ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն. Վլադիմիր Գասպարյան 05/28/2020 11:56 | Մեկնաբանություն
Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլեւ խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլեւս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:
Սարդարապատը մեր գոյամարտի վերջին կռիվն ու փրկության վերջին հույսն էր: Սարդարապատը մեր հարությունն էր մեռելներից: Եվ հաղթեցինք, որովհետեւ նահանջի տեղ չկար: Աստծո կամոք համախմբվել էին քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, Եկեղեցին, ֆիդայական ջոկատները: Այս բռունցքը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հարձակմանը, այլեւ Երեւանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»:
Սարդարապատն այսպես է եղել. ուրիշ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ ու միասնական էին՝ ինքնազոհությամբ երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Ուղղակի վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունն ու կնվազեցնենք Սարդարապատի արժեքը:
Սխալ էինք վախենում. լույսը ճշմարտությունից չի նվազում, շատանում է... Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի խոցվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի եւ Առաջին հանրապետության մասին, շատ ավելի հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր սակավ ընտրյալների, Վազգեն Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ ու թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով:
1918-ին երկրի հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մարտն ընդունելու փոխարեն հասանք Երեւան, որովհետեւ Երեւանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին եւ այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերեւից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն ընդհանրապես չգիտեն ու Երեւանի փոքր կենտրոնն են պաշտում, որովհետեւ Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք...
Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ ու հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն փրկած են լինում երկիրն ու ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ ու սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս ու իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ...
Առաջին հանրապետության ընդամենը երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամարտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին...
Օրեր շարունակ ջուր ծեծող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին զուտ իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, թշնամություն Ռուսաստանի հետ, արհամարհանք սահմանապահ մարզերի նկատմամբ, միամիտ ցնծություն՝ Սեւրի պայմանագրի եւ ամերիկյան մանդատի կապակցությամբ ու թուրքական զորքերի իրական հարձակում...
Եվ առանց կրակոցի հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ցեղասպանվեց Շուշին, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի անձնազոհությամբ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, եւ ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշեւիկներին, որովհետեւ այլընտրանքը նոր եղեռնն էր...
Սա անտարբեր, բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության հանդեպ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ նայել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:
Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների եւ իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:
Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...
Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաեւ միավորող տոն, որովհետեւ հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու եւ նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է:
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:
Աստված պահապան բոլորիս>:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից