ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծում եմ՝ ընդդիմադիրների մտահոգությունը ՍԴ-ի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում. Մակունց 06/01/2020 14:06 | ԼՐԱՀՈՍ
Բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիներին, այս պարագայում պետք է ծառայեն նաև ՀՀ քաղաքացու անվտանգությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ օրենքին։
«Հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պայմաններում պարզապես անհրաժեշտություն է։ Կարծում էի՝ սա պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր գործընկերների համար։ Կարծում եմ, որ մտահոգությունը ոչ այնքան պայմանավորված է հանրաքվեն չեղարկելու հետ կապված, որովհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քվեարկել՝ այդկերպ արտահայտելով իր դեմ դիրքորոշումը։ Կարծում ենք, որ խնդիրը Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում և նրանց դիրքորոշումը պայմանավորված է հենց դրանով։ Իսկ ինչ է նշանակում լուծել ՍԴ-ի ճգնաժամը։ Դա նշանակում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը և գործող սահմանադրական մարմինները, այդ թվում ՍԴ-ն պետք է գործի հենց այն սահմանադրությամբ, որն ընդունվել է։ Մենք չենք թաքցնում և ասել ենք այդ մասին, որ ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի 2015 թվականի Սահմանադրությունը և ՍԴ մոդելը համապատասխանեն իրար»,-ասաց Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը՝ արդյոք համավարակի օրերին այդ հարցը հյետաքրքրում է մարդկանց, Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մոդելն իրար չեն համապատասխանում, և այդ համապատասխանությունը պետք է լինի. «Համավարակի առնչությամբ բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացվում են։ Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի։ Բարեփոխումների օրակարգը շարունակվելու է, և այդ օրակարգի մի մասն է կազմում նաև ՍԴ մոդելի համապատասխանությունը 2015թվականին ընդունված Սահմանադրությանը, ինչպես նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների նախագիծը, սոցիալական անհրաժեշտ նախագծերը»,-ասաց խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերին, Մակունցն ասաց, որ պատասխանները ստանալուց հետ խմբակցությունը կքննարկի, թե ինչ տարբերակով է առաջ գնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ