ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար. Տիգրան Ավինյան 05/28/2020 19:33 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր կանոնավոր բանակի, աշխարհազորի, հոգևորականության, ամբողջ ժողովրդի դրսևորած քաջության, անձնազոհության և կամքի ուժի շնորհիվ պատմական շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ. դարերի դադարից հետո հայոց բնօրրանի մի հատվածում վերականգնվեց հայոց պետականությունը: 1918թ․ մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը` որպես իր ժամանակի համար բացառիկ ժողովրդավարական ու առաջադեմ պետություն:
Սա իրապես կյանքի ու մահվան պայքար էր, ազատությունն ընդդեմ բռնատիրության պայքար էր, Դավիթը Գողիաթի դեմ պայքար էր։ Կամ պետք է համախմբվածությամբ, կարգապահությամբ ու ուժերի գերլարումով հաղթեինք, կամ էլ թշնամու ծավալվող հորդաների զոհը դառնայինք և վերջականապես լքեինք պատմության թատերաբեմը, ինչպես բազում փառավոր, բայց ժամանակի մարտահրավերներին չդիմացած ժողովուրդներ։ Եվ 102 տարի առաջ մայիսյան այս օրերին մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միասնական ենք, կենսունակ ենք, կարող ենք կռվել ու հաղթել և հարյուրամյակներ անց կրկին աշխարհի քաղաքական քարտեզի վրա արձանագրել Հայաստան անունը։
Առաջին հանրապետության վերելքն ու անկումը, անցած ճանապարհը կարևոր դասեր են ներկայի ու ապագայի սերունդների համար։ Դրանք ցույց են տալիս, որ որքան էլ մեծ է փորձությունը` պատերազմ, սով, համաճարակ, համաշխարհային անկայանություն, արտաքին ու ներքին թշնամիներ, մենք կարողանում ենք համախմբվել, կարողանում ենք պատասխանատու լինել մեր երկրի համար, կարողանում ենք հաղթահարել ցանկացած դժվարություն: Դա այդպես էր 1918 թվականի մայիսին, դա այդպես էր Արցախյան ազատամարտի ժամանակ, դա այդպես է այսօր», - գրել է Ավինյանը։
«Միաժամանակ, մայսիյան հերոսների պատգամն է մեզ, որ յուրքանչյուր օրը պետք է նվիրենք միասնական ջանքերով հայոց պետականության հետագա ամրապնդմանը, հզորացմանը և որևէ վայրկյան անգամ չկորցնենք զգոնությունը, երբևէ չվհատվենք ժամանակավոր խնդիրներից ու չհագենանք հաջողություններով, այլ շարունակաբար, քայլ առ քայլ կառուցենք մեր ու մեր երեխաների երազանքների երկիրը։
Շնորհավո՛ր մայիսի 28»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ