ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանը չբացառեց՝ հնարավոր է բողոքարկվի Ռոբերտ Քոչարյանին մինչև համավարակի ավարտը բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը 06/01/2020 15:22 | ԼՐԱՀՈՍ
Վարչական դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը կմնա բժշկական կենտրոնում։ Արդյոք նման դիրքորոշումը նշանակում է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող այն քաղաքացիները, որոնք առողջական խնդիրներ ունեն կամ գտնվում են խոցելի խմբում կարող են օգտվել նման հնարավորությունից։ Այս հարցով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Արթուր Դավթյանը նշեց, որ դատական ակտը ոչ թե դատարանի կողմից կայացած վերջնական ակտն է, այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և սահմանել, որ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ. «Այս վարույթի կողմերը պաշտպանը քրեակատարողական ծառայությունն են։ Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում, բայց բովանդակային առումով այն է, որ դատախազն այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա, առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում։
Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել դատախազություն։ Հույս ունեմ՝ այսօր կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները»,-ասաց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը չբացառեց՝ դատարանի այդ որոշումը հնարավոր է բողոքարկվի։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցերի վերաբերյալ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին՝ գլխավոր դատախազն ասաց, որ առաջադրված չորս հարցերից երկուսին ՄԻԵԴ-ն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական հարցեր. «Մյուս երկու հարցի՝ իրավական որոշակիության և հետադարձ ուժի առումով աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել։ Այսինքն` բազմաթիվ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները։
Հստակ մատնանշել է, որ, ըստ էության, կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի տեսնում։ ՄԻԵԴ-ի որոշումն ակնհայտ վկայությունն է մեր նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող դատարանը և ոչ եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը։ Երրորդ-չորրորդ հարցերի պարզաբանման մեջ եվրոպական դատարանը հստակ համադրություն է անում և ասում, որ այս հետևություններին վերացական փաստերով հնարավոր չէ գալ։ Այսինքն` գործի կոնկրետ հանգամանքների արդյունքում գործը քննող դատարանն ինքը պետք է հետևության գա՝ որոշակի է օրենքը, թե ոչ, հետադարձ ուժը կիրառելի է, թե ոչ»,-ասաց Արթուր Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ