ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020 12:27 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խումբը» տարածած հոդվածում գրում է.
«Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։
Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.
1. Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։
2. Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունու՞մ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։
3. Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա Ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։
4. Ձեզ մշտապես զգուշացրել են, որ պետք է գնալ տեստավորումների քանակի էական աճի։ Հայաստանը փոքր երկիր է, և տեստավորումների քանակը մեծացնելով՝ կարելի է ստանալ թե՛ օբյեկտիվ պատկերը, և թե՛ վարակի տարածման պայքարում կարևոր ինֆորմացիա։ Դուք գիտակցու՞մ եք, որ, տապալելով այս ուղղությունը, ստացել ենք անկառավարելի վիճակ, և ձեր խոսքերով՝ վարակն ամենուր է։ Օրական մոտ 1000 տեստի ցուցանիշը, որն այօր կատարվում է Հայաստանում, պարզապես անլուրջ մոտեցում է, և նաև դա է ընկած ծայրահեղ ծանր վիճակի հիմքում։ Դուք պարտավոր էիք ձեռք բերել, խնդրել, ցանկացած եղանակով Հայաստան բերել մեծ քանակի տեստեր և համապատասխան հզորություններ, և չէր լինի այսօրվա ողբերգական իրականությունը, երբ համատարած մերժում եք իսկապես տեստի կարիք ունեցող մարդկանց՝ «ցուցումներ չկան» դատարկ ձևակերպմամբ։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ տեստերի սակավության պատճառով մենք ունենք հիվանդների և մահերի նման թիվ։
5. Վերջին օրերին փողոցներով շրջող մեքենանաներից հնչում է կոչ, որը սկսվում է «ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությամբ։ Բայց շատ ավելի կարևոր է՝ «ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը» հարցը։ Ինչու՞ եք լռել, երբ ձեզ փորձել են օգնել, հուշել։ Խոսելու դեֆիցիտ այս կառավարությունը երբեք չի ունեցել, բայց լռելու և տապալելու գինը հազարավոր վտանգված կյանքերն են։
Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք՝ կառավարության կոպիտ սխալների, անգործության և հասարակության ցածր գիտակցության պատճառով։ Նույնիսկ այս պայմաններում կառավարությունը շարունակում է հապաղել։
Մենք կոչ են անում հանրության գիտակից շերտերին՝ ճնշումներ գործադրել կառավարության վրա.
1/ Սահմանել խիստ կարանտին
2/ Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։ Շտապ։
Կառավարությունը դարձյալ կարող է չլսել այլոց խորհուրդները, կոչերը՝ ինչպես 20 օր առաջ և վերջին երկու տարում ընդհանրապես՝ համարելով, որ դա իր վարկանիշի վրա կարող է ազդել։ Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հիմա հաշվարկը գնում է մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից