Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել 
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   17:22  |  Հարցազրույց

«Հանրաքվեի մասին»  սահմանադրական օրենքում փոփոխությունների, հայտարարված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու եւ  12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու իշխող խմբակցության առաջարկած կարգավորման մասին  «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր,  Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան , «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով իշխող ուժն առաջարկում է խորհրդարանին օժտել արդեն իսկ հայտարարված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու լիազորությամբ: Արդյո՞ք այդ կարգավորումը Մայր օրենքի հետ խնդիրներ չի առաջացնի:

-Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության հիման վրա ԱԺ-ն Սահմանադրության փոփոխության նախագիծը  հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սա նշանակում է, որ Սահմանադրության ուժով ԱԺ -ն լիազորված է որոշում ընդունելու Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ եւ ցանկացած մարմին , երբ օրենքով կամ Սահմանադրությամբ ստանում է այս կամ այն որոշումն ընդունելու լիազորություն, ապա այդ լիազորությունն ինքնաբերաբար ենթադրում է նաեւ այդ որոշումը վերացնելու լիազորություն: Օրինակ, ԱԺ-ն իրավունք ունի ընդունել օրենքներ եւ ԱԺ-ի այդ իրավունքը ենթադրում է, որ ԱԺ-ն կարող է ցանկացած ժամանակ վերացնել իր իսկ ընդունած օրենքը: Վարչական մարմինը կարող է ընդունել վարչական ակտեր եւ նրա այդ լիազորությունը նաեւ նշանակում է, որ վարչական մարմինը ցանկացած ժամանակ կարող է նաեւ չեղարկել իր ընդունած վարչական ակտը: Այլ հարց է, որ միշտ կարող են լինել մարդիկ, որոնք դժգոհ կլինեն այս կամ այն մարմնի այս կամ այն որոշումից, կլինեն մարդիկ, որոնք դժգոհ կլինեն ԱԺ-ի ընդունած Իքս օրենքից եւ կլինեն մարդիկ, որոնք դժգոհ կլինեն ԱԺ-ի կողմից այդ Իքս օրենքը վերացնելու մասին Իգրեկ օրենքից: Մեկ այլ օրինակ, երբ Սահմանադրությունը նախատեսում է մարդու հիմնական իրավունքներ, դրանք ունեն այսպես ասած, պոզիտիվ ձեւակերպում, Սահմանադրությունը հիմնական իրավունքների դեպքում ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի այս կամ այն իրավունքը, յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել հավաքների, յուրաքանչյուր ոք կարող է հիմնադրել կուսակցություններ եւ անդամագրվել դրանց, դավանել ցանկացած կրոն եւ այլն, բայց այս «յուրաքանչյուր ոք»-ի հիմնական իրավունքը ունի նաեւ այսպես ասած իր նեգատիվ կողմը, թեեւ Սահմանադրության մեջ բառացի չի ձեւակերպվում, բայց յուրաքանչյուր հիմնական իրավունք նաեւ նշանակում է, որ մարդը կարող է նաեւ ազատորեն հրաժարվել իր կարծիքը հայտնելուց, հրաժարվել որեւէ կրոն դավանելուց եւ լինել աթեիստ, մարդը կարող է ազատորեն չմասնակցել որեւէ հավաքի,  չանդամագրվել որեւէ կուսակցության եւ նրան դա ստիպել չի կարելի, հետեւաբար, նույն կերպ, եթե ԱԺ-ն իրավունք ունի ընդունել որոշում որեւէ հարց հանրաքվեի դնելու վերաբերյալ, ապա նրա այդ լիազորությունը ինքնաբերաբար նշանակում է, որ ԱԺ-ն կարող է նաեւ վերացնել իր այդ որոշումը, հետեւաբար հատուկ լիազորություն ամրագրել նաեւ այն մասին, որ հանրաքվեի նշանակումից բացի ԱԺ-ն կարող է նաեւ չեղարկել հանրաքվեն, դրա կարիքն ընդհանրապես չկա: Սա շատ պրիմիտիվ մոտեցում է իրավունքի նկատմամբ եւ պետք է ասեմ, որ այսօրվա ԱԺ-ում իրավունքը այնպիսի պրիմիտիվ մակարդակի է իջեցվել, որ շատ դեպքերում ես ափսոսում եմ իմ ժամանակը, նման պրիմիտիվ հարցեր բացատրելու համար:

-Պարոն Հովհաննիսյան, ունենք իրավիճակ, երբ հայտարարվել է հանրաքվե, որը փաստորեն, արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Մյուս կողմից, կարծես թե իշխանությունը նահանջում է հանրաքվեի գաղափարից եւ փակուղուց փորձում է դուրս գալ խորհրդարանի միջոցով: Ժողովրդավարության տեսանկյունից, եթե փորձենք իրավիճակին նայել, արդյո՞ք 88 պատգամավոր կարող է որոշել՝  հայտարարված հանրաքվեն անել, թե ոչ:

-Քանի որ հանրաքվե անցկացնելը հնարավոր չէ, որովհետեւ երկրում տարածված է շատ լուրջ վարակ ու կանխատեսելի էլ չէ, թե մոտ ապագայում կհաղթահարվի՞ այն եւ հանրաքվեի իրականացումը հնարավոր կդառնա, ուստի այսօրվա կանխատեսումներով, ամենայն հավանականությամբ,  առաջիկա 7-8 ամսում կամ գուցե 1 տարում հանրաքվե անցկացնելն ուղղակի հնարավոր չի լինի, իսկ անհնարին բանը պարտադիր լինել չի կարող, հետեւաբար հանրաքվեից կառչելն անիմաստ բան է: Անհնար է եւ վերջ, եւ փոփոխության է դրվում մի նորմ, որը կարող է փոփոխել նաեւ Ազգային ժողովն ինքը:  Ինչ վերաբերում է ժողովրդավարության սկզբունքին, ապա 88 հոգով ԱԺ-ում որոշում ընդունելը ժողովրդավարության սկզբունքի հետ ոչ միայն խնդիր չունի, այլեւ դրա արտացոլումն է, որովհետեւ 88 հոգին խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են եւ  ուրիշ էլ ո՞վ պետք է խորհրդարանում իրավաչափորեն եւ ժողովրդավարության սկզբունքին համապատասխան որոշում ընդունի, եթե ոչ մեծամասնությունը: Հետեւաբար, ժողովրդավարության սկզբունքի հետ մենք խնդիր չունենք, եթե Սահմանադրությանն ու ԱԺ կանոնակարգին համաձայն, մեծամասնությունն իր լիազորություններին համապատասխան ընդունում է այս կամ այն օրենքը կամ որոշումը:

- Պարոն Հովհաննիսյան, նախագիծը ենթադրում է Սահմանադրության անցումային դրույթի փոփոխություն : Խոսքը ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարմանն է վերաբերում: Արդյո՞ք հնարավոր է փոփոխել այդ հոդվածը:

-Այն հարցը, թե արդյո՞ք  թույլատրելի է փոփոխություն կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում, մեր իրավաբանների մոտ հակասական մեկնաբանությունների է արժանանում, ես ինքս մտածում եմ այսպես՝ Սահմանադրությունն արգելում է փոփոխություն կատարել միայն 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածներում, մնացած բոլոր հոդվածները սկզբունքորեն ենթակա են փոփոխության: Այն մոտեցումը, թե 213-րդ հոդվածը սպառել է իրեն ես չեմ կիսում, որովհետեւ , քանի դեռ ՍԴ-ում կան դատավորներ, որոնք նշանակվել են 1995 կամ 2005թթ խմբագրությամբ Սահմանադրությունների հիման վրա ու շարունակում են պաշտոնավարել, նրանց պաշտոնավարման հիմքը մնում է 213-րդ հոդվածը: Իմ կարծիքով 213-րդ հոդվածը սպառված կլինի միայն այն ժամանակ, երբ ՍԴ-ում չեն լինի նախկին խմբագրությամբ Սահմանադրությունների հիման վրա նշանակված դատավորներ: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ 213-րդ հոդվածն այլեւս ոչ մի հարց չի կարգավորում եւ դարձել է առարկայազուրկ, բայց քանի դեռ ՍԴ-ում կան դատավորներ, որոնց պաշտոնավարման իրավական հիմքը 213-րդ հոդվածն է, իմ կարծիքով, 213-րդ հոդվածն այդքան ժամանակ շարունակելու է մնալ որպես գործող , իրավական ուժ ունեցող սահմանադրական նորմ, որը կարող է նաեւ փոփոխվել:

-Նախագծով, փաստորեն, իշխանությունը մտադիր 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնել, ըստ էության, խորհրդարանի միջոցով:  Սա տեղավորվո՞ւմ է սահմանադրական կարգավորումների շրջանակում:

-Ես կարծում եմ, որ գործող քաղաքական իշխանության առաջարկած այս նոր տարբերակը եւս սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է հետեւյալ իմաստով՝ չի կարելի դադարեցնել գործող այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Ասեմ, որ սկզբունքորեն ես իրավաչափ եմ համարում դատավորների լիազորությունների ժամկետի նվազեցումը մինչեւ 12 տարի, ինչպես նախատեսվում է Սահմանադրության գործող տարբերակում, բայց այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել այս փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա:

-Այսինքն, այստեղ հետադարձ ուժի խնդի՞րն է առաջանում:

 -Իհարկե, հետադարձ ուժի խնդիր ունենք մենք այս դեպքում, բայց հետադարձ ուժը լինում է երկու տեսակի՝ իսկական եւ ոչ իսկական: Իսկական հետադարձ ուժը սկզբունքորեն արգելվում է, այն անթույլատրելի է: Իսկական հետադարձ ուժը այն դեպքն է, երբ նոր օրենքը այլ իրավական հետեւանքներ է կապում այնպիսի փաստական հանգամանքների հետ, որոնք անցյալում ծագել ու անցյալում դադարել են: Օրինակ հարկերի բարձրացումը նախորդ տարիների համար, նախորդ տարիների հարկային տարին ավարտված է, դա ավարտված փաստական հանգամանք է, մարդիկ իրենց հարկերը վճարել են եւ հաջորդ տարում նախորդ տարիների հարկերը բարձրացնելն անթույլատրելի է: Ոչ իսկական հետադարձ ուժը սկզբունքորեն թույլատրելի է, դա այն դեպքն է, երբ նոր օրենքը այլ իրավական հետեւանքներ է կապում  այնպիսի փաստական հանգամանքների հետ, որոնք անցյալում ծագել են, բայց դեռ չեն դադարել ու շարունակում են գործել նաեւ ներկայում եւ նոր իրավական հետեւանքները անցյալում ծագած փաստական հանգամանքների հետ կապվում են ապագայում գործողության  մասով: Այս դեպքում ՍԴ դատավորների լիազորությունները նվազեցնելու դեպքում մենք կունենանք ոչ իսկական հետադարձ ուժ, որը սկզբունքորեն  թույլատրելի է, բայց, ինչպես արդեն ասացի, պայմանով, որ 12 տարի պաշտոնավարելու ժամկետը պետք է հաշվարկվի փոփոխությունը կատարելու պահից՝ ապագայի մասով: Հետեւաբար, այս չափանիշին չի համապատասխանում առաջարկվող փոփոխությունը, այն դեպքում, երբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ  այն դատավորների լիազորությունները որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են: Նախկինում պաշտոնավարելու ժամանակահատվածը ոչ մի կապ չունի առաջարկվող փոփոխության հետ, հակառակ դեպքում հարց է ծագում, բա այն դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել նախկինում, ապա այդ ավել ժամանակահատվածի հետ մենք ո՞նց պետք է վարվենք: Ավելի պարզ ասեմ, եթե անցյալում պաշտոնավարումը կարեւոր է, ապա  չի կարելի անտեսել նաեւ 12 տարին գերազանցող ժամկետը: Եվ, երկրորդ անհետեւողական մոտեցումը, որ առաջարկվում է նոր տարբերակով, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելն է: Այս մոտեցումն անհետեւողական է, որովհետեւ, եթե առաջարկվում է ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցնել մինչեւ 12 տարի, ինչպես պահանջում է գործող Սահմանադրությունը ու դա նորմալ է համարվում, ապա նույն տրամաբանությամբ պետք է ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետն էլ նվազեցվի այն ժամանակահատվածի չափով, որը սահմանվում է գործող Սահմանադրությամբ: Դա 6 տարին է, հետեւաբար, ոչ մի տրամաբանություն չկա այն հարցում, թե ինչու պետք է ՍԴ նախագահի պարագայում այլ մոտեցում ցուցաբերվի եւ նրա պաշտոնավարման ժամկետը ոչ թե պետք է նվազեցվի մինչեւ 6 տարի, այլ նրան պետք է ազատեն: Եթե առաջարկվի եւ ընդունվի այն լուծումը, ըստ որի ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցվում է մինչեւ 12 տարի եւ այդ ժամկետը սկսում է հոսել փոփոխությունն ընդունելու պահից եւ ՍԴ նախագահի՝ իբրեւ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեցվում է մինչեւ 6 տարի, որից հետո նա կշարունակի պաշտոնավարել իբրեւ ՍԴ դատավոր եւ դատավորները կընտրեն նոր նախագահ, այդ լուծումը սկզբունքորեն ընդունելի է եւ սահմանադրականության խնդիրներ չի հարուցում:

-Այսինքն, հակառակ պարագան, փաստորեն, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարո՞ւյց կլինի:

-Այո, իմ կարծիքով այն տարբերակը, որը հիմա առաջարկվում է հակասահմանադրական կլինի ՍԴ նախագահի մասով եւ այն դատավորների մասով, որոնց ՝ նախկինում արդեն 12 տարի պաշտոնավարելու ժամկետը հաշվի կառնվի եւ նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոնից, չնայած նույնը վերաբերում է նաեւ այն դատավորներին, որոնք թեեւ 12 տարի չեն պաշտոնավարել, բայց այդ 12 տարին հաշվարկվում է, հաշվի առնելով նաեւ նախկինում իրենց պաշտոնավարած ժամանակահատվածը: Ինչպես արդեն ասացի, փոփոխությունը կարող է սահմանադրական համարվել, երբ  12 տարի ժամկետը սկսի հաշվարկվել փոփոխություն կատարելու պահից՝ ապագայի մասով: Այս նախագիծը պարտադիր պետք է ուղարկվի ՍԴ, դրա  սահմանադրականության հարցը ստուգելու համար: Բացի այս, պետությունը պարտավոր է ապահովել դատական պաշտպանության հնարավորություն ՍԴ այն դատավորների համար, ովքեր դժգոհ կմնան Սահամանադրության այդ փոփոխությունից ու կմտածեն, որ իրենց իրավունքները դրանով խախտվում են։

-Եվ վերջում, ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել այն , ինչ  իրականում տեղի ունենում ՍԴ-ի շուրջ, ստացվում է, որ տարբեր ճանապարհներով գործադիր ու օրենսդիր իշխանությունները փորձում են ձերբազատվե՞լ ՍԴ-ի գործող կազմից:

-Անշուշտ, յուրաքանչյուրի մոտ ստեղծվում է տպավորություն, որ գործող քաղաքական իշխանությունը ամեն կերպ փորձում է ձերբազատվել իր համար անցանկալի դատավորներից եւ այն պնդումները, թե իբր սա անձերի խնդիր չէ եւ միակ նպատակը գործող Սահմանադրության նորմերի հնարավորինս շուտ կենսագործումն է, ոչ մի ողջամիտ մարդու չի համոզում, որովհետեւ  ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը երկարաձգող 213-րդ հոդվածին համանման դրույթներ  մենք ունենք նաեւ գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ: Սահմանադրության 216-րդ հոդվածը նույն բովանդակությամբ դրույթ է պարունակում, որտեղ ասվում է, որ գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների՝ 2005թ փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը, նույնը ասվում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ եւ ընդհանրապես այս եզրափակիչ ու անցումային դրույթներում նմանատիպ հոդվածները բազմաթիվ են եւ եթե միակ նպատակը լիներ իսկապես Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումը, ապա նույն մոտեցումը պետք է ցուցաբերվեր ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ, որի լիազորությունների , պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ անցումային դրույթ ունենք:  Հետեւաբար, կրկնում եմ, ակնհայտ է, որ ՍԴ-ի նկատմամբ դրսեւորվում է հատուկ խտրական մոտեցում եւ այդ մոտեցման նպատակը ամենեւին էլ Սահմանադրության դրույթների շուտափույթ կենսագործումը չէ եւ այս առումով կառավարության եւ ԱԺ-ի գործողությունները հակասական են, իսկ հակասական գործողությունները երբեք ոչ մի ողջամիտ մարդու չի կարող համոզել:

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:49 02/02/2020  |  ՄեկնաբանությունՄաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում. Գոռ Հովհաննիսյանը` իշխանություններին
20:03 07/11/2019  |  ՎերլուծություններԻշխանության յուրացումը՝ 300-րդ հոդ. 1-ին մասի իմաստով միայն վերաբերում է հարցին՝ արդյո՞ք անձն իրականացնում է լիազորություններ, որոնք նրան չեն պատկանում. Գոռ Հովհաննիսյան
10:30 25/06/2019  |  ՀարցազրույցՎահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան
12:50 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի թեկնածությունը
10:40 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը (ուղիղ միացում)
15:17 26/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄի քիչ անարդարության զգացման երևույթ կա. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման մասին
19:32 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
14:52 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍԵրբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվում ու չեմ պատրաստվում զբաղվել. ՍԴ դատավորի թեկնածու
17:00 15/03/2019  |  ՀարցազրույցՀանրային մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները. Գոռ Հովհաննիսյան
16:09 10/03/2019  |  ՀարցազրույցՀայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան

Արխիվ

[]