
Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մեկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապես մոտ են գտնվում, և որտեղ օդի մեջ օրվա ընթացքում կուտակվում է վիրուսների մեծ քանակություն։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկա պայմաններում, մարդիկ պետք է տեղաշարժվեին միայն անձնական մեքենաներով և տաքսիներով, իսկ Կառավարությունը, մինչև համավարակի մարելը, պետք է մեխանիզմ գտներ գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առավել ևս, որ դրանք աստղաբաշխական չեն, և բազմաթիվ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովեին։ Ժլատը կրկնակի է վճարում, և Կառավարության ձգտումը՝ ամեն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդեն մարդկանց կյանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպես կանոն, այստեղ տուժում են հասարակության առավել խոցելի խավերը, որոնք բավարար միջոցներ չունեն սեփական ավտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժվելու համար, և որոնց Կառավարությունը պետք է առաջին հերթին նեցուկ լիներ այս ծանր օրերին։
Գ) Վարակի տարածման մյուս մեծ աղբյուրը մի շարք օլիգարխների սեփականության տակ գտնվող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիորեն առաջանում, և որտեղ ձեռք առնված միջոցառումները բացահայտ անբավարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թե առանց դիմակ, հնարավոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթե մարդկանց կուտակումը կտրուկ չնվազեցվի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պետք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրավված, կամ էլ մասնակի կրճատեն արտադրության ծավալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդեն փորձարկված բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրության մեջ։ Պարետատունը պետք է դրանց ստանդարտները պարտադրեր ձեռնարկություններին, և խստությամբ հետևեր դրանց կատարմանը, ոչ թե անիմաստ զբաղվեր հեռախոսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլևս որևէ արդյունք չէր կարող տալ։
Դ) Վերջապես, ծառայությունների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիորեն կապված են մարդկային շփման հետ։ Մինչև համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պետք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաև, բնակչության շրջանում պետք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, և այլն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում վախճանված մեր ավելի քան 50 քաղաքացիների կորուստը բավական է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք համավարակին։
Կարելի է մի շարք այլ քայլեր ավելացնել, սակայն այսօր սահմանափակվելով այսքանով, ցանկանում եմ հիշեցնել՝ մենք արդեն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակվածների թիվը գերազանցել է առողջապահական համակարգի կարողությունները, և եթե չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապես կբախվենք համատարած աղետի՝ հարյուրավոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, և գուցե նաև, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պետք է սկսի դրանք (և ոչ միայն) կտրուկ և առանց հապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնվազն պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն՝ նրանք այս ընթացքում ցույց են տվել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողությունը, սակայն մեծ հաշվով, սա Կառավարության ընդհանուր ձախողումն է, և ի վերջո պետք է հենց այն հավաքական պատասխանվություն ստանձնի մեր քաղաքացիների կորսված կյանքերի համար։
Մինչև այդ, յուրաքանչյուրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ